Առողջապահության համաշխարհային կազմակերպության Արտակարգ իրավիճակների կոմիտեն խորհուրդ է տալիս համաշխարհային հանրությանը չեղարկել կամ թուլացնել միջազգային ուղեւորությունների հետ կապված սահմանափակումները, քանի որ դրանք արդյունավետ չեն։ Այս մասին հաղորդվում է ԱՀԿ կայքում հրապարակված հայտարարության մեջ։
Մասնագետները նշել են, որ ուղեւորությունների հետ կապված սահմանափակումները սպասված դրական արդյունքները չեն բերում եւ շարունակում են նպաստել տնտեսական եւ սոցիալական սթրեսին, որի մեջ գտնվում են երկրները։ ԱՀԿ-ում նաեւ հայտարարել են, որ ուղեւորությունների ժամանակ պատվաստված լինելու հավաստագրի պահանջումը կամ դիմակ կրելու պահանջը չպետք է ուղեւորների համար դառնա հավելյալ ֆինանսական ծանրություն, հետեւաբար պետք է նման պահանջներ դնելուց այդ հանգամանքը եւս նկատի ունենալ։