Գրում եմ, բայց չգիտեմ ում համար... Կարծես հավատացող չկա... Կարծես արդեն չկա մարդ, որին կարող եմ հուսադրել... Իսկ ես, իրականում. դա անում եմ հավատալով... Հավատում եմ այն ամենի իրականացման մեջ, ինչի մասին անընդհատ ասում, բայց կողքինս չի հավատում... Իսկ ես ասում եմ մեր պատմության ընթացքում արդեն քանիցս եղածի և այն կատարվելիքի մասին, որը եղել ու նորից լինելու է մերը...
Պարզապես պետք է շարունակել հավատալ, բայց... հավատալ ոչ թե խորհրդարանական <<բարձունքներից>> կեղծ ու անհույս <<գրոհող>> անհայրենիքներին, այլ Հայրենիքի համար դժվարագույն պահերին ծանրություն ուսած և իրական հաղթանակներով Երկիր կառուցած անհատներին... Անհատներ, որոնցից, ավաղ, հեռացել ենք նույն այդ անհայրենիքներին լսելով և հանդուրժելով...