f

Անկախ

«Դուք իրավագիտությունը գլխիվայր շուռ եք տալիս». Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչը՝ դատարանին


Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Քանաքեռ նստավայրում՝ նախագահությամբ դատավոր Սերգեյ Սահակյանի, այսօր՝ հունվարի 10-ին, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի և Հայաստանի Հանրապետության գործով դատական նիստին Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը դատավորին բացարկ հայտնելու միջնորդություն մերժելու մասին հանդես եկավ հայտարարությամբ։

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին Ալումյանը բացարկի միջնորդություն է ներկայացրել նախագահող դատավորին, քանի որ գործի մակագրումը կատարվել է ոչ համակարգչային եղանակով։ Սակայն բացարկի միջնորդությունը մերժվել է։

Ալումյանը նշեց, որ իր ներկայացրած միջնորդությանը դատարանը չի անդրադարձել։

Ըստ ներկայացուցչի՝ այս դատավարությունն անօրինական է. «Ընդհանրապես այն պահից, երբ դուք մտել եք այս  նիստերի դահլիճ, այս դատավարությունն անօրինական է՝ անկախ դրա ելքից։ Դա պայմանավորված է ձեր վարքագծով։ Դուք չեք քննարկում իմ կողմից հայտնած բացարկը։ Եթե մտածում եք՝ սա անհետեւանք է անցնելու, հիշեցնեմ, որ ԲԴԽ-ն էլ ունի որոշում, որտեղ դատավորը շատ խիստ պատասխանատվության է ենթարկվել հենց այն հիմքով, որ ինքը պարտավոր էր ինքնաբացարկ հայտնել եւ չի հայտնել։ Եթե ձեզ թվում է, որ այս գործում ուրիշ ընթացք է լինելու այս հարցի վերաբերյալ, ապա ես նախանձում եմ ձեր լավատեսությանը»։

Հայկ Ալումյանի խոսքով ՝ նախորդ դատական նիստին դատավորին բացարկ էր հայտնել այն հիմքով, որ այս կազմով դատարանը չի կարող համարվել օրենքի հիման վրա ստեղծված դատարան, «Որովհետեւ կազմը չի ձեւավորվել օրենքով. այսինքն՝ համակարգչային մակագրման համակարգով»։

Ալումյանն առարկեց նաեւ այն մասով, որ ՀՀ վարչապետն այս դատավարությունում կողմ չի։ Ըստ ներկայացուցչի՝ այս դատավարությունում կողմ է քաղաքացի Նիկոլ Փաշինյանը եւ Հայաստանի Հանրապետությունը.

«Հայաստանի Հանրապետությունը քաղաքացիական իրավունքների սուբյեկտ է, ի տարբերություն՝ ՀՀ վարչապետի, ՀՀ վարչապետը քաղաքացիական իրավունքների սուբյեկտ չէ։ Հետեւաբար իմ կոլեգան չի կարող ներկայացնել Հայաստանի Հանրապետությունը»։

Պատասխանող կողմի ներկայացուցիչը էլ նշեց, որ Ալումյանի առարկությունն անհիմն է։

Դատարանն էլ ընդգծեց, որ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի համաձայն՝ ՀՀ-ի անունից դատավարությանը մասնակցում են պետական մարմինները կամ պաշտոնատար անձինք։

«Հայաստանի Հանրապետությունը չի կարող գործում լինել որպես պատասխանող կամ հայցվոր։ Հայաստանի Հանրապետության անունից հանդես եկող որեւէ պետական մարմին կարող է լինել քաղաքացիական դատավարությունում հայցվոր կամ պատասխանող, ուստի այդ պայմաններում, նկատի ունենալով, որ այն ուղղվել է Հայաստանի Հանրապետությանը, իսկ հասցե նշվել է Կառավարական շենք 1։ Դավիթ Հունանյանի լիազորությունները պատշաճ են»,- նշեց դատավորը։

Դատարանը նշեց, որ հայցվոր կողմն է որոշում՝ ում դեմ հայց ներկայացնել։

Ալումյանը ցանկացավ այդ առնչությամբ հանդես գալ հայտարարությամբ, սակայն դատարանը պարբերաբար ընդհատում էր։

«Եթե դուք իմ հայտարարության իմաստը դեռ չեք հասկացել, խնդրում եմ՝ նախապես ասեք, որ ես բացատրեմ։ Մենք այս պատասխանում չունենք վարչապետ Նիկոլ Փաշինյան, բայց Հունանյանը ներկայացնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին»,- արձագանքեց Ալումյանը։

Հիշեցնենք, որ քաղհայցը վերաբերում է նախորդ տարվա մարտի 1-ին Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ընթացքում Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցրած զրպարտչական արտահայտություններին։ Ապրիլին Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հայց է ներկայացրել հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը եւ արժանապատվությունը պաշտպանելու եւ զրպարտությամբ պատճառված ոչ նյութական վնասի հատուցման պահանջով։

Հայաստան Հայկ Ալումյան

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին