f

Անկախ

Վարդենիսի ՔՊ թեկնածու Արամ Մելքոնյանի հայրը շնորհավորեց Ահարոն Խաչատրյանին


Վարդենիսի համայնքապետարանի դիմաց բազմաթիվ բնակիչներ են հավաքվել, որոնք աջակցում են համայնքապետի ընդդիմադիր թեկնածու Ահարոն Խաչատրյանին:

Նշենք, որ քիչ առաջ ավագանու ընդդիմադիր անդամները նիստ են հրավիրել եւ Ահարոն Խաչատրյանին ընտրել համայնքապետ: ՔՊ—ականները չեմ մասնակցել նիստին եւ նրանք նիստը համարում են անօրինական:

Շենքից դուրս եկած ավագանու անդամներից մեկն առաջարկեց  ծափահարել։

«Ժողովուրդ, ձեր ցավը տանեմ, ամեն ինչ գնում է իր հունով, ինչպես օրենքն է պահանջում, ժողովուրդն է պահանջում։ Առանց որևէ ավելորդ քայլի խնդրում եմ, սպասեք մի քիչ էլ, ինչպես սպասել եք առավոտից»,-ասաց նա։

Դրանից հետո վարդենիսցիները սկսեցին վանկարկել «հաղթանակ»։

«Նորից եմ խնդրում, հանգիստ, առանց որևէ ավելորդ բաների սպասեք, մինչև արձանագրությունները վերջնականապես ստորագրվեն, և մենք ողջունենք մեր հերոսներին։ Հանգիստ եղեք։ Մի հատ ծխեք, հանգստացեք, ձեր ցավը տանեմ»,-ասաց ավագանու անդամը, ինչից հետո հավաքվածները ծիծաղեցին։

Հավաքվածների մեջ էր նաև ՔՊ-ի ընտրացուցակը գլխավորող Արամ Մելքոնյանի հայրը, ով հայտարարեց՝  շնորհավորում է Ահարոն Խաչատրյանին համայնքապետ ընտրվելու կապակցությամբ։

Մինչ շենքից դուրս  այս տրամադրությունն էր, շենքի ներսում աշխատակազմի քարտուղարին էին փնտրում, որպեսզի արձանագրությունները ստորագրի։ Կասկած կա, որ նա մտել է զուգարան ու դուրս չի գալիս։

Նշենք, որ այսօր Վարդենիսի ավագանու անդրանիկ նիստն էր, սկզբում քվորում ապահովվեց, սակայն միջադեպ եղավ համայնքապետի պաշտոնակատարի, Քավագանու ՔՊ-ական անդամ Արամ Մելքոնյանի եւ «Ահարոն Խաչատրյան» դաշինքի անդամների միջեւ, որից հետո ոստիկանություն հրավիրվեց, փորձեցին բերման ենթարկել «Ահարոն Խաչատրյան» դաշինքի անդամներին: Արդյունքում նիստն ընդհատվեց: Աշխատամկազմի ղեկավարը հայտարարեց, որ հաջորդ նիստը պետք է գումարվի վաղը, սակայն քանի որ ոչ աշխատանքային է, կգումարվի հունվարի 3-ին: Սակայն ընդդիմադիր անդամները որոշեցին, որ այսօր իրավունք ունեն նիստը շարունակել:

Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններում այս համայնքում «Քաղաքացիական պայմանագիր»-ը ստացել էր 13 մանդատ, «Ահարոն Խաչատրյան» դաշինքը՝ 10, «Միասնական Վարդենիս»-ը՝ 4 մանդատ։ Ընդդիմադիր ուժերն ընտրություններից հետո կոալիցիա կազմելու հուշագիր էին ստորագրել, եւ մանդատների քանակն արդեն բավարարում էր համայնքապետ ընտրելու համար։

Դրանից հետո «Միասնական Վարդենիս»-ի առաջին համար, Վարդենիսի նախկին քաղաքապետ Արամ Հարությունյանին հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք առաջադրվեց, եւ նա կալանավորվեց։

Այսօր Ոստիկանությունը փորձում էր բերման ենթարկել ավագանու ընդդիմադիր մեկ այլ անդամի՝ Ահարոն Խաչատրյանին, որը համայնքապետի ընդդիմադիր թեկնածուն է։ Ավագանու անդրանիկ նիստը տապալվել էր, համայնքապետ չէր ընտրվել։

Հայաստան Վարդենիս

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին