f

Անկախ

«Վարչապետի արածները կարծես ձեզ համար անքննելի են». Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչը բացարկ հայտնեց դատարանին


Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Քանաքեռ նստավայրում՝ նախագահությամբ դատավոր Սերգեյ Սահակյանի, այսօր՝ հունվարի 10-ին, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի եւ Հայաստանի Հանրապետության գործով դատական նիստին Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը դատավորին բացարկ հայտնելու միջնորդություն ներկայացրեց։

«Դուք հակասեցիք Վերաքննիչ դատարանի որոշմանը։ Դատարանը հայտարարել է, որ իմ կողմից հայցը ներկայացվել է սխալ պատասխանողի դեմ։ Դուք ինձ վրա դրել եք մի այնպիսի պարտականություն, որն օրենքով հայցվոր կողմի վրա դրված չէ։ Հայցվորը չէ, որ պետք է որոշի, թե կոնկրետ որ մարմինը դա կանի, առավել եւս հայցադիմումում չի նշվում, որ հայցը հարուցվում է օրինակ՝ ընդդեմ իսք ՍՊԸ-ի՝ ի դեմս իքս տնօրենի։ Այսինքն՝ դուք ինձ վրա դրել եք մի պարտականություն, որն ինձ վրա օրենքով դրված չէ։ Ձեր այս հայտարարությունն ուղղակիորեն հակասում է սույն գործում ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից կայացրած որոշմանը»,- նշեց ներկայացուցիչ Ալումյանը։

Ըստ նրա՝ դատարանը կանխակալ մոտեցում ունի սույն գործով կողմերից մեկի՝ վարչապետի նկատմամբ. «Որը դրսեւորվում է նրա նկատմամբ ոչ քննադատական վերաբերմունքով։ Այսինքն՝ ոնց որ թե ձեզ համար անքննելի են իր արածները»։

Հիշեցնենք, որ քաղհայցը վերաբերում է նախորդ տարվա մարտի 1-ին Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ընթացքում Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցրած զրպարտչական արտահայտություններին։ Ապրիլին Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հայց է ներկայացրել հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը եւ արժանապատվությունը պաշտպանելու եւ զրպարտությամբ պատճառված ոչ նյութական վնասի հատուցման պահանջով։

Հայաստան Ռոբերտ Քոչարյան Հայկ Ալումյան

Շոլցը վերահաստատել է, որ մտադիր չէ փոխել Ուկրաինային Taurus հրթիռներ հանձնելու վերաբերյալ որոշումը
ՄՔԴ-ն սպառնում է ձերբակալության օրդեր հանձնել Իսրայելի վարչապետին և պաշտպանության նախարարին
ԵՄ որոշ երկրներ կճանաչեն Պաղեստինը. Բորել
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մայիսի 16-ին Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցության հարցը
Եվրամիությունը պետք է ընդլայնվի, այլապես «երկաթե վարագույր» ի հայտ կգա. Շառլ Միշել
ՀԱՄԱՍ-ին առաջարկվել է 40-օրյա հրադադարի ռեժիմ. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու «անշրջելի ճանապարհին» է. Ստոլտենբերգ
Բլինքենն ու Ֆիդանը Էր Ռիադում քննարկել են Գազայի հարցը
Մեր հերոսական ժողովրդին արժանացրել եք արցունքի, անզորության եք մատնել. Բագրատ Սրբազանը՝ կառավարությանը եւ վարչապետին
Թուրքիայում արգելափակել են Threads սոցցանցը
Չեխիայի նախագահը ստորագրել է միասեռական զույգերի իրավունքներն ընդլայնող օրենքը
Ս.թ. ապրիլի 29-ին Դիվանագետների համահայկական խորհրդի անցկացրած «կլոր սեղանի» մասնակիցները ընդունեցին Հայտարարություն
Սարսափելի բան է տեղի ունենում. Գեղամ Նազարյանը` Կիրանցի բնակիչների հետ Փաշինյանի հանդիպման մասին
Կիրանցի գյուղապետը Փաշինյանի հետ հանդիպումից հետո, չպատասխանեց լրագրողների հարցերին
Կիրանցի բնակիչներից մեկը Փաշինյանի հետ հանդիպումից հետո սկսեց արտաստվել
«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը Գյումրիում ավտոերթ է իրականացնում
«Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի
Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին
Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Ավելին
Ավելին