f

Անկախ

Tert.am: Ծանր վիրավորմամբ գերեվարված, հայրենիք վերադարձված և կալանավորված Արեն Արամյանի նկատմամբ դրսևորվում է անխիղճ վերաբերմունք, նա կարող է ողջ կյանքում հաշմանդամ մնալ․ պաշտպան


Նոյեմբերի 26-ին հայկական կողմին փոխանցված, հետո կալանավորված Արեն Արամյանի նկատմամբ դրսևորվում է անխիղճ վերաբերմունք, ամբողջ կյանքում հաշմանդամություն ունենալու վտանգ է առկա։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արեն Արամյանի պաշտպան Արա Կարապետյանը՝ հիշեցնելով, որ Արեն Արամյանը գերեվարվել էր Նոյեմբերի 16-ին մարմնական ծանր վնասվածք ստանալուց հետո։

«Ըստ իր ասելու՝ տեղափոխվել է Բաքվի հիվանդանոցներից մեկը, որտեղ 2 անգամ վիրահատության է ենթարկվել, ծնկի վնասվածք է, միջանցիկ հրազենային բազմաբեկոր կոտրվածքներով վիրավորում է։ ՀՀ տեղափոխվելուց հետո ստացիոնար բուժման է ընդունվել Մուրացանի հոսպիտալում, որից  հետո դեկտեմբերի 6-ին ձերբակալվել է և տեղափոխվել է ՁՊՎ և դեկտեմբերի 8-ին կալանավորվել է; Դեկտեմբերի 27-ին քննիչը կրկին միջնորդություն է ներկայացրել կալանքի հետ կապված, այդ ընթացքում Մուրացանից ստացել ենք բժշկի եզրակացությունը, համաձայն որի՝ պարտադիր պետք է ոտքը ֆիքսատորով մեկ ամիս անշարժ մնա։ Բայց այդ ընթացքում մի քանի անգամ ՁՊՎ-ից տեղափոխվել է Զինվորական քննչական գլխավոր վարչություն, բարձրացրել են երկրորդ հարկ, հետո տեղափոխել են Արմավիր ՔԿՀ, հետո նորից բերել են հարցաքննության, այնինչ այդ վիճակում տեղաշարժվելը հակացուցված է»,-մանրամասնեց պաշտպանը։

Արա Կարապետյանի խոսքով՝ իր պաշտպանյալի առողջական վիճակը վատացել էր, որից հետո դիմում է, գրել Քրեակատարողական բժշկական ծառայություն, տեղափոխել էին «Էրեբունի» ԲԿ հետազոտության, բայց պատասխանը դեռ չեն ստացել։

«Կալանքի նիստին ոտքի պատճառով չի կարողացել ներկայանալ։ Իր բժշկական փաստաթղթերի մեջ նշված է, որ մեկ ամիս ոտքը պետք է անշարժ մնար, որից հետո պետք է անցներ վերականգնողական  բուժում, բայց ՔԿՀ-ում ի՞նչ վերականգնողական բուժում կարող է ստանալ, Դատապարտյալների հիվանդանոց էլ չեն տեղափոխում։ Մի քանի օր էլ այսպես շարունակվեց, պատկերացրեք՝ ինչ բարդություններ կառաջանան, գիտեք՝ ոսկորը, որ կպնում է ինչ բարդություններ են առաջանում։ Մենք անմեղությունը կապացուցենք, հիմա հարազատներին նրա առողջությունն է հետաքրքրում, այդ մարդը մինչև կյանքի վերջ հաշմանդամ կմնա՝ մի ոտքով, չհաշված բարդությունները։ Ո՛չ դատարանը, ո՛չ նախաքննական մարմիները որևէ բան հաշվի չեն առել»,-ասաց նա։

Պաշտպանը մանրամասնեց, որ բողոքարկել էին կալանքի որոշումը, սակայն Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը խափանման միջոց կալանքն անփոփոխ է թողել, հիմա կրկին պատրաստվում են խափանման միջոցի հարցը բողոքարկել։ Ըստ նրա՝ կալանքի հիմնավորումն այն է, թե իր պաշտպանյալը կարող է անօրինական ազդեցություն ունենալ գործի վրա։

«Բնականաբար աբսուրդ է, չի կարող ազդեցություն ունենալ, քանի որ ովքեր գերեվարվել են, մեծ մասը վերադարձել է, հարցաքննվել է, առերեսվել է, բացի մեկից, որը չի վերադարձվել։ Տա Աստված այդ զինծառայողն էլ վերադարձվի, բայց ստացվում է, որ եթե Արենը ազատ արձակվի, անօրինական ազդեցություն կարող է ունենալ այն անձի վրա, ով, ցավոք, դեռևս գտնվում է Բաքվում»,- ընդգծեց նա։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

 

գերիների վերադարձ վիրավոր զինվոր կալանք

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին