f

Անկախ

Որոշ մարդիկ մի քանի անգամ վարակվել են կորոնավիրուսով, ուրիշները՝ երբեք. ինչո՞ւ


Շատերը վերջին երկու տարվա ընթացքում քանիցս վարակվել են կորոնավիրուսով, իսկ ուրիշները փաստորեն երբեք չեն վարակվել: Որոշ իմունոլոգներ կարծում են, որ որոշ մարդկանց այս «անթափանցելիության» պատճառը բնական իմունիտետն է:

Մեծ Բրիտանիայում հետազոտություն է անցկացվում, գիտնականները ցանկանում են հասկանալ՝ արդյոք որոշ մարդիկ, նույնիսկ` մինչ համավարակի սկսվելը, կարո՞ղ են հակամարմիններ ունենալ, որոնք պայքարում են կորոնավիրուսի դեմ։ Գիտնականների կարծիքով՝ նման մարդկանց արյունն ու բջիջները կարող են օգնել ավելի լավ հասկանալու իմունիտետի բնույթը, ինչպես նաև կարող են օգնել այնպիսի պատվաստանյութ ստեղծելուն, որն արդյունավետ է կորոնավիրուսի բոլոր տարբերակների դեպքում։

Այն հարցին, թե արդյոք դա նշանակում է, որ վարակվողները զուրկ են իմունիտետից կորոնավիրուսի նկատմամբ, գիտանականները բացասական պատասխան են տալիս: Լոնդոնի կայսերական քոլեջի իմունոլոգիայի պրոֆեսոր Դենի Ալթմանի խոսքով` վարակը, որ գրացվել է չնայած պատվաստմանը, կարելի է բացատրել մի շարք գործոններով: Կարևոր է հասկանալ, որ պատվաստանյութը որոշակի պաշտպանություն է ապահովում, բայց համընդհանուր իմունիտետ չի ստեղծում:

Համավարակի ընթացքում արդեն փորձեր են արվել հասկանալու՝ արդյո ք բնական իմունիտետ կա կորոնավիրուսի նկատմամբ։ Լոնդոնի համալսարանական քոլեջի գիտնականները, որոնք ուսումնասիրել են վարակման դեպքերը բուժանձնակազմի շրջանում, պարզել են, որ որոշ մարդիկ տառապում են այսպես կոչված «աբորտիվ վարակներով»: Կորոնավիրուսի դեմ նրանք հակամարմիններ չունեն, բայց T բջիջների թիվը միջինից բարձր է, ինչը ցույց է տալիս, որ նրանց օրգանիզմները չեզոքացնում էին վիրուսը՝ թույլ չտալով, որ այն ներթափանցի օրգանիզմի խորքերը։ Այսինքն՝ նրանք կարողացել են պայքարել կորոնավիրուսի դեմ առանց պատվաստվելու կամ հիվանդությունից հետո իմունիզացված լինելու, այսինքն՝ բնական իմունիտետ են ունեցել:

 

 

Աշխարհում 2019-nCoV կորոնավիրուս բնական իմունիտետ

Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Անցած շաբաթ գրանցվել է 487 դեպք, որից 174-ը՝ արտակարգ. 110 հրդեհ, 11 ինքնասպանության փորձ, 8 թունավորում
Կառավարություն ժամանեց Տավուշի մարզպետը, քիչ անց Փաշինյանը կհանդիպի Կիրանցի բնակիչների հետ
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Hummer»-ը. վերջինն էլ բախվել է բենզալցակայանի շինության պատին. կա վիրավոր
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Թմրամիջոցների գովազդով զբաղվելու մեղադրանքով 19-ամյա քաղաքացի է կալանավորվել․ քրվարույթի նյութերն ուղարկվել են դատարան
Ղազախստանը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը հանդես չի գա որպես միջնորդ
Միջնորդները երբեք Ղարաբաղի Պաշտպանության բանակը «ահաբեկչական կազմակերպություն» չեն անվանել. «Հայաստան»
Քրեակատարողական հիմնարկների ծառայողները մասնակցել են համապետական ծառատունկին
Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ Գեւորգ Դանիելյան
Մրցույթ. ուսուցչի ատեստավորում իրականացնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն կերաշխավորի կազմակերպությունների
Գեղարքունիքում և Արարատում բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեություն է դադարեցվել
Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ. ԱԳ նախկին նախարար
Բագրատ Սրբազանը երիտասարդների հետ երգեց Կոմիտասի «Վարդան Մամիկոնյան» օպերան
Եղանակը Հայաստանում
Տիագո Սիլվան կհեռանա «Չելսիից»
Գլխավոր դատախազ. Հայաստանում 2023-ին արձանագրվել է կրիպտոարժույթի ապօրինի շրջանառություն
Ադրբեջանը կարող է դեմպինգի դիմել եւ հայաստանյան շուկան գրավելու համար իջեցնել գազի սակագինը. փորձագետ
2023-ին Հայաստանում գրանցվել է թմրամիջոցների շրջանառության հետ կապված 5070 հանցագործություն
Հայաստանին իշխանափոխություն է պետք. Վարդան Օսկանյան
Ավելին
Ավելին