f

Անկախ

Ունեցել ենք հիվանդանոցներ տեղափոխված վիրավոր զինծառայողների շատ ցածր մահացության ցուցանիշ․ Թորոսյան


44-օրյա պատերազմի ժամանակ վիրավորների և Արցախից տեղահանված մեր հայրենակիցների բուժօգնության կազմակերպման մասին, ըստ էության, առիթ չեմ ունեցել խոսելու։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Երեկ ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստի ժամանակ որոշ ամփոփ տվյալներ ներկայացրեցի, որոնք կապված են այդ բուժօգնության ֆինանսավորման հետ, ինչպես նաև ներկայացրեցի որոշ ոչ ֆինանսական մանրամասներ։

Ուզում եմ ևս մեկ անգամ փաստել, որ առողջապահության նախարարության շարունակական համակարգման և առողջապահական համակարգի (քաղաքացիական և ռազմական) սինքրոն աշխատանքի շնորհիվ պատերազմի ժամամակ մատուցվել է լավագույն բուժօգնությունը թե’ վիրավոր զինծառայողներին, թե’ Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին։ Որևէ մեկի բուժօգնություն չի ուշացել և այս աշխատանքների արդյունքում մենք ունեցել ենք հիվանդանոցներ տեղափոխված վիրավոր զինծառայողների շատ ցածր մահացության ցուցանիշ (ցավոք իհարկե բոլորի կյանքը չի հաջողվել փրկել)։

Դեռ առիթներ կլինեն խոսել այդ դաժան օրերի մասին, բայց օգտագործելով առիթը ուզում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել բոլոր բուժաշխատողներին, ովքեր այդ օրերին օր ու գիշեր ջանք չխնայեցին կյանքեր փրկելու համար։

Հայաստան Արսեն Թորոսյան ՖԲ Գրառում

Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Անցած շաբաթ գրանցվել է 487 դեպք, որից 174-ը՝ արտակարգ. 110 հրդեհ, 11 ինքնասպանության փորձ, 8 թունավորում
Կառավարություն ժամանեց Տավուշի մարզպետը, քիչ անց Փաշինյանը կհանդիպի Կիրանցի բնակիչների հետ
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Hummer»-ը. վերջինն էլ բախվել է բենզալցակայանի շինության պատին. կա վիրավոր
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Թմրամիջոցների գովազդով զբաղվելու մեղադրանքով 19-ամյա քաղաքացի է կալանավորվել․ քրվարույթի նյութերն ուղարկվել են դատարան
Ղազախստանը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը հանդես չի գա որպես միջնորդ
Միջնորդները երբեք Ղարաբաղի Պաշտպանության բանակը «ահաբեկչական կազմակերպություն» չեն անվանել. «Հայաստան»
Քրեակատարողական հիմնարկների ծառայողները մասնակցել են համապետական ծառատունկին
Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ Գեւորգ Դանիելյան
Մրցույթ. ուսուցչի ատեստավորում իրականացնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն կերաշխավորի կազմակերպությունների
Գեղարքունիքում և Արարատում բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեություն է դադարեցվել
Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ. ԱԳ նախկին նախարար
Բագրատ Սրբազանը երիտասարդների հետ երգեց Կոմիտասի «Վարդան Մամիկոնյան» օպերան
Եղանակը Հայաստանում
Տիագո Սիլվան կհեռանա «Չելսիից»
Գլխավոր դատախազ. Հայաստանում 2023-ին արձանագրվել է կրիպտոարժույթի ապօրինի շրջանառություն
Ադրբեջանը կարող է դեմպինգի դիմել եւ հայաստանյան շուկան գրավելու համար իջեցնել գազի սակագինը. փորձագետ
2023-ին Հայաստանում գրանցվել է թմրամիջոցների շրջանառության հետ կապված 5070 հանցագործություն
Հայաստանին իշխանափոխություն է պետք. Վարդան Օսկանյան
Ավելին
Ավելին