f

Անկախ

«Հրապարակ». Բորիս Ավագյանը ռուսական բանտից սկանդալային տեղեկություններ է հայտնել Հայաստանի մաքսային ծառայության պետ Շուշանիկ Ներսիսյանի,Դավիթ Անանյանի,Նիկոլ Փաշինյանի մասին


«Դեկտեմբերի կեսերին հայկական համացանցում հայտնվեցին կադրեր, թե ինչպես են Սանկտ Պետերբուրգում ձերբակալում Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով նախկին ներկայացուցիչ Բորիս Ավագյանին: Նա արդեն մեկ ամիս է՝ գտնվում է Մոսկվայի քրեակատարողական հիմնարկներից մեկում։ Մենք Բորիս Ավագյանի կնոջ` Էլեն Ավագյանի միջոցով կապ հաստատեցինք նրա հետ, որպեսզի իմանանք, թե ինչում են նրան մեղադրում։

 

Գրավոր հարցեր փոխանցեցինք և ստացանք գրավոր պատասխան։ Նա սկանդալային հայտարարություն է արել՝ կապված մաքսային ծառայության ղեկավար Շուշանիկ Ներսիսյանի հետ, և խոստացել է առաջիկայում նոր բացահայտումներ անել՝ պատռելով «Նիկոլի և նրա բանդայի դիմակը»․

«Հարգելի՛ հայրենակիցներ

Վերջապես ես ձեզ կարող եմ տեղեկություններ հայտնել, որոնք կքողազերծեն այն, ինչ Նիկոլը փորձում է բոլորիցդ թաքցնել: Նախ փորձեմ պարզաբանել իմ ձերբակալության հանգամանքները, որոնք նիկոլահպատակ ԶԼՄ-ները փորձում են ձեզ ներկայացնել խեղաթյուրված: Ռուսաստանում իմ ձերբակալությունն իրականացվել է Հայաստանի գլխավոր դատախազության դիմումի հիման վրա և պայմանավորված է վերջինիս ցանկությամբ` ինձ ամեն գնով վերադարձնելու Հայաստան: Երկրորդ․ ձեզ կպատմեմ, թե ինչ կապ ունեմ ես մաքսային վճարումներից խուսափելու պատմության հետ:

Ես իսկապես աջակցել եմ մի խումբ անձանց, որպեսզի նրանք խուսափեն մաքսատուրք վճարելուց: Եվ այդ խումբը կազմված է Հայաստանի մաքսային ծառայության պետ Շուշանիկ Ներսիսյանից, Դավիթ Անանյանից և նրանց «տանիք» Նիկոլ Փաշինյանից ու վերջինիս բարեկամներից, ովքեր 2018 թվականի հունիսին ինձ էին դիմել օգնության խնդրանքով` հավաստիացնելով, որ այդ գործարքներից ստացված գումարներն անհրաժեշտ են հայկական ռազմական հետախուզության ֆինանսավորման համար: Ես, ինչպեսև մեր հարյուրավոր հայրենակիցները, այդ պահին հավատացել եմ փաշինյանական բանդայի ստերին և օգնել նրանց, բայց 6 ամիս անց գիտակցեցի, որ այդ գումարները նրանք յուրացնում են, և անմիջապես այդ բոլոր փաստերի մասին տեղեկացրի այդ պահին ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին:

Ես ձերբակալվեցի 72 ժամով՝ որպես հանցակից, և ազատ արձակվեցի միայն իմ ներկայացրած բոլոր փաստերի ստուգումից հետո: Քանի դեռ ԱԱԾ տնօրենն Արթուր Վանեցյանն էր, հետաքննություն էր ընթանում, որի շրջանակներում հարցաքննության էին հրավիրում Շուշանիկ Ներսիսյանին։ Վանեցյանը նրա կալանքի թույլտվությունն էր պահանջում Փաշինյանից, բայց այդպես էլ չստացավ համաձայնություն, այլ հրահանգ ստացավ՝ արգելելու Հայաստանից իմ ելքը, որպեսզի ես չհրապարակեմ այնպիսի տեղեկատվություն, որը կպատռեր փաշինյանական բանդայի անդամների դիմակները:

Իսկ երբ Վանեցյանը հրաժարական տվեց ԱԱԾ տնօրենի պաշտոնից, քրեական գործն արագ կարգով փոխանցվեց ՀՀ Հատուկ քննչական ծառայություն, որպեսզի մաքսիմալ կասեցվի Շուշանիկ Ներսիսյանի և նրա կոռուպցիոն սխեմաների հետաքննությունը: ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ Դավիթ Կոստանդյանը բազմիցս նշել է, որ ես վտանգ եմ ներկայացնում Հայաստանի իշխող ուժի համար, և որ ինձ Հայաստանից դուրս թողնելն անթույլատրելի է: Փաշինյանի բանդան բազմիցս ճնշումներ է գործադրել իմ բոլոր հարազատների և մտերիմների, ընդհուպ մինչև սանիկներիս և վարորդիս ընտանիքի նկատմամբ:

Նիկոլն իր ներկայությամբ թունավորել է մեր Հայաստանի օդն ու ջուրը, հողն ու արևի լույսը: Ես ստիպված եմ քաղաքական ապաստան խնդրել Ռուսաստանի Դաշնությունում, քանի որ այն բռնատիրական ռեժիմը, որը սահմանել է Փաշինյանը Հայաստանում, միտված է նրան, որ քրեական գործեր սարքվեն բոլոր այն անձանց նկատմամբ, ովքեր համարձակություն են ունենում Փաշինյանի մասին ճշմարտությունն ասելու: Բազմաթիվ հալածանքների և սարքված քրեական գործերի ակնառու օրինակների մասին դուք լավ գիտեք:

Ես խոստանում եմ սկսել հրապարակումների շարք, որով կպատռեմ Նիկոլի և նրա բանդայի դիմակը:

Աստված պահապան մեր Հայրենիքին:

Բորիս Ավագյան»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Բորիս Ավագյան բացահայտում Հայաստան

Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Չալաբյան
«Հրապարակ». Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
«Սրանք ազգի դավաճան են». Կիրանցի բնակիչը` ոստիկաններին
Բագրատ Սրբազանն այս պահին ոստիկանության Իջեւանի բաժանմունքի մոտ է
Բերման ենթարկվածներին հերթով ազատ են արձակում. Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել. վնասվածքներ ունեն. ԱԺ պատգմավոր
Կիրանցում Լենա տատի ինքնազգացողությունը կտրուկ վատացավ
Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Մեր տները լաց բերեցիք, չեք մարսելու. կիրանցի
«Հրապարակ». Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ
«Հրապարակ». Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին
Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի. Փակվել են գյուղ տանող ճանապարհները՝ ականզերծման աշխատանքների համար
Կիրանցում բերման ենթարկվածների շրջանում կան անչափահասներ
«Փաստ». Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում
Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Լոռու մարզում
Բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկել
Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ավելին
Ավելին