Հայաստանի երկու օդանավակայաններում («Զվարթնոց» եւ «Շիրակ» օդանավակայաններում) ուղեւորահոսքը 2021 թվականին կազմել է 2 մլն 381 հազար 680 մարդ։
Հունվարին ուղեւորահոսքը՝ հաշվի առնելով այս երկու օդանավակայանների տվյալները, կազմել է 64296 մարդ,
փետրվարին՝ 90198,
մարտին՝ 116481,
ապրիլին՝ 134130,
մայիսին՝ 166353,
հունիսին՝ 200534,
հուլիսին՝ 300951,
օգոստոսին՝ 350765,
սեպտեմբերին՝ 281270,
հոկտեմբերին՝ 247140,
նոյեմբերին՝ 208682,
դեկտեմբերին՝ 220880 մարդ։