f

Անկախ

Կենդանաբանական այգում արջ է սատկել,քարայծ և անգղներ


Երեւանի կենդանաբանական այգում սարսափելի իրավիճակ է ստեղծվել։ Կենդանիները հերթով սատկում են, ու ոչ ոք նրանց տեր չի կանգնում։ Մեզ ասացին՝ այգու տնօրենի ԺՊ նշանակված Արեւիկ Մկրտչյանը, որը Երեւանի քաղաքապետի օգոստոսի 5-ի որոշմամբ «Երեւանի կենդանաբանական այգի» համայնքային ոչ առեւտրային կազմակերպության տնօրենի պաշտոնակատար է նշանակվել, ակնհայտորեն գլուխ չի հանում իր պարտականություններից։


Այգում բարձիթողի վիճակ է ստեղծվել, խոսվում է չարաշահումների մասին, որոնց հետեւանքով է նաեւ, որ կենդանիներին նորմալ կեր չեն տալիս, չեն խնամում, ինչն էլ հանգեցնում է նրանց անկմանը։ Մենք տեղեկացանք, որ մոտ տասն օր առաջ Կենդանաբանական այգում մեկ օրվա մեջ միանգամից հինգ անգղ է սատկել։ Ասում են՝ պատճառը նրանց օրերով սոված թողնելն է, թեեւ այգու տնօրինությունը փորձում է ներկայացնել, որ թռչունների անկման պատճառը հիվանդությունն է, ոչ թե սովը։ Սրանից զատ՝ նաեւ երկու արջերից մեկն է սատկել։ Ասացին՝ դարձյալ սովից իրար վրա են հարձակվել եւ, կարելի է ասել, իրար են կերել։ Այգու ներսից մեզ ահազանգեցին նաեւ այս ընթացքում մեկ քարայծի սատկելու մասին։

Այս բոլոր տեղեկությունների վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար կապ հաստատեցինք այգու տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արեւիկ Մկրտչյանի հետ։ Նա, սակայն, հարցը դեռ չլսած, ագրեսիվ արձագանքեց՝ ո՞վ է տվել Ձեզ իմ համարը, եւ ասաց, թե իր համարը տվողին փոխանցենք, որ դա անձնական տվյալի փոխանցում է, որն օրենքով դատապարտելի է։ Խոստացանք փոխանցել եւ խնդրեցինք այնուամենայնիվ մեկնաբանել, թե ինչու են սատկում կենդանիները։ «Ո՞վ ասաց Ձեզ՝ մեկ, եւ երկրորդը՝ ո՞վ ասաց, որ Դուք կարող եք զանգել իմ ձեռքին եւ ուղիղ սենց հարցեր տալ։ Դրա համար ընթացակարգ գոյություն ունի»,- շարունակեց հոխորտալ այգու տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը։

Նրան բացատրեցինք, որ մենք լրագրող ենք, կարող ենք տարբեր աղբյուրներ ունենալ, որոնք մեզ ե՛ւ ինֆորմացիա կարող են փոխանցել, ե՛ւ տարբեր անձանց հեռախոսահամարները, եւ մենք իրավունք ունենք զանգելու ու ուղիղ հարցնելու իրեն։ Էլ չասելով, որ ինքն էլ պարտավոր է պատասխանել մեր հարցերին։ Բայց Արեւիկ Մկրտչյանը պատրաստ չէր ընկալելու մեր խոսքն ու կեսից անջատեց հեռախոսը։

Հիշեցնենք, որ անցյալ տարվա  օգոստոսին այգու աշխատակիցները բողոքի ակցիա էին անում ընդդեմ տնօրենի ԺՊ նշանակված Արեւիկ Մկրտչյանի, թե ինչու է այգու` ժամանակին աշխատանքից ազատված աշխատակիցը նշանակվել տնօրեն։

Նշենք, որ Մկրտչյանը Կենդաբանական այգու տնօրենի ԺՊ է նշանակվել Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության նախկին անդամ, այժմ Երեւանի փոխքաղաքապետ Գայանե Մելքոմ-Մելքոմյանի միջոցով։ Հենց նա էր գնացել այգի՝ ներկայացնելու իր կադրին, որին ժամանակին հեռացրել էին այգուց։

 

Երևանի կենդանաբանական այգի Հայաստան

Սփյուռքի գաղթօջախները ամենուր գրեթե ոտքի են կանգնել. սա պետք է դառնա մեր վերելքի պատմությունը. Բագրատ Սրբազան
Մենք պիտի վերադառնանք Արցախ, այլ ելք չունենք. Բագրատ Սրբազան
Առավոտյան ժամը 11:00-ին շարժվում ենք դեպի Հանրապետության հրապարակ. Բագրատ Սրբազան
«Գուգլի» տնօրենը և հայազգի աշխատակիցները մերժել են Վահագն Խաչատուրյանին. Yerkir.am
CNN. Իսրայելը վախենում է, որ ԱՄՆ-ն կարող է սահմանափակել օգնությունը Գազայի հատվածի զեկույցի պատճառով
Ռադան ընդունել է օրինագիծ, որը թույլ է տալիս մոբիլիզացնել դատապարտյալներին
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում
ԱՄՆ-ը վերանայում է Իսրայելին տրամադրվող ռшզմական օգնության որոշ տեսակներ․ Օսթին
Էրդողան. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս արագ ստորագրվի
Նախկին արտգործնախարար. Ղազախստանի հանդիպումը կընկալվի որպես Հայաստանի ինտեգրում թյուրքական աշխարհին
«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող «Երևանյան գիշերներ» ռեստորանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Ամեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ իր չարածի համար. Արշակ Արքեպիսկոպոս Խաչատրյան
Լիտվան հայտարարել է Ուկրաինա զորք ուղարկելու պատրաստակամության մասին
Վրաստանի՝ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի կասեցման հնարավորությունը զրոյական է. Պապուաշվիլի
Կոնսերվատորիայի ուսանողները Աբովյանի մոտ միացան Բագրատ Սրբազանին եւ նրա հետ երգեցին
Չինաստանը կտրուկ բարձրացրել է Ռուսաստան ապրանքների մատակարարման մաքսատուրքերը
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալը 10 տարվա ընթացքում կրկնապատկվել է՝ 45-ից հասնելով 89 միլիարդ դոլարի. Պուտին
Թուրքիան ծրագրում է ռուսական գազ մատակարարել Եվրոպա
ԱՄՆ դեսպանը հանդիպել է ընդդիմության ներկայացուցիչներին
Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը կոչ է անում քայլեր ձեռնարկել Երուսաղեմի պատմական հայկական թաղամասի պաշտպանության համար
152 դրվագ համակարգչային հափշտակություն․ պատճառված վնասն ավելի քան 102 միլիոն դրամ է
«Իշխանական որոշ շրջանակներ փորձում են գնել արցախցիներին՝ երթին չմասնակցելու համար». Մետաքսե Հակոբյան
Բագրատ Սրբազանը ողջունեց երթի մասնակիցներին աջակցող իրավապաշտպաններին
Ավելին
Ավելին