Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ բանտում գտնվելու ընթացքում մշակել է «երկիրը փրկելու ծրագիր», որը, նրա խոսքերով՝ թույլ կտա վերադառնալ զարգացման ուղի։ Գրում է Russian.rt.com-ը:
«Երկիրը փրկելու, ճգնաժամից ու աղքատությունից դուրս գալու ծրագիր եմ մշակում։ Ծրագիր, որը Վրաստանին հնարավորություն կտա հինգ տարվա ընթացքում վերադառնալ զարգացման կարգավիճակին։ Ես գիտեմ, թե ինչպես է դա արվում՝ ի տարբերություն այս իշխանությունների», - РИА Новости լրատվական գործակալությունը մեջբերում է Սահակաշվիլիի խոսքերը։
Սահակաշվիլին կարծում է, որ «Վրացական երազանք» կուսակցության իշխանության գալուց հետո երկրում սկսվել է տնտեսական ճգնաժամ, ավելացել է աղքատների ու գործազուրկների թիվը։
Դեկտեմբերի վերջին Սահակաշվիլիի փաստաբան Նիկա Գվարամիան հայտնել էր, որ իր պաշտպանյալը Գորիի զինվորական հոսպիտալից տեղափոխվել է Ռուսթավի քաղաքի բանտ։