РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ սննդաբան Ելենա Կալենը թվարկել է այն մթերքները, որոնք մարդու մոտ անքնություն են առաջացնում։ Գրում է Газета.ру-ն:
Նա պարզաբանել է, որ նման ապրանքների թվում են տապակած միսը, լոլիկը, սմբուկը, պահածոները, թթու վարունգը, ավոկադոն և բորբոսնած պանիրը։
Այս մթերքները կարող են պարունակել տիրանին՝ ամինաթթու, որն օրգանիզմում վերածվում է նորեպինեֆրինի՝ սթրեսի հորմոնի, ասոել է Կալենը:
«Բոլոր սթրեսային իրավիճակներում դրա կոնցենտրացիան արյան մեջ մեծանում է։ Արդյունքում մենք կզգանք գերհուզվածություն, իսկ գիշերը դժվար կլինի քնել»,- ասել է մասնագետը։
Դիետոլոգը նաև խորհուրդ է տվել քնելուց առաջ չօգտագործել նեխուր և միզամուղ այլ մթերքներ։
Ավելի վաղ գիտնականները պատմել էին, թե քնի որ խնդիրներն են 1,5 անգամ ավելացնում մահվան վտանգը։