f

Անկախ

Նորքի ինֆեկցիոնի շուրջ 80 աշխատակիցների ասել են՝ դիմում գրեք, ազատվեք. Բողոքի ակցիա. ուղիղ


Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի Նորք մասնաճյուղի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում կենտրոնի դիմաց: Բանն այն է, որ դեկտեմբերի 30-ին այս հիվանդանոցի 80 աշխատակիցների տեղեկացրել են, որ հունվարի 15-ից ազատվելու են աշխատանքից:

Կենտրոնի աշխատակիցներից Լեյլի Հովհաննիսյանը լրագրողներին հայտնեց, որ դեկտեմբերի 30-ին ժողովի են հրավիրել եւ ասել՝ ազատման դիմում գրեք. «Մեզ ներկայացված դիմումի մեջ գրված էր. «Խնդրում եմ՝ ինձ ազատել աշխատանքից իմ դիմումի համաձայն»: Մեզ ասացին մինչեւ հունվարի 15-ն իրավունք ունեք աշխատելու, դրանից հետո ազատված եք: Իրավաբանը մեզ ներկայացրեց, որ դիմումը գրեք, թե չգրեք, միեւնույն է ազատված եք:

Երբ մենք հարցրեցինք պատճառը, ինձ ասացին՝ դու լավ ես ապրում, դրա համար, մյուսին ասացին՝ դու բնական շուբա ես հագնում, մեկին ասացին՝ դու մեքենա ունես: Ոչ մեկին չասացին՝ աշխատանքում թերացումներ ունես: Ես երկու ամիս կովիդով հիվանդ 45 պացիենտի եմ սպասարկել միայնակ: Անցած տարվա փետրվար-մարտին մեզ ասացին՝ ստորագրեք, որ դուք կովիդի հետ չեք աշխատել, որպեսզի մեզ ցածր վճարեին: Ստորագրել ենք, որ աշխատանքից չզրկվենք: Ես այստեղ աշխատում եմ 25 տարի»,-ասաց նա:

Մեկ այլ աշխատակից էլ նշեց, որ վաղուց կար խոսակցություն, որ ինֆեկցիոն հիվանդանոցը փակվելու է, վերանորոգման է կանգնելու, բայց իրենց խոստացել էին, որ պետք է տեղավորեն ուրիշ տեղեր. «Իսկ հիմա եկան ասացին՝ դիմում գրեք, ազատվեք: Մենք տնօրենին չենք էլ ճանաչում: Ժողովին եղել է փոխտնօրենը եւ իրավաբանը: Մեզ ոչ մի հավելավճար չեն տվել, հետաքրքիր է՝ այդ ո՞ր հիմնարկներին են տալիս: Մեզ հավելավճարի փոխարեն ասացին՝ գործից ազատվել եք: Թե՞ մենակ Ալենի մոտ է հավելավճար լինում ու առողջապահության նախարարի: Մեզ չեն էլ ծանուցել նախապես, միանգամից ասել են՝ դուրս եկեք աշխատանքից»,-ասացին աշխտակիցները՝ հավելելով, որ վերջնահաշվարկ էլ չեն ուզում տալ, դրա համար ասում են՝ դիմում գրեք:

Հայաստան Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց

Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 97 դեպք. Գրանցվել է 12 ավտովթար, վիրավորվել է 17 մարդ
«Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում (տեսանյութ)
Հայաստանում ԶԼՄ-ները շարունակում են բևեռացված մնալ, պետական ​​լրատվամիջոցները ձեռնպահ են մնում կառավարության քննադատումից, լրագրողները ենթարկվում են բռնnւթյան. «Լրագրողներ առանց սահմանների»
Տավուշում մարդուն ասում են՝ 2021 թվականին դու բարձրագույն արժեք էիր, որովհետև մեզ պետք էր քո քվեն. Էլինար Վարդանյան
Վայոց ձորի մարզում «ՈՒԱԶ» բեռնատարը, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում. կա վիրավոր
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մի շարք բնակավայրերում
Ավելին
Ավելին