Այսպիսի կառավարումից հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կամ պետք է հրաժարական տար, կամ ինքնասպան լիներ։ Այս մասին դեկտեմբերի 30-ին «Հայելի» մամուլի կենտրոնին տված հարցազրույցում ասաց ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանը։
Ընդ որում, Փաշինյանը, ըստ Եսայանի, չարեց ոչ առաջինը, ոչ երկրորդը.
«Նա կամ դավաճան է, թշնամու գործակալ, կամ պարզապես աննորմալ: Այլ տարբերակ պարզապես չի կարող լինել»,- ընդգծեց Եսայանը։
Հայաստանում, ինչպես նշեց ՀՅԴ անդամտ, չի մնացել մի քաղաքական ուժ կամ կազմակերպություն, որը չպահանջի Փաշինյանի եւ նրա թիմի հրաժարականը։ Հատկապես` 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո: