f

Անկախ

Ստերի հերթական չափաբաժինը. Մադրիդյան սկզբունքներ


Երեկ ասուլիսի ընթացքում երկրի առաջին դեմքը չխորշեց ստերի հերթական չափաբաժինը իր լսարանին մատուցելուց: Նշենք, որ հայաստանյան տիրույթում  հասկանալի պատճառներով այդ լսարանը օրեցօր քչանում է, իսկ այ ադրբեջանական տիրույթում լսարանի խնդիր Փաշինյանը չունի, չէ որ նրա հնչեցրած մտքերը գրեթե ամբողջությամբ կրկնում են Ադրբեջանի կողմից` տարիներ ի վեր մշակված և ադրբեջանցի հասարակության մեջ ակտիվորեն պրոպագանդված թեզերը:

Այս անգամ անդրադառնանք Մադրիդյան սկզբունքներին, որոնց մասին սուտը անհեթեթության աստիճանի է հասնում:

 Փաշինյանն ասուլիսի ընթացքում նշեց, որ Մադրիդյան տեքստում խոսվում է պետության, տվյալ դեպքում՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին, ինչը թերևս ճշմարտություն է, բայց վաչրապետը միտումնավոր չխոսեց այն կարևոր փաստի մասին, որ նույն Մադրիդյան տեքստում հստակ խոսվում է միջազգային մեկ այլ հանրաճանաչ սկզբունքի` ազգերի ինքնորոշման մասին, և հենց այդ սկզբունքի շրջանակներում Մադրիդյան տեքստում գրված է Արցախի ինքնորոշման մասին՝ ռեֆերենդումի ճանապարհով: Մասնավորապես` ԼՂ վերջնական իրավական կարգավիճակը կորոշվի ռեֆերենդումի միջոցով, այդպիսով ընձեռելով ԼՂ բնակչությանը կամքի ազատ արտահայտման հնարավորություն:

Ներկայացնում ենք Մադրիդյան տեքստը` ամբողջությամբ, դատողությունները թողնելով ընթերցողին:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքները, որոնք, որպես պաշտոնական առաջարկ, ԵԱՀԿ Նախարարների խորհրդում ներկայացվել են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների քննարկմանը Ֆրանսիայի, Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների կողմից՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ (նոյեմբերի 29, 2007թ., Մադրիդ)

Մենք` Հայաստանի և Ադրբեջանի նախագահներս, համաձայնության ենք եկել, որ տարածաշրջանի կայունությունը, անվտանգությունն ու բարգավաճումը պահանջում է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորում:

Հղում կատարելով Հելսինկյան Եզրափակիչ Ակտի (1975թ.) ԵԱՀԿ/ԵԱԽՀ Մասնակից պետությունների միջև հարաբերությունները ուղղորդող սկզբունքների Հռչակագրին և մասնավորապես, 2-րդ հոդվածին`ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքից խուսափելու, 4-րդ հոդվածին`պետությունների տարածքային ամբողջականության, և 8-րդ հոդվածին` իրավահավասարության և ժողովուրդների ինքնորոշման վերաբերյալ:

Համաձայն այդ դրույթների, սույնով մենք կարգադրում ենք մեր արտգործնախարարներին՝ համագործակցելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, մշակել1 հակամարտության խաղաղ կարգավորման համապարփակ համաձայնագիր (հետայսու՝ Խաղաղության Համաձայնագիր), հիմնվելով ներքոշարադրյալ սկզբունքների վրա.

1) ԼՂ վերջնական իրավական կարգավիճակը կորոշվի պլեբիսցիտի միջոցով, որը ԼՂ բնակչությանը ընձեռում է կամքի ազատ և իրական արտահայտում2: Պլեբիսցիտի ժամկետներն ու մանրամասները կողմերը կհամաձայնեցնեն ապագա բանակցություններում, ինչպես նկարագրված է 9-րդ կետում: ԼՂ բնակչություն ասելով հասկացվում են 1988 թ. ազգային համամասնությունով ԼՂԻՄ-ում ապրող բոլոր ազգերը այնպիսի էթնիկ համամասնությամբ, ինչպես եղել է մինչև հակամարտության սկիզբը:3Պլեբիսցիտի ընթացքում հարցի կամ հարցերի ձևակերպման սահմանափակում չի լինելու և կարող է թույլ տալ յուրաքանչյուր կարգավիճակի հնարավորություն:

2) Միջանկյալ ժամկետի ընթացքում, մինչև ԼՂ վերջնական իրավական կարգավիճակի որոշումը, վերջինիս բնակիչները կունենան որոշակի իրավունքներ և արտոնություններ,4 որոնք պետք է շարադրվեն Խաղաղության Համաձայնագրում՝ համաձայն ներքոշարադրյալ սկզբունքների.

– ԼՂ բնակչությունը/բնակիչները ունենալու են ժողովրդավարական հասարակության մեջ սոցիալական ու տնտեսական կենսագործունեությունն ու անվտանգությունը պաշտպանելու և վերահսկելու իրավունք, որը հետևում է օրենքի նորմերին: Նրանց իրավունքներն ու հիմնարար ազատությունները հարգվելու են:

ԼՂ բնակչությունը իրավունք է ունենալու ընտրելու իշխանության մարմիններ`միջանկյալ շրջանում ԼՂ-ն կառավարելու համար: Իշխանության այդ մարմինները կիրականացնեն օրենսդիր և գործադիր իշխանություն ԼՂ-ի ներքին հարցերում, ինչպես նաև կհիմնեն դատարաններ՝ արդարադատություն իրականացնելու նպատակով: Պաշտոնյաները նաև լիազորություններ կունենան արտաքին շփումներ ունենալ այն ոլորտներում, որոնք սահմանվելու են Խաղաղության Համաձայնագրով:

ԼՂ միջանկյալ իշխանությունները կարող են ունենալ դիտորդի կարգավիճակ ԵԱՀԿ այն նստաշրջաններում, որոնցում քննարկվում են անմիջականորեն ԼՂ-ին վերաբերող հարցեր: Նրանք կարող են անդամակցել միջազգային այն կազմակերպություններին, որոնցում միջազգայնորեն ճանաչված լինելու կարգավիճակը նախապայման չէ:

– ԼՂ-ն իրավունք է ունենալու ստանալ արտասահմանյան երկրների և միջազգային կազմակերպությունների ֆինանսական օժանդակություն՝ պայմանով, որ այդ օժանդակությունը նախատեսված լինի մարդու իրավունքների, խաղաղ տնտեսական և ժողովրդավարական զարգացման, մշակութային և առևտրային կապերի համար կամ հիմնական մարդասիրական պահանջների բավարարմանը:

3) ԼՂ-ին հարակից ադրբեջանական բոլոր տարածքները, որոնք գտնվում են հայկական վերահսկողության տակ, վերադարձվելու են ադրբեջանական վերահսկողության տակ ներքոշարադրյալ կարգով, որոնց մանրամասները կողմերը համաձայնեցնելու են Խաղաղության Համաձայնագրով:

Հայկական ուժերը դուրս են բերվում Քելբաջարի շրջանից: Սահմանափակ զորամիավորում տեղակայվելու է Քելբաջարի շրջանի այն տարածքում, որը որոշելու է Միջազգային Անցումային Հանձնաժողովը`մինչև Խաղաղության Համաձայնագրի ստորագրումը:

– Քելբաջարի շրջանը գտնվելու է  միջազգային անցումային  հանձնաժողովի մոնիտորինգի տակ՝ ԵԱՀԿ հանձնաժողովի միջոցով, որը ներառելու է հայ և ադրբեջանցի ներկայացուցիչներ: Քելբաջարի շրջանի միջազգային անցումային մոնիտորինգի ընթացքում Քելբաջարի շրջանի բնակչության դուրս գալը շրջանից միջազգային հանրության կողմից խրախուսվելու է:

– Ադրբեջանական ներքին տեղահանված անձանց թույլ կտրվի վերադառնալ Քելբաջարի շրջան Խաղաղության Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հինգ տարի անց:

4) Համաձայնեցված լայնքի միջանցքը պետք է ԼՂ-ն կապի Հայաստանի հետ: Մինչև ԼՂ վերջնական իրավական կարգավիճակի որոշումը, այդ միջանցքը գտնվելու է ԼՂ ժամանակավոր իշխանություննների վերահսկողության տակ համաձայն ստատուս քվոյի պայմաններին այն պահի դրությամբ, երբ Խաղաղության Համաձայնագիրը կմտնի ուժի մեջ: ԼՂ վերջնական իրավական կարգավիճակի որոշումից հետո, միջանցքի օգտագործման գործընթացը կկարգավորվի`հաշվի առնելով ԼՂ վերջնական կարգավիճակը:

5) Խաղաղության Համաձայնագրի դրույթների հիման վրա, բոլոր ներքին տեղահանված անձինք և փախստականները ունեն կամավոր հիմքերով վերադարձի իրավունք այն պահից, երբ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով Գերագույն հանձնակատարը հայտարարի, որ նախկին բնակավայրի անվտանգությունը ապահովված է՝ համաձայն այն դրույթների, որոնք կշարադրվեն Խաղաղության Համաձայնագրում: Իրենց բնակավայրեր վերադարձած բոլոր անձինք, առանց խտրականության, օգտվելու են մարդու իրավունքներից և հիմնարար ազատություններից առանց որևէ խտրականության: Համակեցությանը պետք է նպաստեն կողմերը կամ միջազգային հանրությունը, նպատակ  ունենալով մեղմել լարվածությունը, ինչպես նաև՝ կարգավորել հայերի և ադրբեջանցիների տնտեսական, քաղաքական և սոցիալական կենսագործունեությունը:

6) Դուրս բերված շրջանների ապառազմականացումն ու անվտանգությունը դիտարկելու նպատակով միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայումը իրականացվելու է անմիջապես այն բանից հետո, երբ Խաղաղության Համաձայնագիրը կմտնի ուժի մեջ: Պետությունները խաղաղապահ ուժերի շրջանակում ստորաբաժանումները կտրամադրեն կամավոր հիմունքներով: Խաղաղապահ կոնտինգենտի ընտրությունը իրականացվելու է երկու կողմերի փոխադարձ համաձայնությամբ: Յուրաքանչյուր կողմը ունի վետոյի իրավունք մյուս կողմի ընտրության վրա:

Ադրբեջանը պարտավորվում է չուղարկել ռազմական անձնակազմը և սպառազինությունները ներկայիս շփման գծից այն կողմ՝ բացառությամբ քաղաքացիական բնակչությանը համաչափ հարաբերակցությամբ ոստիկանական ստորաբաժանումների` ինչպես Ադրբեջանի այլ շրջաններում, և ադրբեջանա-իրանական սահմանի երկայնքով գտնվող սահմանապահ զորքերի՝ իրենց սպառազինություններով և տեխնիկայով հանդերձ (ադրբեջանա-իրանական սահմանի արևելյան հատվածում ներկայումս յուրաքաչյուր կիլոմետրի վրա պահպանվող համաչափության սահմաններում)։ Կողմերը պարտավորվում են միմյանց դեմ ուժ չկիրառել թե՛ Լեռնային Ղարաբաղում, և թե՛ նրա շուրջը։ Մինսկի խմբի համանախագահները, խորհրդակցելով Հայաստանի և Ադրբեջանի հետ, մշակելու են երկկողմ և համատեղ անվտանգության երաշխիքներ և հավաստիացումներ՝ համաձայնության կատարմանը և Հարավային Կովկասում ընդհանուր անվտանգությանը սատարելու վերաբերյալ։

7) Կողմերի միջև բաց և անարգել տրանսպորտային և հաղորդակցային կապերը խրախուսվելու են ողջ տարածաշրջանում՝ ներառյալ Ադրբեջանի ուղիղ և անարգել ցամաքային կապը Նախիջևանի հետ, բոլոր սահմանների բացումը և հաղորդակցային ուղիների վերագործարկումը։

8) Միջազգային ֆինանսական հաստատությունների կողմից հրավիրված միջազգային դոնորական կոնֆերանսը, համագործակցելով համանախագահող երկրների հետ, ստեղծելու է  հիմնադրամ՝ ռազմական գործողություններից տուժած շրջաններում և Լեռնային Ղարաբաղի ներսում ականազերծման և ենթակառուցվածքների վերականգնման համար՝ ներառյալ ճանապարհներն ու հեռուստահաղորդակցությունը։

9) Կողմերը, համագործակցելով համանախագահող երկրների հետ ստեղծելու են չորս առանձին կոմիտեներ։ Այդ կոմիտեները գործելու են կոնսենսուսի հիմունքով և զբաղվելու են.

  • ԼՂ վերջնական իրավական կարգավիճակի որոշման հանրաքվեի մանրամասների ու ժամանակի հստակեցմամբ,
  • 4-րդ կետում նկարագրված հայեցակարգի հիման վրա միջանցքին վերաբերվող տեխնիկական մանրամասների մշակմամբ,
  • այս հիմնարար սկզբունքներում տեղ չգտած բոլոր մնացած հարցերի գնահատմամբ,
  • Քելբաջարի շրջանը՝ ԵԱՀԿ հանձնաժողովի միջազգային մշտադիտարկումից Ադրբեջանի վերականգնվող լիակատար վարչական վերահսկողության ներքո փոխանցելու մանրամասների մշակմամբ։

10) Խաղաղ Պայմանագրի ուժի մեջ մտնելուց հինգ տարի անց համանախագահող երկրները գումարելու են խորհրդաժողով՝ աշխատանքային խմբերի և Խաղաղ Պայմանագրի ողջ ծավալով կատարման առաջընթացը քննելու համար։

11) Համանախագահող երկրների ղեկավարած վերահսկիչ հանձնաժողովը կողմերի հետ համաձայնեցված անդամների հետ համատեղ լուծելու են Խաղաղ Պայմանագրի կատարման հետ կապված բոլոր հարցերը։

12) Կողմերը հրավիրելու են Մինսկի խմբի համանախագահներին՝ Խաղաղ Պայմանագիրը վկայակոչելու, Խաղաղ Պայմանագրի կատարմանը հետևելու մտադրությունը հաստատելու և Խաղաղ Պայմանագրին հավատարմություն պահպանելու ուղղությամբ համապատասխան քայլեր կատարելու համար։

13) Կողմերը համանախագահող երկրների աջակցությամբ ՄԱԿ Անվտագության խորհրդին խնդրելու են բանաձև ընդունել ի պաշտպանություն Խաղաղ Պայմանագրի՝ որպես նրա կատարման և միջանկյալ շրջանում ԼՂ բնակչության իրավունքների երաշխիք՝ մինչև ԼՂ կարգավիճակի վերջնական հստակեցումը։

14) Կողմերը համանախագահող երկրների հետ խորհրդակցելուց հետո անհրաժեշտության դեպքում խնդրելու են ԵԱՀԿ-ին և ՄԱԿ-ին միջոցներ ձեռնարկել՝ Սկզբունքների մասին ԵԱՀԿ Հռչակագրի և ՄԱԿ Խարտիայի համապատասխան։

  1. 1. Կողմերը Խաղաղ Պայմանագրի մշակման աշխատանքը սկսելու են Համանախագահների ներկայությամբ Նախագահների կողմից հիմնարար սկզբունքների հաստատումը ստանալուց անմիջապես հետո և բարեխղճորեն վարելու են նախապատրաստական բանակցությունները, որպեսզի համաձայնությունը կնքվի վեց ամիսների ընթացքում։
  2. 2. Արևմտյան Սահարայի շուրջ Միջազգային Արդարադատության Մարմնի խորհրդակցական եզրակացության համաձայն՝ 1975 թ. հոկտեմբերի 16-ը։
  3. 3. Հղումներն արվելու են նախքան հակամարտության սկիզբը Խորհրդային Միությունում անցկացված մարդահամարի տվյալներին։
  4. 4. ԼՂ բնակիչների իրավունքներն ու արտոնությունները միջանկյալ շրջանում կողմերը ձևակերպելու են ԼՂ ներկայացուցիչների (ձևաչափը համաձայնեցվելու է) մասնակցությամբ:

 

Մնում է մի հարց, ինչու է երկրի ղեկավարը այդպես անկաշկանդ ստում, չէ որ նրա տված ինֆորմացիան ստուգելը վայրկյանների խնդիր է: 

Իսկ ստում է նա, նախ, որովհետև գիտի, որ իր հիմնական անդավաճան լսարանը, երբեք չի էլ խորանա, ճիշտ է ասում իրենց «փրկիչը», թե` ոչ: 

Կա նաև այլ վարկած. Փաշինյանին այլևս չի հետաքրքրում, երկրի ներսում նրան կհավատան, թե` ոչ:  Նա իր ասուլիսով ազդակներ է ուղարկում, նախապատրաստում է հող` հետագա անելիքների համար: Ինչպես որ պատերազմի առաջին օրը` ԱԺ ամբիոնից ելույթի ժամանակ, երբ ասաց.

«Եկեք պայմանավորվենք մի բան՝ ինչ էլ լինի՝ մենք մեզ երբեք պարտված չենք ճանաչի»: Իսկ հետո 44 օր շարունակ, անգամ երբ Շուշին արդեն քանի օր է, ընկել էր, մենք հաղթում էինք, իսկ 44-րդ օրը ստորագրված փաստաթղթից իմացանք, որ պարտվել ենք:

 Նա արդեն որոշել է և Արցախի, և Հայաստանի ճակատագիրը, իսկ «ժողովրդին» կտեղեկացնի, երբ արդեն ամեն ինչ ստորագրված լինի: 

Հայաստան Մադրիդյան սկզբունքներ Բանակցային գործընթաց Նիկոլ Փաշինյան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ

«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
Ավելին
Ավելին