Կանադայում դեսպան նշանակվելու մասին քննարկում չի եղել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հրաչյա Հակոբյանը՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող տեղեկությանը, ըստ որի Հրաչյա Հակոբյանը Կանադայում նշանակվելու է Հայաստանի դեսպան։
Հարցին, եթե նման առաջարկ ստանա կընդունի այն, թե՝ ոչ, Հակոբյանը պատասխանեց․ «Առաջարկ, եթե լինի, նոր կմտածեմ այդ մասին»։