f

Անկախ

Նախնական կալանք կիրառելու վերաբերյալ որոշումների բողոքարկման գործընթացը բավականին երկար է տևում, մինչդեռ այդ հարցերը պետք է քննարկվեն անհապաղ․ Ալվինա Գյուլումյան


ՍԴ-ն նախնական կալանքի վերաբերյալ կայացրել է որոշումներ, որոնք կարող էին ուղենշային լինել։ Նախնական կալանքի առնչությամբ կա կարևորագույն պահանջ՝ կալանքի օրինականության վերաբերյալ հարցերը պետք է քննարկվեն անհապաղ, արագ։ Այս մասին ԱԺ-ում կալանքի՝ որպես խափանման միջոցի կիրառման ինստիտուտի արժեզրկման, դատական գործերի «ձեռքով» մակագրման կարգի խախտումների և դրանց վերացման վերաբերյալ աշխատանքային քննարկմանը հայտարարեց ՍԴ նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանը։

Նրա խոսքով՝ նախնական կալանք կիրառելու վերաբերյալ որոշումների բողոքարկման գործընթացը բավականին երկար է տևում։

«Մեզ մոտ ինչ է տեղի ունենում՝ երբ կալանքի օրինականությունը վիճարկվում է, Վճռաբեկ դատարանը սովորական գործերի նման ունի 3 ամիս ժամկետ՝ այդ գործը քննության ընդունելու կամ չընդունելու համար։ Այդ ժամանակ կարող է նույնիսկ անձի՝ երկու ամսվա կալանքի ժամկետն ավարտվել, նա ազատ կարձակվի, բայց Վճռաբեկ դատարանը դեռ նոր պետք է քննարկի օրինականությունը և կարող է որոշում կայացնել ու անձին նորից կալանավորել»,-ասաց ՍԴ նախկին դատավորը։

Գյուլումյանը նշեց նաև, որ հիմնավոր կասկածի հիմքերի վերաբերյալ ՄԻԵԴ պրակտիկայում կան նախադեպային գործեր։ Ըստ նրա՝ պետք է ուշադրություն դարձնել՝ արդյո՞ք հիմքերը կրկնվում են։ «Եթե անձը մի քանի ամիս եղել է ազատության մեջ, որևէ ձևով ազդել է կամ չի ազդել, արդեն նշանակություն չունի, բայց նրա նախնական կալլանքը շարունակելու վերաբերյալ որոշում է կայացվում, այստեղ իսկապեսզկարելի է մտածել, որ միգուցե նախնական կալանքը կիրառվում է ոչ թե դրված նպատակներին հասնելու համար, այլ ուրիշ նպատակներ է հետապնդում»,-ասաց նա։

Հայաստան Ալվինա Գյուլումյան

Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
․․․ թե ինչպես են բիրտ ուժ կիրառում սեփական հայրենիքն ու տունը պաշտպանող կիրանցեցիների նկատմամբ և հետո հրճվում
Ոստիկանները բլոկավորում են այն հատվածները, որոնք պետք է միակողմանի հանձնվեն Ադրբեջանին. Աբրահամյան
Սպանություն երեւանյան ռեստորանում․ միասին ընթրել են. հետո հանել է ատրճանակն ու կրակել. 46-ամյա տղամարդ է կալանավորվել
Կիրանցում մեկ ժամից ավել հոսանք չկա, ինտերնետն էլ թույլ է
Կիրանցում փաստացի ապօրինի անցագրային ռեժիմ է սահմանվել. ՆԳՆ-ն չի կարողացել չկայակոչել իր գործողությունների հիմքը
Ինչ պայման դրել են, ընդունել եմ, էլի թույլ չեն տվել մտնեմ Կիրանց. մեր սեփական երկրում գերության մեջ ենք ապրում. Բագրատ սրբազան
Որքան էլ փորձեր արվեն այլ դաշտ տեղափոխել այս պայքարը, միևնույն է, պայքարը շարունակվում է. Սուրեն Պետրոսյան
Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունը
Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի
Ադրբեջանում 96,2 %-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» համարում է ադրբեջանական պատմական հողեր. «Թաթոյան» հիմնադրամ
Երևանում անհնազանդության ակցիաները շարունակվում են
«Հրավիրելու ենք փակ հանդիպման». Ընդդիմադիր խմբակցությունները կդիմեն միջազգային կառույցների ու դեսպանատներին
Իրազեկման ակցիա Գյումրիում՝ ի աջակցություն տավուշցիների
Ավելին
Ավելին