f

Անկախ

Իրավապաշտպան. Իշխանությունները անմարդկային վերաբերմունք են ցուցաբերում ձերբակալված նախկին գերիների հանդեպ


Հայաստանի իշխանություններն անմարդկային վերաբերմունք են ցուցաբերում ձերբակալված նախկին գերիների հանդեպ։ Այս մասին ասել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը «Հայելու» հարցազրույցում։

Մելիքյանը տեղեկացրել է, որ գործընկերների հետ ներկայացնում է երեք նախկին գերիների շահերը, որոնք անցնում են նոյեմբերի 16-ի իրադարձությունների նույն գործով։

Երկու նախկին գերի գտնվում է կալանքի տակ, մեկն ազատության մեջ է։ «Անմարդկային վերաբերմունք։ Այն, ինչին ենթարկվել են գերության մեջ, ինչ դաժանություններ են զգացել իրենց վրա։  Սերժիկ Ամիրխանյանը, որին վերաքննիչ դատարանը թողել է կալանքի տակ, պատմել է դատարանում։ Դատավորը հուզվել է։ Բայց դատավորները նրա համար չեն, որ զգան, այլ որպեսզի արդարադատություն իրականացնեն։ Եվ ահա այսօր այս վճիռը։ Եթե դատավորը գործի է դնում հույզեր իր աշխատանքում, դրանք միշտ չէ, որ ճիշտ ուղղությամբ են ընթանում։ Եթե, իհարկե, դրանք հույզեր էին։ Այդ մարդիկ մեր պատկերացմամբ տուժածներ են։ Նրանց գործողություններից, ովքեր մեղավոր են տեղի ունեցողի մեջ՝ սկսած երկրի քաղաքական ղեկավարությունից մինչեւ ռազմականը։ Հայտարարվել է, որ նրանց գործի քննությունն ավարտված է։ Կարծում եմ, դատավարությունը բաց կլինի, եւ մարդիկ կտեսնեն, որ նրանք անօրինաբար են գտնվել կալանքի տակ, ինչը բազմապատկել է նրանց տառապանքները»,- ասել է Մելիքյանը։

Նա ընդգծել է, որ Ադրբեջանը հնարավոր ամեն ինչ քամում է իրավիճակից։ Գերիներին խորհուրդ է տալիս չվերադառնալ, գնալ երրորդ երկրներ։ «Ցավոք, կարծում եմ՝ նման դեպքեր կլինեն։ Բայց եթե նրանց հանդեպ այսպիսի անարդարություն է։ Մարդը մառախուղի մեջ է, զրոյական տեսանելիություն, ջերմացույցեր չկան։ Ի դեպ, Սփյուռքի հարգելի ներկայացուցիչներ, հետեւեք, թե ուր են կորել ձեր ուղարկած ջերմացույցերն ու ձեր օգնությունը»,- խորհուրդ է տվել Մելիքյանը։

Իրավապաշտպանն ընդգծել է, որ պետությունն անօգնական է թողել գերության մեջ հայտնվածներին, իսկ հիմա դատում է։ Սերժիկ Ամիրխանյանը կալանքի տակ է 57 օր, որոնցից 20-ը՝ գերության մեջ։ Մելիքյանը նշել է, որ նորմալ է, երբ գերությունից վերադառնալուց հետո տղաների հետ աշխատում են։ «Բայց այստեղ այլ է։ Իշխանություններն ամիսներով խաղեր տվեցին գերիների հարազատների հետ, բոլորին անխտիր հերոսացրին։ Ինչը նույնպես ճիշտ չէ։ Տեղի ունեցողի պատճառներից մեկը փորձն է՝ մեղքը բարդել ուրիշների՝ ավելի թույլ օղակի վրա։ Այդ մարդիկ մեղավոր չեն դիրքերը կորցնելու համար։ Այն բանից հետո, երբ այսպես կոչված գերագույն գլխավոր հրամանատարը հայտարարում է, որ ինչ-որ լճի կամ լեռան պատճառով հո չի կռվելու, սա ինչ մեսիջ է բանակին»,- ասել է Մելիքյանը։ 

Հայաստան Ռուբեն Մելիքյան

Ղրիմի կամրջով արդեն երեք ամիս ռազմական բեռներ չեն մատակարարվում. Independent
Կիևում նախագահ Զելենսկու սպանությունը ծրագրող գործակալների ցանց է բացահայտվել. Ուկրաինայի անվտանգության ծառայություն
Եվրախորհրդարանի ավելի քան 30 անդամներ խնդրում են զրկել Վրաստանը թեկնածուի կարգավիճակից
Իսրայելի պատվիրակությունը կմեկնի Կահիրե՝ ՀԱՄԱՍ-ի հետ նախնական բանակցությունների. Reuters
ԱՄՆ-ն Իսրայելին հստակորեն հայտնել է Ռաֆահ ցամաքային ներխուժման վերաբերյալ իր դիրքորոշումը. Պետքարտուղարություն
Սի Ծինպինը խոստացել է երբեք չմոռանալ, որ Բելգրադում ՆԱՏՕ-ն ռմբակոծել է Չինաստանի դեսպանատունը
Նիդեռլանդներն աշնանն Ուկրաինային կփոխանցի F-16 կործանիչների առաջին խմբաքանակը
Իրանը և ՄԱԳԱՏԷ-ն կշարունակեն փակուղուց դուրս գալուն միտված բանակցությունները. Գրոսսի
Ռաֆահում գործողությունը կշարունակվի մինչև ՀԱՄԱՍ-ին ոչնչացնելը. Գալանտ
Նիկոլ Փաշինյանը աշխատեցնում է իր ստերի ֆաբրիկան
Եվրախորհրդարանի պատգամավորները կողմնակի միլիոնավոր եվրոներ են վաստակում. Transparency International
Մահացած զինծառայողը տան միակ կերակրողն էր, 3 երեխաների հայր
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արտակ Սերյոժայի Ավալյանի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
Ռուսաստանի գլխավոր դատախազությունն անցանկալի է ճանաչել Freedom House իրավապաշտպան կազմակերպության գործունեությունը
Ակնկալիքներս մեծ են՝ վերջապես կազատենք Հայաստանն այս չարիքից․ 44-օրյա պատերազմի նահատակ հերոսի մայր
Այն ինչ անում է այսօր եկեղեցին՝ իրական խաղաղության մասին է․ Մետքասե Հակոբյան
Այս իշխանությունների օրոք դպրոցներում, ուսումնական հաստատություններում անարգել թմրանյութ է շրջանառվում․ Գառնիկ Դանիելյան
Թող գան Կիրանցում ապրեն, հետո՝ կարող են խոսել․ բնակիչներ
Տեղեկություններ ենք ստացել, որ որոշ գործատուներ աշխատակիցներին պարտադրում են մասնակցել երթերի․ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Ժամանակն է՝ սթափվելու, միավորվելու․ իրազեկման ավտոերթ՝ Շիրակում
Կիրանցում սահմանազատման եւ սահմանագծման գործողություններն այս պահին կասեցվել են. Կամո Շահինյան
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է
Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրել
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունեն ցույցեր հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման
Ավելին
Ավելին