Միջազգային ստուգատեսերից առաջ Հայաստանի առաջնությունների մեկնարկը տարբեր մարզաձևերում արդեն իսկ տրվել է։
Օրեր առաջ կայացավ հրաձգության Հայաստանի առաջնությունը։ 60 կրակոցով օդամղիչ ատրճանակների մրցաձևում, սովորության համաձայն, կանանց պայքարում չեմպիոնի կոչումը նվաճեց առաջատար մարզուհի Էլմիրա Կարապետյանը։
Անկախի հետ զրույցում Էլմիրան կիսվում է տպավորություններով՝ կարևորելով յուրաքանչյուր հաղթանակ նոր նվաճումների ձեռքբերման ճանապարհին։
-Շնորհավորում ենք Հայաստանում հերթական անգամ լավագույնը ճանաչվելու կապակցությամբ։ Ինչպե՞ս էիք նախապատրաստվել առաջնությանը։
-Շնորհակալ եմ։ Ինձ համար նշանակություն չունի, թե ինչ մրցաշարի եմ մասնակցում։ Բոլոր մրցաշարերն էլ՝ առաջնություն, գավաթի խաղարկություն կամ մեկ այլ ստուգատես, անչափկարևոր են ու պատասխանատու։
Հարկավոր է ճիշտ մարզումներով նախապառտրաստական շրջան անցնել յուրաքանչյուրից առաջ։ Սիրով ու ամենօրյա պարապմունքներ անցկացնելով եմ նախապատրաստվել Հայաստանի առաջնությանը։
Պայքարի մեջ մտա հաղթական տրամադրվածությամբ։ Եթե մասնակցում եմ, ապա միայն ու միայն հաղթանակի համար։
-Առաջնության ընդհանուր ընթացքի, Ձեր ելույթների մասին ի՞նչ կասեք։
-Մասնակցությունիցս գոհ եմ, քանի որ միավորս բարձր էր։ Եվրոպայի առաջնության ժամանակ բավական կլիներ եզրափակիչ անցնելու համար։ Իհարկե, կարող էր և ավելի բարձր լիներ, բայց մրցումանյին տարին ու մրցաշարերը նոր են սկսվում, դեռ ժամանակ ունեմ աշխատելու ու միջազգային մրցաշարերին էլ ավելի լավ ներակայանալու համար։
-Ի՞նչ տվեց Ձեզ հաղթանակը Հայաստանի առաջնությունում։
-8 տարի անընդմեջ Հայաստանի առաջնությունում հաղթող եմ ճանաչվում։ Ինչքան էլ մարզիկը հաղթի, չեմպիոնի կոչում նվաճի, կարող է և պետք է արդյունքներով ինքն իրեն գերազանցի։
Յուրաքանչյուր հաղթանակ մոտեցնում է նոր, ավելի բարձր արդյունքով հաղթանակի ու նվաճման, Որքան էլ մարզիկը հաղթի, միշտ կարող է արդյունքը գերազանցել ու ավելի լավը լինել։ Հայաստանի առաջնությունների հաղթանականերով չեմ սահմանափակվում։ Կարծում ե, որ միայն Հայաստանի չեմպիոն լինելը բավական չէ, պետք է միշտ առաջ շարժվել, միջազգային հարթակներում էլ շարունակել հաղթական ելույթներն ու ամենաբարձր կետերում ծածանել Հայաստանի դրոշը։
-Առաջիկա ծրագրեից կխոսե՞ք։
-Տարվա հաջող մեկնարկը տրվասծ է։ Պատրաստվում են մարտին կայանալիք Եվրոպայի առաջնությանը։ Ստուգատեսից առաջ կմասնակցենմ ուսումնամարզական հավաքի։ Պետք է լավ մարզվել, ողջ ուժերը ներդնել և հաղթել։