f

Անկախ

Մեր ազգն ու պետությունը պաշտպանած բանակը փաստացի հենց ինքը պաշտպանության կարիք ունի


Այսօր ՀՀ զինված ուժերի կազմավորման օրն է, 30-րդ տարեդարձը, որը ոչ թե տոնական, այլ տխուր խորհրդածությունների ևս մի ցավալի առիթ է:

Հենց այս օրը ադրբեջանական կայքերը հրճվանքով տեղադրել են  Global Fire Power-ի աշխարհի ուժեղագույն բանակների վարկանիշը, որում 140 երկրների շարքում Թուրքիան աշխարհի ուժեղագույններից է՝ 13-րդ տեղում, Ադրբեջանը զբաղեցրել է 63-րդ տեղը, Հայաստանը՝ 97-րդ, թեպետ այս վարկանիշը հայտնի էր շատ ավելի վաղ: Հենց այս օրը այս մասին հիշեցնելը նրանց համար սկզբունքային է, մեր բանակի տարեդարձի առթիվ ուրույն «շնորհավորանք»:

Բայց բանն այս վարկանիշը չէ: Նախկին տարիներին էլ այս վարկանիշում մեր դիրքերը ավելի ցածր են եղել, բայց մենք ավելի շատ ականջալուր էինք «Հայաստանի բանակն ամենամարտունակն է Անդրկովկասում», «Հայաստանի բանակը հաղթող բանակ է» կարգի հայտարարություններին: Եվ սա միամտություն կամ սնափառություն չէր, սրա մեջ ճշմարտություն կար, թեկուզ՝ չափազանցված: Այն, որ սա հաղթած բանակ էր, հաղթել էր ծանր պատերազմում, տարածքներ վերադարձրել և ընդլայնել մեր սահմանները, կարողանում էր թշնամու յուրաքանչյուր սադրիչ հարձակում հետ շպրտել ու լռեցնել նրան, ոչ ոք չէր կարող ժխտել: Հիմա տրամագծորեն հակառակ պատկերն է:

Ինչո՞ւ: Մենք հպարտանում էինք մարտունակ բանակով և աչք էինք փակում այն իրողության վրա, որ Հայաստանում գոյություն ունի ևս մի «մարտունակ բանակ»՝ օտարերկրյա թաքնված գործակալների, դասալիքների, օտարների շպրտած տռուզ գրանտներին հոգիները վաճառածների մի հզոր բանակ, որ 20 տարի շարունակ հետևողական կռիվ էր մղում մեր ներսում, քարոզչության կռիվ՝ ժողովրդի մի ստվար հատվածը վերածելով հայրենիքը իր ստամոքսի չափերով գնահատողի խառնամբոխի: Ահա այդ խառնամբոխն էլ երկրի ղեկավար դրեց իր գլխավոր քարոզիչին, որն այնուհետև իշխանական լծակներով մեր մարտունակ բանակը վերածեց  մատաղացու նորակոչիկների և դասալիք իշխանավորներին հնազանդ զինվորական պաշտոնյաների մի տձև կառույցի:

Ինչպե՞ս: Նույն քարոզչությամբ, այն նույն խառնամբոխի գլուխը լցնելով «մկան պես գող» հրամանատարների, անոթի ու մայկա-տռուսիկ չունեցող զինակոչիկների մասին մոլորություններով, «Նոր պատերազմ՝ նոր տարածքներ» թմրանյութերով: Մեր բանակի մարտունակության չափանիշը դարձան զինվորների նոր մայկա-տռուսիկներն ու կերակրացանկը, որպեսզի այդ քողի տակ չերևար բանակին պիտանի զինտեխնիկայով հագեցնելու գործընթացի կասեցումը, չերևար բանակից բոլոր շնորհալի և պատվախնդիր  հրամանատարների հեռացումը և փոխարինումը նրանցով, որոնք հավատարության երդում էին տալիս ոչ թե հայրենիքին ու պետությանը, այլ գլխավոր աթոռին նստածին, որոնք, իրենց զորքը թողած, փախչում էին մարտադաշտից, լավագույն դեպքում նահանջի հրաման էին տալիս: Իսկ գլխավոր զորավարները մարտավարություն էին մշակում մի անհայտ կոչումի և պաշտոնի տեր կնոջ հետ: Եվ պարզվեց, որ եթե նախկին սպաները «գող մուկ» էին, ապա ներկաներն իրականում, ի դեմս իրենց գլխավոր հրամանատարի, առնետ էին, որ կարող էին մեր հարկերով կուտակված գումարները ծախսել ոչ թե, ասենք, հակաօդային պաշտպանության արդիական սարքեր, այլ անձնական սպասարկման շքեղ մեքենաներ ու ինքնաթիռներ գնելու վրա, մեկ-երկու ամսվա նորակիչներին, որոնք դեռ չէին հասցրել զենք բռնել, նոփ-նոր մայկա-տռուսիկով, բայց առանց սաղավարտների ու զրահաբաճկոնի մսաղաց ուղարկել, իսկ նրանց համար հայության հավաքած զրահաբաճկոններն ու սաղավարտները փակել պահեստներում, ուղարկված դրամական օգնությունն էլ որպես պարգևավճար բաժանել տաքուկ սենյակներում նստածներին:

Ուրեմն ի՞նչն ենք տոնում: Այն, որ հայ զինվորն այսօր դիրքերում մեր սահմանները պահպանելու համար ամենատարրական պայմանները չունի՞, որ թշնամու հարձակվելու դեպքում էլ արգելում են նրա վրա կրակե՞լ, իսկ նրանց էլ, ովքեր կռվելու, դիմակայելու կոչեր ու գործնական քայլեր են անում, անմիջապես կալանավորո՞ւմ են, որ զինծառայությունից խուսափած ու մեր պարտությունը կազմակերպած պաշտոնյաների այցը Եռաբլուր հանրության մեծ մասն արդարացիորեն ընկալում է որպես սրբապղծությո՞ւն: Ի՞նչը տոնենք և ինչպե՞ս գոնե ինքներս մեզ մխիթարենք, եթե այսօր էլ շարունակվում են զոհերը թշնամու գնդակից, իսկ այսպես կոչված «գլխավոր հրամանատարը» այդ նույն ժամանակ ջանասիրաբար թշնամու ոտքը գնալու, նրա պայմաններով մեր երկրի դռները նրա առջև լայնորեն բացելու, մեր տնտեսական և այլ լծակներն աստիճանաբար նրա ձեռքը տալու, թշնամիներով մեր երկիրը լցնելու գործնական քայլեր է անում: Հիմա մենք ի՞նչն են նշում, մեր 30-ամյա բանակի մոտալուտ վախճա՞նը, եթե շարունակում ենք լռել, ընդամենը արձանագրել մեզ ներսից կրծող առնետի հերթական դավադիր քայլերը և դիմակայության որևէ փորձ չենք ձեռնարկում: Մեր ազգն ու պետությունը պաշտպանած բանակը փաստացի հենց ինքը պաշտպանության կարիք ունի:

     

Հայաստան ՀՀ զինված ուժեր Բանակի կազմավորման 30-րդ տարեդարձ

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին