f

Անկախ

Սրանք իշխանությունը չեն հանձնելու, ամեն ինչ արվում է երկրում մեկ մարդու դիկտատուրա հաստատելու համար. Իշխան Սաղաթելյան


Այն, ինչ այս պահին կատարվում է Վարդենիս խոշորացված համայնքում, որևէ կապ և առնչություն չունի իրավական և ժողովրդավարական պետության հետ: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 30-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։

Նրա գնահատմամբ, սա խուժանապետության հաստատման փորձ է մեր երկրում,  սա մանդատագողություն է, այս պահին Վարդենիսում, ըստ էության, առևանգում են ավագանու անդամներին։

Սաղաթելյանը ներկայացրեց, թե ինչ է տեղի ունեցել Վարդենիս համայնքում ընտրություններին եւ դրանից հետո. «Դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններին Վարդենիս խոշորացված համայնքում երեք քաղաքական ուժ է մասնակցել՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Միասնական Վարդենիս» և «Ահարոն  Խաչատրյան» դաշինքները։ Ընտրությունների արդյունքներով ընդդիմադիր երկու դաշինքները միասին 27  հոգանոց ավագանու կազմում ունեցել են 15 մանդատ, ՔՊ-ն՝ 12 մանդատ։

«ՔՊ-ն ընտրություններից հետո զբաղվեց մանդատագողությամբ, մեկ մանդատ  վերահաշվարկի արդյունքում «Միասնական Վարդենիսից» վերցրեցին ու տվեցին ՔՊ-ին։ Արդյունքում ավագանու կազմում 14 մանդատ ունեցան երկու դաշինքները, 13 մանդատ՝ ՔՊ։ Տեսնելով, որ այսպես էլ հնարավոր չի լինում ունենալ քաղաքապետ, «Միասնական Վարդենիս» դաշինքի առաջին համարին՝ Արամ Հարությունյանին, ըստ էության, առևանգեցին։ Ձերբակալեցին՝ հույս ունենալով, որ այդ ճանապարհով մանդատների քանակությունը կլինի 13/13, և կփորձեն ՔՊ-ի թեկնածուին ընտրել իբրև քաղաքապետ։

Արամ Հարությունյանը հասկանալով, որ իր ձերբակալման միակ պառճառն այն է, որ մեկուսացնեն, չկարողանա մասնակցել նիստին, հրաժարվեց մանդատից, այն անցավ դաշինքի ցուցակով հաջորդ թեկնածուին։ Մանդատների բաշխումը եղավ՝ 14 մանդատ երկու դաշինքին, 13 մանդատ՝ ՔՊ-ին։

Չնայած բազմաթիվ ճշումներին, ապօրինություններին, այսօր ավագանու անդրանիկ նիստն է,  տեղի է  ունենում մարդկանց առևանգում, մանդատագողություն»,- ասաց Սաղաթելյանը։

Ըստ նրա, պատահական չէ, որ հատուկ կերպով ճնշումներ իրականացվում են սահմանամերձ համայնքների ղեկավարների նկատմամբ։

«Այս ամեն ինչը արվում է, որպեսզի առաջիկա զիջումների ժամանակ սահմանամերձ տարածքներում ունենան բացարձակ իրենց ենթակայության տակ գտնվող անսրբություն, անհայրենիք, իրենց ստրուկ անդամներ, ովքեր անվերապահ կկատարեն իշխանության հրահանգները»,- նշեց ընդդիմադիր գործիչը։

Իշխան Սաղաթելյանն ընդգծեց, որ սրանք իշխանությունը չեն հանձնելու, ամեն ինչ արվում է երկրում մեկ մարդու դիկտատուրա հաստատելու համար, որի դեմը պետք է առնել, անհրաժեշտ է դիմադրություն։

Հայաստան Իշխան Սաղաթելյան

Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Ավելին
Ավելին