f

Անկախ

Լավ նախադեպ չէ․ նախկին վարչապետը՝ Ղազախստան ՀԱՊԿ խաղաղապահ ուժեր ուղարկելու որոշման մասին


ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Ես շարունակում եմ մնալ այն կարծիքին, որ Ղազախստանում տեղի ունեցողն այդ երկրի ներքին խնդիրն է, նույնիսկ այն պարագայում, որ համոզված եմ՝ այդ իրադարձությունները հրահրվում են դրսից և ունեն ակնհայտ աշխարհաքաղաքական նպատակադրում: Բայց բացահայտ արտաքին միջամտության փաստեր, դատելով այդ երկրից մեզ հասնող լրահոսից՝ չկան: Մինչդեռ, ավելի քան ակնհայտ է, որ այդ երկրի ժողովոուրդը ըմբոստացել է իշխանությունների դեմ և պահանջում է տարիների ընթացքում կուտակված քաղաքական և սոցիալ-տնտեսական խնդիրների լուծում:

Նման պայմաններում որոշումը՝ ՀԱՊԿ խաղաղապահ ուժեր այդ երկիր ուղարկելու վերաբերյալ, իրավական առումով խոցելի է և վնասում է ՀԱՊԿ միջազգային հեղինակությանը:

Ավելին, դա շատ մտահոգիչ նախադեպ է ստեղծում ՀԱՊԿ կարողություններն անդամ պետությունների ներքին գործերին միջամտելու նպատակին ծառայեցնելու առումով:

Այս դեպքում հետաքրքիր է նաև այն հանգամանքը, որ նման որոշման նախաձեռնողը Հայաստանն է (ընդ որում, իմ այս տարակուսանքը բոլորովին կապ չունի ՀԱՊԿ-ում նախագահելու հանգամանքի հետ):

Ակնհայտ է, որ սա լավ նախադեպ չէ:

Եթե Փաշինյանը կարծում է, որ այդ կերպ նա ձեռք է բերում թե՛ իրավական, թե՛ քաղաքական և թե՛ զուտ բարոյական իրավունք Հայաստանի հանդեպ արտաքին սպառնալիքների փաստացի կիրառման պարագայում ՀԱՊԿ ուժերի ներգրավումը երաշխավորելու առումով, ապա կարծում եմ նա սխալվում է:

Հաշվի առնելով մեր անվտանգությանը սպառնացող իրական վտանգների արղբյուները (մեր հարևաններն արևելքից և արևմուտքից) և դրանց նկատմամբ ՀԱՊԿ անդամ պետությունների հարաբերությունների ռազմավարական բնույթը՝ նման սպասելիքները սին են:

Խոսրով Հարությունյան Ղազախստան Անկարգություններ

Թող գան Կիրանցում ապրեն, հետո՝ կարող են խոսել․ բնակիչներ
Տեղեկություններ ենք ստացել, որ որոշ գործատուներ աշխատակիցներին պարտադրում են մասնակցել երթերի․ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Ժամանակն է՝ սթափվելու, միավորվելու․ իրազեկման ավտոերթ՝ Շիրակում
Կիրանցում սահմանազատման եւ սահմանագծման գործողություններն այս պահին կասեցվել են. Կամո Շահինյան
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է
Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրել
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունեն ցույցեր հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման
Պատերազմն ինքը երևի արդեն պայմանավորվել է․ Բագրատ Սրբազան
Փաշինյանի արած սահմանազատումը կապիտուլյացիա է, աշխարհում նման բան չկա. Գեղամ Մանուկյան
Դադարեք լռել. AntiFake-ի բողոքի ակցիան ԱՄՆ դեսպանատան մոտ. ՈՒՂԻՂ
Հյուրասիրություն, երաժշտություն. Ինչպես են դիմավորում Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցներին
Որևէ մեկը չի կարող Եկեղեցու հետ մարտնչել. Բագրատ Սրբազան
Ինչքան «նարկոբարոն» ու «գործակալ» կա՝ հավաքել, եկել եք այստեղ․ Բագրատ Սրբազանը հեգնեց Փաշինյանին
Հորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման երթին․ Արցախի թեմի կոչը
Նիկոլ Փաշինյանը թող իր խոստացածն անի, նա խոստացել է ձեռքը կտրել. Այս երթից վախենում են. Բագրատ Սրբազան
Որտե՞ղ են բնակվում աշխարհի մեծահարուստները․ միլիարդերաշատ քաղաքների 10-յակը
«Իմ ունեցած տեղեկություններով»…
Ես ճանապարհ եմ անցնում Բագրատ Սրբազանի հետ և կուսակցական որևէ հարց ինձ չի հետաքրքրում․ Թովմաս Առաքելյան
Չեմպիոնների լիգայում մեկնարկում են կիսաեզրափակչի երկրորդ հանդիպումները
Գվարդիոլան չի դիտարկում «Բավարիա» վերադառնալու տարբերակը
IWF գլխավոր քարտուղար․ 2023 թ․ ԵԱ-ն վերջին 10 տարիների լավագույնն էր
Պուտինի երդմնակալությանը չեկած դեսպանները մոռացել են՝ ինչի համար են գտնվում Մոսկվայում. Կրեմլ
Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը
Լավ սովորող երեխաների համար սա զարգանալու հնարավորություն է, թույլ սովորող երեխաներն այստեղ ոչ մի շանս չեն ունենալու․ Սերոբ Խաչատրյան
Ավելին
Ավելին