Ահաբեկչական հարձակում է տեղի ունեցել ԱՄԷ-ի մայրաքաղաք Աբու Դաբիում: Անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երեք մարդ է զոհվել, վեցը՝ վիրավորվել։ Աբու Դաբիի ոստիկանությունը հայտնել է, որ մահացածներից մեկը Պակիստանի քաղաքացի է, երկուսը՝ հնդիկներ։
Ըստ WAM գործակալության, գրոհային անօդաչու թռչող սարքի միջոցով հարձակում է իրականացվել Էլ Մուսաֆա քաղաքի մետրոպոլիայի տարածքում։
Պայթյուններից հետո հրդեհ է բռնկվել ADNOC-ի և Աբու Դաբիի միջազգային օդանավակայանի տարածքում։ Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է իրանամետ Անսարուլլա (հութի) շարժումը։
Շարժման ռազմական ներկայացուցիչը «Ալ Մասիրա» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ առաջիկա ժամերին այս հարցի վերաբերյալ հայտարարություն կանի։
Հիշեցնենք, որ 2015 թվականից Արաբական Միացյալ Էմիրությունները մասնակցում է Եմենի քաղաքացիական պատերազմին նախկին նախագահ Աբդ Ռաբբո Մանսուր Հադիի կողմից, ով դեմ է հութիների շարժմանը։
Մյուս կողմից, հութիներինաջակցում է Իրանը: