«Արարատ-Արմենիա» տեղափոխված 24-ամյա բրազիլացի Ռոմերսիո Պերեյրան դարձավ ՀՊԼ-ում ամենաբարձր տրանսֆերային արժեք ունեցող ֆուտբոլիստը՝ գերազանցելով երևանյան ակումբի մեկ այլ խաղացողի՝ Մաիլսոն Լիմայի ցուցանիշը (450 հազար եվրո)։ Ըստ Transfermarkt պորտալի՝ Պերեյրայի տրանսֆերային արժեքը գնահատվում է 500 հազար եվրո։