f

Անկախ

Ռուսաստանում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանն ավարտել է իր առաքելությունը եւ հայտարարությամբ է հանդես եկել


Ռուսաստանում Հայաստանի դեսպանի պաշտոնը լքող Վարդան Տողանյանը հայտարարությամբ է հանդես եկել առաքելության ավարտի կապակցությամբ: Դրա տեքստը մեջբերում է դեսպանատան մամուլի ծառայությունը.

«Հարգելի բարեկամներ,

Թանկագին հայրենակիցներ,

Դիմում եմ ձեզ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանի իմ առաքելության ավարտի կապակցությամբ:

Ինձ համար մեծ պատիվ էր գրեթե հինգ տարի ներկայացնել Հայաստանի Հանրապետությունը դաշնակից Ռուսաստանում, որի հետ մեզ կապում են դարավոր ավանդույթները, հոգևոր մտերմությունը, ամուր եղբայրական կապերը եւ ընդհանուր ձեռքբերումների պատմությունը։

Պետք է խոստովանեմ, որ կրկնակի պատասխանատվություն է մեր երկիրը պաշտոնապես ներկայացնելը Լազարեւի արեւելյան լեզուների ինստիտուտի պատմական շենքի պատերի ներսում՝ կրթամշակութային կենտրոն, որը հայ-ռուսական բարեկամության խորհրդանիշն է ավելի քան 200 տարի։

Այս ընթացքում մենք ձեզ հետ միասին բազմաթիվ փորձություններ անցանք, մեր նորագույն պատմության դժվարին փուլերը։ Չնայած դժվարություններին՝ դեսպանատան անձնակազմի եւ ՀՀ տարբեր պետական ​​կառույցների ներկայացուցիչների հետ միասին մեր գործունեության մեջ շարունակել ենք հավատարիմ մնալ բացության եւ կառուցողական համագործակցության սկզբունքներին՝ մեր փոխհարաբերությունների բազմակողմ ներուժի զարգացմանը նպաստելու եւ մեր ժողովուրդների միջեւ բարեկամական կապերի ամրապնդման նպատակով:

Ավարտելով իմ գործունեությունը՝ ուզում եմ իմ անկեղծ շնորհակալությունը հայտնել Ռուսաստանի բոլոր պետական ​​մարմինների ներկայացուցիչներին՝ ամենօրյա քրտնաջան աշխատանքի, փոխադարձ հարգանքի եւ բաց երկխոսության համար, Ռուսաստանի Դաշնությունում օտարերկրյա պետությունները ներկայացնող իմ գործընկերներին, մեր բազմաթիվ գործընկերներին, տարբեր կազմակերպություններին, լուսավորչական, կրթական եւ մշակութային հաստատություններին եւ զանգվածային լրատվության միջոցներին՝ համատեղ աշխատանքի եւ մեր նախաձեռնություններին աջակցելու համար։

Անկեղծորեն երախտապարտ եմ Ռուսաստանի հայ համայնքին, մասնավորապես՝ Ռուսաստանի հայերի միությանը, առանձին համայնքային կառույցներին, տարածաշրջանային միավորումներին, նախաձեռնող խմբերին եւ պրոֆեսիոնալ հանրույթներին, ակտիվիստներին եւ մեկենասներին, որոնք այս ամբողջ ընթացքում շարունակում էին սերտորեն փոխգործակցել մեզ հետ եւ ջանքեր գործադրել մեր առջեւ  կանգնած խնդիրների լուծման համար։

Առանձին ցանկանում եմ երախտագիտության խոսքեր հղել Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմին՝ արքեպիսկոպոս Եզրաս Ներսիսյանի գլխավորությամբ։ Համոզված եմ, որ մեր հոգեւոր ժառանգությունը մեր ինքնության պահպանման ու հայկական պետության բարգավաճման գլխավոր երաշխավորն է։ 

Հարգելի բարեկամներ,

Ցանկանում եմ նաեւ տեղեկացնել, որ դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարի պաշտոնում գտնվելուս վերջին օրը որոշել եմ ուխտագնացություն կատարել Ռուսաստանի վանքերից մեկը, որտեղ պահվում են հազվադեպ նյութեր եւ վկայություններ՝ կապված հայ ժողովրդի պատմության, նրա հոգեւոր հարստության եւ ժառանգության հետ»։

Հայաստան Վարդան Տողանյան

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին