f

Անկախ

Չմոռացվող մատնահետքեր


Հոբելյան
ՉՄՈՌԱՑՎՈՂ ՄԱՏՆԱՀԵՏՔԵՐ


Կան անհատներ, որ իրենց երկրային կյանքի ավարտից հետո շարունակում են ապրել ոչ միայն հարազատների, մերձավորների, այլև լայն հանրության հուշերում։ Իմ ճանաչած անձերից այդպիսին էր նաև Ջանիբեկ Արամայիսի Մեջլումյանը։ Ահել ու ջահել ալավերդցիներից (և ոչ միայն) շատերն են բարձրաձայնում, որ նա իրենց հեռուստացույցն է վերանորոգել։ Այս խոսքերը նրա չխամրող մատնահետքերն են հիշեցնում ու նաև ազդարարում նրա համեստ ու խրոխտ քայլերի հետքերի մասին։
...Պատերազմի և աշխատանքի անմոռաց վետերանը ծնվել է 1921թ դեկտեմբերի 29-ին Լոռու մարզի Հաղպատ գյուղում, մեկ տարի անց ընտանիքը տեղափոխվել է Ծաղկաշատ գյուղ։ Ջանիբեկ Մեջլումյանը նախնական կրթությունը ծննդավայրում է ստացել, հետո ավարտել է Ալավերդու Ս. Սպանդարյանի անվան դպրոցը։ Նոր էր ավարտել Երևանի էլեկտրամեխանիկական տեխնիկումը, երբ սկսվեց հայրենական պատերազմը։ Մի խումբ զորակոչիկների հետ նա էլ մեկնեց Ռոստովի մարզի Նովոչերկասկ քաղաքի հրետանային ուսումնարան։ Այնուհետև անցավ փառավոր մարտական ուղի։ Պատերազմի ավարտից հետո նշանակվել է Հունգարիայում տեղակայված 81-րդ գվարդիական դիվիզիոնի 440-րդ հրաձգային գնդի հրամանատարի համհարզ։Զորացրվելուց հետո կերտել է ինքնամոռաց ու ազգանվեր աշխատանքային ուղի՝ Ալավերդու կոմունալ տնտեսություն – Ալավերդու քիմական գործարան (Ալավերդու պղնձաքիմիական կոմբինատ)։ 1981թ անցել է կենսաթոշակի ու ամբողջովին նվիրվել հասարակական գործունեությանը։ 2000թ., երբ նշվում էր Մեծ հաղթանակի 55-ամյակը,ես առիթ եմ ունեցել կիսելու նրա հպարտությունն ու ուրախությունը կապված քաղաքի թիվ 2 միջնակարգ դպրոցի տնօրեն Ս. Իսրայելյանի հրամանով դպրոցի պատվավոր ուսուցչի կոչմանն արժանանալու հետ։
Փաստաթղթերի լուսապատճեներով և հակիրճ շարադրանքով Ջանիբեկ Մեջլումյանի աշխատանքային և մարտական ուղին է ամբողջացնում ,Ջանիբեկ Մեջլումյան. Պարգևներե երկլեզու (հայերեն, ռուսերեն) ալբոմ-գրքույկը նվիրված նրա 100-ամյակին։

Շքանշանների, մեդալների, պատվոգրերի, շնորհակալագրերի մասին անձնական թերթիկում 13 գրառում կա՝ այդ թվում ,Կարմիր աստղի շքանշանե, ,Հայրենական պատերազմի առաջին աստիճանի շքանշանե։ Պարգևատրվել է նաև Անկախ Հայաստանի պարգևով՝ ՀՀ պաշտպանության նախարարության ,Մարշալ Հովհաննես Բաղրայանի անվան մեդալե։
Գրքի վերջում կա նաև Ջ. Մեջլումյանի տիկնոջ՝ գործընկերների բնութագրմամբ աշխատասեր, կարգապահ, խստապանջ և բարի Սոնա Բաբայանի հաշվապահական բեղուն գործունեության և պատերազմի տարիներին թիկունքում տարված ակտիվ գործունեության մասին վավերագրեր։ Հուշապատումը եզրափակավում է Մեջլումյանի զավակների լուսանկարներով։ Երեքն էլ բարձրագույն կիթությամբ, աշխատասեր, բարեկիրթ անձնավորություններ...
Ես խորին խորհուրդ եմ տեսնում այն փաստում, որ այս գրքում մահվան թվեր չկան։ Զավակների համար ծնողները միշտ ողջ են։ Երկու եղբայրների և էլի շատ շատերի համար ողջ է նաև Մոսկվայում ուսանելիս անկատար երազանք և ընդհատված թռիչք դարձած հայուհին՝ Նարգիզը։

Հուշալբոմի շապիկին Ալավերդու ,Սուրբ Գրիգոր Նարեկացիե եկեղեցու գծապատկերն է։ Աստծո տուն, որ կառուցել է Ջանիբեկ Մեջլումյանի բարեգործ որդին, ,Վալլեքսե խմբի ընկերությունների խորհրդի հիմնադիր նախագահ Վալերի Մեջլումյանը։
Թող օրհնյալ լինի իր տեսակի մեջ եզակի հուշալբոմը, որ ծնողապաշտության յուրատեսակ հուշարձան է։


Վաղարշակ ՂՈՐԽՄԱԶՅԱՆ
 

Ջանիբեկ Արամայիսի Մեջլումյան հոբելյան Վաղարշակ Ղորխմազյան Հայաստան

Նիկոլ Փաշինյանի օրոք դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է․ Մաս 205․ «Ժողովուրդ»
ԵՄ անդամության դիմումի թեման մոռացվել է․ «Հրապարակ»
Եկեղեցուն տարիներով բոյկոտող վարչապետը հիշել է եկեղեցու մասին․ «Հրապարակ»
Մեր իշխանությունները հրահրողներն էլ են, պատասխանատուն էլ են, պայմանավորվողն են. Բագրատ Սրբազանը` պատերազմի մասին
«Հրապարակ». Ասել են՝ «կայֆավատ լինել պետք չի»
Մայիսի 13-ից ես դադարում եմ լինել «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրենը. Միքայել Բադալյան
«Հրապարակ». Գիշերեիք «Հաղթանակ» զբոսայգում
Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը
Ինչպե՞ս փչացնել այսօրվա հավաքը. Փաշինյանը հանձնարարել է լուծումներ գտնել. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
«Ժողովուրդ». Փաշինյանը տեղյակ չէ բռնի տեղահանված արցախցիների ճակատագրից, սակայն բնակարանային ծրագրերից է խոսում
«Ժողովուրդ». Իրավապահ համակարգում վերադասավորումներ են. պատրաստվում են երթի Երեւան հասնելուն
«Ժողովուրդ».761 թե՞ 195 անհետ կորած, 80 գերի, թե՞. ԱՄՆ պետդեպի, ՀՀ կառավարության եւ ոչ պաշտոնական թվերը անհամեմատելի են
Սփյուռքի գաղթօջախները ամենուր գրեթե ոտքի են կանգնել. սա պետք է դառնա մեր վերելքի պատմությունը. Բագրատ Սրբազան
Մենք պիտի վերադառնանք Արցախ, այլ ելք չունենք. Բագրատ Սրբազան
Առավոտյան ժամը 11:00-ին շարժվում ենք դեպի Հանրապետության հրապարակ. Բագրատ Սրբազան
«Գուգլի» տնօրենը և հայազգի աշխատակիցները մերժել են Վահագն Խաչատուրյանին. Yerkir.am
CNN. Իսրայելը վախենում է, որ ԱՄՆ-ն կարող է սահմանափակել օգնությունը Գազայի հատվածի զեկույցի պատճառով
Ռադան ընդունել է օրինագիծ, որը թույլ է տալիս մոբիլիզացնել դատապարտյալներին
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում
ԱՄՆ-ը վերանայում է Իսրայելին տրամադրվող ռшզմական օգնության որոշ տեսակներ․ Օսթին
Էրդողան. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս արագ ստորագրվի
Նախկին արտգործնախարար. Ղազախստանի հանդիպումը կընկալվի որպես Հայաստանի ինտեգրում թյուրքական աշխարհին
«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող «Երևանյան գիշերներ» ռեստորանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Ամեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ իր չարածի համար. Արշակ Արքեպիսկոպոս Խաչատրյան
Ավելին
Ավելին