f

Անկախ

Վարդենիսի ավագանու ընդդիմադիր անդամները ավագանու նիստ են անում առանց ՔՊ-ի. փորձում են համայնքապետ ընտրել. ուղիղ


Վարդենիսի ավագանու ընդդիմադիր անդամները առանց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մասնակցության փորձում են ընտրել համայնքապետ. նրանք պնդում են, որ ստեղծվել է ֆորսմաժորային իրավիճակ, ինչի պատճառով իրենք հարկադրաբար հեռացվել են նիստերի դահլիճից. դրա հետևանքով նիստը չի կայացել։

Իր հերթին համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարը նշեց, որ համաձայն օրենքի՝ եթե մինչև ժամը 12։00-ն նիստը չի կայանում, ապա կազմվում է արձանագրություն՝ նիստը հաջորդ օրը կայացնելու համար։ Քանի որ վաղը ոչ աշխատանքային օր է, նիստը պետք է նշանակվի հունվարի 3-ին, ժամը 11։00-ին։

«Միասնական Վարդենիս» դաշինքի ավագանու անդամ Դավիթ Շահնազարյանը հակադարձեց՝ նիստը պետք է կայանա, քանի որ ներկայացված ընթացակարգը ճիշտ է այն դեպքում, երբ ավագանու անդամները չեն ներկայանում կամ գրանցումից հետո ինքնակամ լքում են նիստերի դահլիճը, իսկ այս դեպքում ավագանու 14 անդամ գրանցվել է, քվորում ապահովված է։

«Իսկ այսօր բոլորս ականատես եղանք, որ նիստերի դահլիճից ավագանու անդամները դուրս բերվեցին բռնի ուժով, ինչն աննախադեպ երևույթ է ողջ ՀՀ պատմության ընթացքում»,-ասաց ավագանու ընդդիմադիր անդամը։

Նա ընդգծեց՝ ստեղծվել էր ֆորսմաժորային իրավիճակ, իսկ այդ դեպքում հարկադրաբար ընդհատված նիստը պետք է շարունակվի իրավիճակի հարթվելուց հետո։ «Հիմա իրավիճակը հարթվել է, և ավագանու անդամները ներկա են նիստին»,-ասաց նա՝ հորդորելով, որ ավագանու տարիքով ավագ անդամը վարի նիստը, և կայանա համայնքապետի ընտրությունը։

Ընդդիմադիր «Ահարոն Խաչատրյան» դաշինքը ներկայացրեց համայնքապետի իր թեկնածուին՝ Ահարոն Խաչատրյանին։ «Միասնական Վարդենիս» դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը նշեց, որ իրենք, համաձայն արդեն կնքված հուշագրի, իրենց քվեն տալու են Ահարոն Խաչատրյանին։

Նիստերի դահլիճ եկավ ավագանու ՔՊ ներկայացուցիչը, որը պնդեց, թե օրենքի պահանջն այն է, որ նիստը կայանա հունվարի 3-ին։

Նշենք, որ այսօր Վարդենիսի ավագանու անդրանիկ նիստն էր, սկզբում քվորում ապահովվեց, սակայն միջադեպ եղավ համայնքապետի պաշտոնակատարի, Քավագանու ՔՊ-ական անդամ Արամ Մելքոնյանի եւ «Ահարոն Խաչատրյան» դաշինքի անդամների միջեւ, որից հետո ոստիկանություն հրավիրվեց, փորձեցին բերման ենթարկել «Ահարոն Խաչատրյան» դաշինքի անդամներին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններում այս համայնքում «Քաղաքացիական պայմանագիր»-ը ստացել էր 13 մանդատ, «Ահարոն Խաչատրյան» դաշինքը՝ 10, «Միասնական Վարդենիս»-ը՝ 4 մանդատ։ Ընդդիմադիր ուժերն ընտրություններից հետո կոալիցիա կազմելու հուշագիր էին ստորագրել, եւ մանդատների քանակն արդեն բավարարում էր համայնքապետ ընտրելու համար։

Դրանից հետո «Միասնական Վարդենիս»-ի առաջին համար, Վարդենիսի նախկին քաղաքապետ Արամ Հարությունյանին հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք առաջադրվեց, եւ նա կալանավորվեց։

Այսօր Ոստիկանությունը փորձում էր բերման ենթարկել ավագանու ընդդիմադիր մեկ այլ անդամի՝ Ահարոն Խաչատրյանին, որը համայնքապետի ընդդիմադիր թեկնածուն է։ Ավագանու անդրանիկ նիստը տապալվեց, համայնքապետ չընտրվեց։

Հայաստան Վարդենիս

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին