f

Անկախ

Փաշինյանի ներկայացուցիչը եկավ եւ ասաց՝ չէ, չէ, պարոն Փաշինյանը պարոն Քոչարյանին նկատի չուներ. Ալումյան


Մի դատավոր, որը չի համարձակվում չընդունել ակնհայտ անօրինական լիազորագիրը, որովհետեւ դրա տակ դրված է վարչապետի ստորագրությունը, բնականաբար, ի վիճակի չի լինելու այդ նույն անձի դեմ վճիռ կայացնել։ Այս մասին այսօր՝ հունվարի 10-ին, դատական նիստից հետո՝ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Հայկ Ալումյանը։

Հիշեցնենք, որ քաղհայցը վերաբերում է նախորդ տարվա մարտի 1-ին Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ընթացքում Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցրած զրպարտչական արտահայտություններին։ Ապրիլին Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հայց է ներկայացրել հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը եւ արժանապատվությունը պաշտպանելու եւ զրպարտությամբ պատճառված ոչ նյութական վնասի հատուցման պահանջով։

Ալումյանը նշեց, որ «Մարտի 1-ի» գործը դատական ատյաններում է ու համարվում է, որ քննության ընթացքում է, ուստի այդ պարագայում գործի վերաբերյալ ցանկացած հայտարարություն, որն արվում է պետական բարձրաստիճան պաշտոնյաների կողմից, ուղղակիորեն հանգեցնում են անմեղության կանխավարկածի խախտման.

«Փաշինյանն այնպիսի գնահատականներ տվեց, որը մենք վիճարկում ենք քրեական գործով, այսինքն, ինքը պնդումներ արեց, որից ցանկացած անձ, որը հավատա պարոն Փաշինյանի հայտարարություններին, կհասկանա իբրեւ թե Մարտի 1-ի իրադարձությունների մեջ մեղավոր է Ռոբերտ Քոչարյանը: Դրա համար, բացի զրպարտությունից պաշտպանվելը, ներկայացվել է նաեւ անմեղության կանխավարկածի խախտումից պաշտպանվելու հայց»:

Փաստաբանը հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանը ընդդեմ Փաշինյանի երեք հայց էր ներկայացվել, ներկայումս երկու հայցով է քննություն ընթանում, քանի որ հայցերից մեկը կարճվել է.

«Իր ներկայացուցիչը եկավ եւ ասաց՝ չէ, չէ, պարոն Փաշինյանը պարոն Քոչարյանին նկատի չուներ: Մենք էլ ասեցինք՝ եթե իրեն նկատի չուներ, մենք մեր հայցից կհրաժարվենք: Փաստացի հերքվեց: Պարոն Փաշինյանը մի բան ասել էր, ակնհայտ երեւում էր, որ վերաբերվում է պարոն Քոչարյանին, հետո դատարանում ասեցին՝ չէ: Մենք առաջին անգամ այդ շանսը տվեցինք՝ հույս ունենալով, որ հետագայում չի կրկնվի: Հիմա երկու գործ կա, թե էլ ինչ հայցեր կան պարոն Փաշինյանի դեմ, ես չգիտեմ, բայց նկատել եմ, որ ինքը այնքան էլ զգույշ չի իր արտահայտությունների մեջ, որը վերաբերվում է այլ անձանց: Այ դա նկատել եմ»։

Հայաստան Հայկ Ալումյան

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին