Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով՝ վերջին 24 ժամվա ընթացքում աշխարհում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 3,777,104 դեպք։ Կազմակերպության կայքում նշված է, որ սա ռեկորդային օրական ցուցանիշ է համաճարակի սկզբից ի վեր։ Գրում է Gazeta.ru-ն:
Հունվարի 20-ին Մոսկվայի ժամանակով ժամը 18:42-ի դրությամբ աշխարհում գրանցվել է վարակման 336 790 193 դեպք: Համաճարակի ընթացքում վարակից մահացել է 5 560 718 մարդ։
Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 8741 մարդ։
Ամենամեծ թվով վարակման դեպքեր գրանցվել են ԱՄՆ-ում՝ 67,437,353, Հնդկաստանում՝ 38,218,773, Ֆրանսիայում՝ 14,779,277։
Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն հայտարարել է, որ Ռուսաստանը Sputnik V պատվաստանյութի վերաբերյալ բոլոր տվյալները փոխանցել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը։ Փետրվարին սպասվում է փորձագետների այց՝ արտադրամասերը ստուգելու նպատակով։