Բելառուսի հարավային սահմաններում իրավիճակը գնալով ավելի է բարդանում։ BelTA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն սահմանային ծառայության կողմից 2022 թվականին սահմանների պաշտպանության մասին որոշման հաստատման ժամանակ։ Գրում է Gazeta.ru-ն։
Նրա խոսքերով՝ Բելառուսի անվտանգությունը «սկսվում է սահմանից, քանի որ ինքնիշխանությունն ապահովվում է այս սահմաններում»։
Երկրի ղեկավարն ընդգծել է, որ անվտանգության մարմինները պետք է ապահովեն սահմանների պաշտպանության արդյունավետությունը՝ կատարելագործելով սահմանների ինժեներատեխնիկական հագեցվածությունը։
Լուկաշենկոն նաեւ նշել է, որ երկրի ղեկավարությունը երբեք թույլ չի տա, որ երկիրը օկուպացվի։ Ավելի վաղ Ուկրաինայի անվտանգության ծառայության մամուլի քարտուղար Արտեմ Դեխտյարենկոն հերքել էր Լուկաշենկոյի խոսքերն այն մասին, որ Կիևը սահմանի մոտ կենտրոնացրել է Ազգային գվարդիայի ստորաբաժանումներ՝ բաղկացած «արմատական ազգայնականներից»։