f

Անկախ

ՀՀ-ում Լեհաստանի դեսպան․ Վիեննայում կայանալիք հանդիպումը կարեւոր դեր կունենա հայ գերիների վերադարձի գործում


Լեհաստանը հույս ունի, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանի սահմանազատման եւ սահմանագծման գործընթացը դրական արդյունքի կհանգեցնի։ Այս մասին Երեւանում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանում Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Պավել Չեպլակը` պատասխանելով հարցին, թե Լեհաստանը՝ որպես 2022 թվականին ԵԱՀԿ գործող նախագահ, ինչ դեր կարող է ունենալ ԼՂ հակամարտության կարգավորման և լուծման հարցում։

Մասնավորապես, խոսքը մարդասիրական եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցերի մասին է։ 

Լեհաստանի դեսպանը դրական գնահատեց Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սկսված երկխոսությունը՝ ուղղված երկկողմ հարաբերությունների կարգավորմանը, ինչպես նաեւ «դրական ազդանշանների փոխանակմանը»։

«Մենք հիանալի հասկանում ենք, որ գերիների շուտափույթ վերադարձն առաջնահերթություն է Հայաստանի քաղաքացիների եւ կառավարության համար։ Կարծում եմ, որ Վիեննայի հանդիպումը, որը կկայանա հունվարի 13-ին, կարեւոր դեր կունենա այս գործընթացում»,-նշեց Չեպլակը։ 

Դեսպանի խոսքով՝ Հարավային Կովկասում տարածաշրջանային իրավիճակի եւ անվտանգության նկատմամբ Լեհաստանի դիրքորոշման մասին առավել մանրամասն տեղեկատվություն կտրամադրվի 2022 թվականին։

«Հաջորդ տարի հունվարին Վիեննայում Լեհաստանի արտգործնախարար Զբիգնեւ Ռաուն կստանձնի ԵԱՀԿ նախագահությունը՝ ներկայացնելով Լեհաստանի առաջնահերթությունները ԵԱՀԿ գործող նախագահի համար, ներառյալ քայլերը, որոնք անհրաժեշտ է ձեռնարկել Հարավային Կովկասում։ Այս հարցը քննարկվել է 2021 թվականին Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնեւ Ռաուի եւ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի միջեւ Վիեննայում եւ Ստոկհոլմում կայացած հանդիպումների ժամանակ»,-ասել է Պավել Չեպլակը։

Հայաստան Պավել Չեպլակ

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին