f

Անկախ

Դատավորը կարծես թե ինքն իր առջեւ խնդիր է դրել կամ խնդիր են դրել, որ այդ հայցը որևէ պատրվակով մերժվի. Հայկ Ալումյան


Նկատեցի, որ դատավոր Սերգեյ Սահակյանը տրամադրված չէր այսօր դատավարությունը շարունակել։ Այս մասին այսօր՝ հունվարի 13-ին, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով դատական նիստից հետո՝ լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Հայկ Ալումյանը։

«Հնարավոր է, որ դա զուտ պայմանավորված էր նրանով, որ երկուշաբթի երբ ես բացարկ հայտնեցի դատավորին, եւ ինքը ստիպված եղավ նիստը դնել ամսի 13-ին, հնարավոր է, որ ամսի 13-ին նախապես նշանակված այլ գործեր ուներ։ Այսօրվա նիստն ինչ-որ առումով անակնկալ նիստ էր եւ կողմերի համար, եւ դատավորի։ Այստեղ տեսնում եմ, որ կողմն օգտվեց տեխնիկական հնարավորությունից, միջնորդություն արեց հետաձգելու, դատարանն էլ օգտվեց առիթիվ եւ հետաձգեց»,- նշեց նա։

Ըստ Ալումյանի՝ դատարանը փորձում էր ներկայացված հայցադիմումի թույլ կողմերը գտնել. «Կարծես թե ինքն իր առջեւ խնդիր է դրել կամ խնդիր են դրել, որ այդ հայցը որեւէ պատրվակով մերժվի»։

Հարցին՝ արդյոք հնարավո՞ր է, որ այդ գործով էլ պատասխանող կողմը հերքի այն, որ այդ հայտարարությունով Փաշինյանը Ռոբերտ Քոչարյանին է նկատի ունեցել, փաստաբանն ասաց. «Ինքն այդ հայտարարությունն արել է եւ չի կոնկրետացրել՝ այդ հայտարարությունն ինչ կարգավիճակում է անում։ Համենայն դեպս, անձինք, որոնք լսում էին, լավ գիտեին, որ խոսում է ՀՀ վարչապետը։ Նաեւ ինքն ինչ խոսել է, տեղադրվել է վարչապետի պաշտոնական էջում։ Դե ես զգում էի, որ դատավորն ու մյուս կողմը հավասարաչափ եռանդով փորձում էին ինչ-որ ճեղք գտնել, որ հետո հնարավորություն ստանային իմ հայց դեմ մի կողմն առարկեր, մյուսն էլ հայցը մերժելու հիմքեր ստեղծել։ Բայց զգում եմ, որ դեռ իրենց մոտ չի ստացվել»։

Հայաստան Հայկ Ալումյան

Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Ավելին
Ավելին