f

Անկախ

Աշոտ Մինասյանի գործն ուղարկվել է դատարան. կալանավորումը վերացնելու միջնորդությունը մերժվել է


«Սիսական» ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանի (Աշոտ Երկաթ), գործով հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է գործով մեղադրական եզրակացությունը և գործն ուղարկել դատարան, «Փաստինֆո»-ին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Աշոտ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը մերժելու որոշման դեմ պաշտպանի բողոքը, ինչպես նաև Մինասյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ միջնորդությունը, ըստ դատախազության, մերժվել են՝ բավարար հիմքերի բացակայության հիմնավորմամբ։

Աշոտ Մինասյանն ի սկզբանե մեղադրվում էր Նիկոլ Փաշինյանի նկատմամբ սպանության նախապատրաստության ենթադրյալ գործով, որը հարուցումից ավելի քան մեկ տարի անց կարճվել է։ Քրեական գործը հարուցվել էր Փաշինյանի կողմից ստորագրված կապիտուլյացիոն ակտից հետո, երբ պարբերաբար զանգվածային ընդվզումներ էին տեղի ունենում՝ ընդդեմ իշխանության գործողությունների, որոնք ճնշելու համար տեղի ունեցան մի շարք աղմկահարույց ձերբակալություններ։ Այդ օրերին ԱԱԾ-ն հայտարարեց, թե իբր Փաշինյանի նկատմամբ սպանության նախապատրաստություն է տեղի ունեցել ու 2020 թ․ նոյեմբերի 15-ին ԱԱԾ-ն ձերբակալեց ԱԱԾ նախկին տնօրեն, ընդդիմադիր գործիչ Արթուր Վանեցյանին, ՀՀԿ-ական գործիչ Վահրամ Բաղդասարյանին, «Սիսական» ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանին (Աշոտ Երկաթ), դաշնակցական Աշոտ Ավագյանին։ Դատարանների որոշմամբ՝ վերջիններիս ձերբակալությունը ճանաչվել էր ոչ իրավաչափ, իսկ կալանավորման միջնորդությունները մերժվել էին՝ հիմնավոր կասկածի բացակայությամբ։

Ավելի քան մեկ արի անց հաստատվեց, որ քրեական գործի հարուցումը եղել է մտացածին և Վահրամ Բաղդասարյանի, Արթուր Վանեցյանի, Աշոտ Մինասյանի և Աշոտ Ավագյանի նկատմամբ Փաշինյանի սպանության նախապատրաստման և իշխանության յուրացման հատկանիշներով քրեական հետապնդումը դադարեցվեց՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Նրանք այժմ ունեն արդարացվածի կարգավիճակ։ Ինչ վերաբերում է զենք-զինամթերքի դրվագին, ապա այժմ Մինասյանը մեղադրվում է միայն ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 1-ին մասով, և հենց նշված դրվագով է նախաքննության ավարտ հայտարարվել։

Պաշտպան Միհրան Պողոսյանը միջնորդություն էր ներկայացրել՝ պահանջելով Աշոտ Մինասյանի նկատմամբ նաև այդ դրվագով դադարեցնել քրեական հետապնդումը, սակայն ԱԱԾ քննչական դեպարտամենտը մերժել է միջնորդությունը։ Պաշտպանը դեկտեմբերի 29-ին նշված որոշման դեմ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ ներկայացնելով, թե ինչու պետք է Մինասյանի նկատմամբ դադարեցվի քրեական հետապնդումը։ Ի լրումն սույն բողոքի և հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 275-րդ հոդվածի համաձայն, մեղադրական եզրակացությամբ ստացված գործով դատախազն իրավունք ունի վերացնել կամ փոխել խափանման միջոցը, պաշտպանը ՀՀ գլխավոր դատախազին ներկայացրել է նաև Աշոտ Մինասյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացնելու կամ փոփոխելու միջնորդություն։ Սակայն դատախազությունը մերժել է թե՛ բողոքը, թե՛ միջնորդությունը, և երեք պատերազմի մասնակից հրամանատարին համավարակի այս պայմաններում կալանքի տակ թողել՝ զենք պահելու մեղադրանքով։

Աշոտ Մինասյան Հայաստան ԱԱԾ քննչական դեպարտամենտ Միհրան Պողոսյան

Արմավիրի մարզում BMW-ն դուրս է եկել ճանապարհից և ընկել հարակից ձորակը. վիրավորներին դուրս են բերել փրկարարները
«Հրապարակ». Խաբե՞լ են, թե՞ ճնշել
Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվեն․ «Հրապարակ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
«Հրապարակ». Ինչո՞վ է բացատրվում Փաշինյանի ատելությունը Վանեցյանի հանդեպ
Խորենացու փողոցում բախվել են «Daewoo»-ն եւ «Mercedes-Benz»-ը. կան վիրավորները
«Ժողովուրդ». Հայոց ցեղասպանության ճանաչման մասով ոչինչ չի արվում. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 204
Հայտնի են «Եվրատեսիլ 2024»-ի առաջին կիսաեզափակիչը հաղթահարած 10 երկրները
Վթարի պատճառով 8 ժամ ջուր չի լինելու Արմավիրի մարզում
«Ժողովուրդ». Երեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղել
«Ժողովուրդ». Իրավապահ համակարգում որոշ գործընթացներ կանգ են առել. միգուցե երթը հասնի Երեւան ու գործընթացներ սկսվեն
«Հրապարակ». Սրբազանը դեռ տարիներ առաջ է երդվել, որ ձեռքերը ծալած չի նստելու
«Ժողովուրդ». Քերոբյանի գործով առաջիկայում որոշում կկայացվի
Մայիսի 8-ին երթը կմեկնարկի ժամը 13:00-ից Չարենցավանի Վերածնունդի Հրապարակից, ուղղությունը` Աբովյան
Ղրիմի կամրջով արդեն երեք ամիս ռազմական բեռներ չեն մատակարարվում. Independent
Կիևում նախագահ Զելենսկու սպանությունը ծրագրող գործակալների ցանց է բացահայտվել. Ուկրաինայի անվտանգության ծառայություն
Եվրախորհրդարանի ավելի քան 30 անդամներ խնդրում են զրկել Վրաստանը թեկնածուի կարգավիճակից
Իսրայելի պատվիրակությունը կմեկնի Կահիրե՝ ՀԱՄԱՍ-ի հետ նախնական բանակցությունների. Reuters
ԱՄՆ-ն Իսրայելին հստակորեն հայտնել է Ռաֆահ ցամաքային ներխուժման վերաբերյալ իր դիրքորոշումը. Պետքարտուղարություն
Սի Ծինպինը խոստացել է երբեք չմոռանալ, որ Բելգրադում ՆԱՏՕ-ն ռմբակոծել է Չինաստանի դեսպանատունը
Նիդեռլանդներն աշնանն Ուկրաինային կփոխանցի F-16 կործանիչների առաջին խմբաքանակը
Իրանը և ՄԱԳԱՏԷ-ն կշարունակեն փակուղուց դուրս գալուն միտված բանակցությունները. Գրոսսի
Ռաֆահում գործողությունը կշարունակվի մինչև ՀԱՄԱՍ-ին ոչնչացնելը. Գալանտ
Նիկոլ Փաշինյանը աշխատեցնում է իր ստերի ֆաբրիկան
Եվրախորհրդարանի պատգամավորները կողմնակի միլիոնավոր եվրոներ են վաստակում. Transparency International
Ավելին
Ավելին