Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Արդարադատության նախարարի նոր տեղակալ նշանակելու մասին որոշում է ստորագրել, որում նշվում է․ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գրիգոր Մինասյանին նշանակել արդարադատության նախարարի տեղակալ»:
Գրիգոր Մինասյանը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա՝ Միքայել Մինասյանի եղբայրն է։