f

Անկախ

«Դժվար եմ պատկերացնում` ինչպես կարող է «օմիկրոն» շտամը Հայաստան չմտնել». Փաշինյան


Եթե անցյալ տարի մենք նկատում էինք գրիպի շրջանառության բացառիկ դեպքեր, այս տարի նոյեմբեր ամսից բավականին աճ ենք գրանցել. վերջին 10 օրվա ընթացքում վիճակը կայունացել է, դա պայմանավորված է նաև ուսումնական արձակուրդների հետ: Այս մասին այսօր՝ հունվարի 5-ին, կառավարության նիստում, անդրադառնալով Հայաստանում համաճարակաբանական ընդհանուր իրավիճակին, ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Իրավիճակը մահճակալային ֆոնդի ապահովվածության առումով վերահսկելի է և մեր հիվանդանոցները պատրաստ են դիմակայելու գրիպի շտամի շրջանառությանը։ Սեպտեմբերից Հայաստանում  ունեցել ենք գրիպի այս տարվա շտամերի դեմ պատվաստանյութեր, որոնք  քովիդի դեմ պատվաստանյութերի հետ որևէ հակացուցում չունեն»։

Անդրադառնալով քովիդով պայմանավորված համաճարակին, նախարարը նշեց.

«Մենք շարունակում ենք ունենալ կայուն, հանգիստ վիճակ, նախորդ օրը գրանցվել է 129 դրական դեպք, իրականացվել է 5164 թեստավորում և ցավոք սրտի ունեցել ենք երեք մահ։ Շարունակվում է նաև պատվաստումային գործընթացը, երկրորդ դեղաչափով ունեցել ենք 722.409  և առաջին դեղաչափով 946.984 քաղաքացիների պատվաստում։ Իրականացվում են նաև խթանիչ դեղաչափերով պատվաստումները և այն քաղաքացիները, որոնք վեց ամիս առաջ են պատվաստվել, հորդորում ենք ստանալ նաև երրորդ դեղաչափը»։

Անդրադառնալով հարցին` Փաշինյանը նշեց, որ կովիդ համաճարակի առումով Հայաստանում առկա է բարվոք վիճակ. ««Բայց եկեք արձանագրենք, որ եթե պատվաստումները պատշաճ կերպով չշարունակենք, ճգնաժամը անխուսափելիորեն վերադառնալու է, մանավանդ այս պահի դրությամբ Հայաստանում օմիկրոն տեսակի շտամը չի արձանագրվել, բայց նաև դա է անխուսափելի և դժվար եմ պատկերացնում ինչպես կարող է այնպես տեղի ունենալ, որ Հայաստան չմտնի այդ շտամը։ Հետևաբար, եթե պատվաստումային գործընթացը նույն տեմպերով չշարունակենք, կանգնելու ենք ճգնաժամի առաջ, Հայաստանում առկա են բոլոր տեսակի պատվաստանյութերը»։

օմիկրոն շտամ Հայաստան նոր կորոնավիրուս Նիկոլ Փաշինյան Կառավարության նիստ

Մամուլի շենքի վերելակը կփոխարինվի. Կառավարությունը 11,7 մլն դրամ հատկացրեց
Բոլոր նախագահներին թիրախավորելն, ազգին պառակտելն արդեն ծիծաղելի է, դա արդեն չի աշխատում․ Գառնիկ Դանիելյան
Կապահովվի ՏՏ ոլորտի առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության ֆինանսավորումը
2024-ին միջին նորոգման աշխատանքներ կկատարվեն 107.7 կմ ճանապարհահատվածներում
«Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդ Արշակ Կարապետյանը հանդես է ելել ուղերձով
Բագրատ Սրբազանը՝ Չարենցավանից, Միքայել Սրբազանը՝ Գյումրիից, Վրթանես Սրբազանը՝ Երեւանից շարժվում են դեպի Աբովյան․ ուղիղ
Դատախազության կողմից պետությանը վերադարձված՝ 1 հա մակերեսով երկու հողամասերն ամրացվեցին Պետգույքի կառավարման կոմիտեին
Հայաստանի համար այս վճռորոշ օրերին պարտավոր ենք նորի՛ց համախմբվել. Սեյրան Օհանյան
ՔՊ-շչիկների բոլոր «նոր արժեքները» նյութական են. Քաղաքագետ
Փոփոխություններ են եղել երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում
Անահիտ Մանասյանը Ժնեւում ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը
Մեր գյուղն էդ այգիներով ա ապրում, կարկուտի պատճառով բերք չի մնացել. Օհանավանի բնակիչ (ֆոտո)
Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում
Կառավարությունը 1 միլիարդ 12 միլիոն գումար հատկացրեց 21 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Մադրիդ
56-ամյա տղամարդը գողացել է փողոցում նվագող տղամարդու՝ մետաղադրամներով լի արկղը․ ոստիկանները հետապնդել և բռնել են
Գաղափարական պայքարում եկեղեցուն հաղթել հնարավոր չէ. Շիրակի թեմի առաջնորդ
Ինչպես ներկայացնել անշարժ գույքի վարձակալությունից հաշվարկված եկամտային հարկի հաշվարկ-հայտարարագիր
Էջմիածնում մի ամբողջ թաղամաս ողողվել է կեղտաջրերով, «Վեոլիա ջուր»-ը ոչ մի լուծում չի տվել
Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման հարցերով միջազգային կենտրոն կստեղծվի. ՀՀ-ն միացել է համաձայնագրին
Շարժման պահանջը և նպատակը պետք է լինի իշխանությունների անհապաղ և ամբողջական հեռացումը. «Ապրելու երկիր»
Գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Քասախում
Կինը 2 ամսական երեխայի հետ միացել է «Շիրակը հանուն հայրենիքի» շարժմանը
Համազգային հանրահավաք՝ Երեւանում
Կանգնած ենք Տավուշի ու Մայր Հայաստանի մեր մտահոգ հայրենակիցների կողքին․ Հայտարարություն
Ավելին
Ավելին