Նախօրեին որովայնի շրջանում ցավերով հոսպիտալացված Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարոյի առողջական վիճակը բարելավվել է։ Այդ մասին հայտնում է G1 պորտալը՝ հղում անելով հիվանդանոցի անձնակազմին։ Գրում է Gazeta.ru-ն։
Այժմ նախագահը ոչ ջերմություն ունի, ոչ որովայնի ցավ։ Տեղեկագրում Բոլսոնարային սպասարկող բժշկական թիմը հայտնել է, որ նախագահը «կլինիկական բարելավում ցուցաբերել է նազագաստրային խողովակ տեղադրելուց հետո»:
«Հիվանդը մի փոքր քայլել է միջանցքով և շարունակում է բուժումը։ Վիրահատության անհրաժեշտության վերջնական գնահատականը դեռևս չկա»,- նշել են հիվանդանոցում։ 2018 թ․ Ժաիր Բոլսոնարայի վրա դանակով հարձակվել էին նախընտրական քարոզարշավի ժամանակ։
Դրանից հետո նա հինգ անգամ հոսպիտալացվել է վնասվածքի պատճառով։ Հունվարի 3-ի առավոտյան Բոլսոնարոն վեցերորդ անգամ տեղափոխվել էր Սան Պաուլոյի Vila Nova Star հիվանդանոց։
Նախագահի մեքենան կլինիկա է ժամանել գիշերը մոտ ժամը 2-ին։ Մինչ այդ նա կնոջ՝ Միշելի և դստեր՝ Լաուրայի հետ եղել է Սանտա Կատարինա նահանգում, այնտեղից պետության ղեկավարը ուղղաթիռով ժամանել է Սան Պաուլո։