Կարծում եմ այդ շարքից է նաև այսօր Կարմիր շուկա և Նախիջևանիկ գյուղերի ուղղությամբ կատարվածը: Անտրամաբանական չէ ենթադրել, որ հակառակորդը ձեռնարկելով իր հերթական սադրիչ գործողությունները, թիրախ էր ընտրել ոչ միայն Արցախի հայ բնակչին, այլ նաև (կամ գուցե հենց առաջին հերթին) ռուսական խաղաղապահ ուժերի հեղինակությունը: Չի բացառվում, որ Ադրբեջանը (շատ հնարավոր է <<մեծ եղբոր>> պատվերով) փորձում է այդ կերպ ցուցադրել իր անհամաձայնությունը ՀԱՊԿ-ի (հասկացեք Ռուսաստանի և կազմակերպությունը նախագահող Հայաստանի) կողմից Ղազախստանում իրականացվող գործողությունների հետ...
...Մեծ քաղաքականության մեջ լինում են նաև զարգացումներ, որոնց արդյունքում <<փոքրերը>> զղջում են իրենց կատարածի համար...