f

Անկախ

2021-ը բանակում․ կադրային ջարդից մինչև տարածքային կորուստներ


Պաշտպանության երեք նախարար է Հայաստանն ունեցել անցնող 2021թ․ ընթացքում։ Թշնամիներով շրջապատված և փաստացի պատերազմական վիճակում գտնվող Հայաստանում մեկ տարվա ընթացքում ՊՆ 3 նախարար է փոխվել և որ ամենազավեշտալին է, գործող նախարարը ռազմական գործի հետ որևէ առնչություն չունի։ Աշխարհիս երեսին իրեն նման շռայլություն երևի միայն Հայաստանն է, որ կարող է թույլ տալ։

Երկրի ղեկավարությունը անցնող տարում  «տունտունիկ» է խաղացել նաև Գլխավոր շտաբում․ նախորդ տարի վարչապետը ԳՇ պետի պաշտոնից հեռացրեց Արտակ Դավթյանին՝ նրա փոխարեն նշանակելով Օնիկ Գասպարյանին։ 2021-ին տեղի ունեցավ ճիշտ հակառակը՝ Դավթյանը կրկին եկավ փոխարինելու Գասպարյանին։ Իսկ որ ամենաուշագրավն է՝ Օնիկ Գասպարյանը հեռացվեց ԳՇ բարձրաստիճան զինվորականների տարածած հայտարարության համար, որում նշում էին, որ «գործող իշխանությունների անարդյունավետ կառավարումը և արտաքին քաղաքականությունում ցուցաբերած լրջագույն սխալները երկիրը հասցրել են կործանման եզրին»։ Փաշինյանը ԳՇ պետին մեղադրեց հեղաշրջման փորձի մեջ և նախագահին առաջարկեց հեռացնել նրան պաշտոնից։ Նախագահը մերժեց և ի վերջո Օնիկ Գասպարյանը ԳՇ պետի պաշտոնից հեռացվեց իրավունքի ուժով, ինչը իրավական տարամեկնաբանությունների տեղիք տվեց, մասնագետների մի մասը վստահ էր, որ տեղի ունեցողը անօրինական է, որ իշխանություններն օրենքը մեկնաբանում են ըստ իրենց ցանկությունների։

Աշխատանքից հեռացվեց նաև ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը, ՀՀ Զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի պետ-վարչության պետ Արմեն Վարդանյանը և ՀՀ ԶՈւ ինժեներական զորքերի պետ-վարչության պետ Իշխան Մաթևոսյանը։Պաշտոններից ազատվեցին նաև ԳՇ հայտարարությանը միացած մի շարք սպաներ։

Եթե նախկինում վստահ էինք, որ մեր սահմանների ու զինվորների կյանքի հանդեպ ադրբեջանական ոտնձգությունները տասնապատիկ ավել պատասխան են ստանում, ապա ներկայում որևէ տեսակի պատասխանն է անգամ հարցականի տակ։ Այսպես, մայիսին թշնամին իր դիրքերն առաջխաղացրեց Գեղարքունիքում և Սյունիքում՝ ներխուժելով ՀՀ ինքնիշխան տարածք։ Դիմադրություն ցույց տալու և թշնամուն հետ շպրտելու փոխարեն Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ չի պատրաստվում Սև լճի 30 տոկոսի համար պատերազմ սկսել։ Արդյունքում թշնամին հնարավորություն ստացավ դիրքավորվել ՀՀ տարածքում և անգամ ամրաշինական աշխատանքներ իրականացնել՝ վտանգելով հարակից բնակավայրերի բնակիչների անվտանգությունը։ ՀՀ տարածքային կորուստներն այդքանով չսահմանափակվեցին․ թշնամին դիրքերի տիրացավ նաև Սիսիանի հատվածում․ նոյեմբերի 16-ի հարձակման հետևանքով ըստ ՊՆ-ի ունեցել ենք 2 դիրքի կորուստ, ըստ ոչ պաշտոնական տվյալների՝ ավելի շատ։ Լուրեր շրջանառվեցին, որ ՀՀ իշխանությունները ԶՈՒ-ն հետ են քաշել նաև Փելա Սարից՝ այն հանձնելով ադրբեջանցիների վերահսկողությանը։ ԱԱԾ-ն այս լուրը հերքեց, չնայած Սյունիքի բնակիչներն ու համայնքների ղեկավարներն այլ բան էին պնդում։

Իշխանավորների հայտարարությունների համաձայն՝ Ադրբեջանը 11 տեղամասերում ՀՀ ինքնիշխան տարածքից օկուպացրել է 41 քկմ տարածք։

Անցնող տարվա ընթացքում արձանագրվել են նաև գերեվարման դեպքեր։ Այսպես․ մայիսին թշնամին Գեղարքունիքում՝ ՀՀ սուվերեն տարածքում ինժեներական աշխատանքներ իրականացնող 6 զինծառայողների գերեվարեց։ Հուլիսին Սյունիքում 2 զինծառայողներ կորեցին, ապա պարզվեց, որ գերեվարվել էին, օգոստոսին Սև լճի տարածքում ևս մեկ զինվորական անհետ կորեց, հետո պարզվեց, որ գերեվարվել էր։ Նոյեմբերին ՀՀ վրա հարձակման հետևանքով 30-ից ավել  գերի ունեցանք։ Նախկինում երբևէ գերեվարումների նման թիվ չէինք ունեցել, որքան Փաշինյանի հայտարարած «խաղաղության դարաշրջանում»։ Այս անգամ էլ Փաշինյանը կարող էր գերիներին հետ բերել ու դա որպես ձեռքբերում ներկայացնել՝ հայտարարելով, թե նախկինում երբեք այդքան գերիներ հետ չենք բերել։ Բայց դրա փոխարեն նախընտրեց գերիներին մեղադրել ողջ մնալու և գերի հանձնվելու համար։ Իսկ վերադարձած գերիների նկատմամբ քրեական գործեր հարուցելը դարձավ խաղաքարտ Ալիևի ձեռքին, որպեսզի ի լուր աշխարհի հայտարարի, որ հայ գերիներին վերադարձնել չի պատրաստվում, քանի որ այստեղ նրանց կյանքին վտանգ է սպառնում․ նրանց նկատմամբ քրեական հետապնդում կսկսվի, իսկ բանտերում էլ նրանց կտտանքների կենթարկեն։ 

Տարվա ընթացքում ունեցել ենք նաև զոհեր։ Բայց թե իրականում քանի զոհ ունենք, դժվար է ասել․ ՊՆ-ն 2020-ից ի վեր դարձել է կառույց, որի հաղորդագրությունները պետք է կարդալ ու հասկանալ դրա ճիշտ հակառակը։ Նախկինում էր, որ ամեն զոհի անուն առ անուն գիտեինք, «իրավապաշտպաններն» էլ կուրծք էին ծեծում, թե պետությունը չի ապահովում իր զինծառայողների կյանքի իրավունքը։ Իսկ նոր Հայաստանում բանակում զոհերն այլևս իրենց իրավապաշտպան հորջորջողներին չեն հուզում, իրական  թվերն էլ պետական գաղտնիք են։

Թվում է՝ տարին պետք է լիներ բուռն աշծատանքային սահմանների կահավորման ու զինծառայողներին ծառայության պատշաճ պայմանների ապահովման առումով։ Բայց արի ու տես, որ ոչ։ Պարբերաբար ահազանգեր են հնչում, որ զինծառայողները լավագույն դեպքում քնում են վրանների ներքո, մարտական հերթապահություն են իրականացնում տարրական կահավորանքից զուրկ դիրքերում։ Իսկ այդ ընթացքում հայ հանրությունը հիանում է տեսանյութով, որտեղ պատկերված է, թե ինչպես է հայ զինծառայողը Ադրբեջանցիների գրաված դիրք ներթափանցում ու փամփուշտներ գողանում։ Ու տեսանյութը դիտողների մոտ միտք չի առաջանում․ եթե  զինծառայողը վտանգում իր կյանքը փամփուշտների համար, նշանակում է, որ դիրքապահներն անգամ փամփուշտի պակաս ունեն։

Թե ինչ է մնացել տարածաշրջանի ամենաուժեղ բանակի համբավն ունեցող կառույցից, դժվար է ասել։ Բայց պարզ է, որ երբեմնի հզոր բանակի ստվերի հետ անգամ ներքին ու արտաքին որոշ ուժեր չեն կարողանում համակերպվել՝ ձգտելով բարոյալքել ու կոտրել պայքարի ոգին։

 

հայոց բանակ 2021 խմբագրի ընտրանի

Իշխանությունը թող կողմնորոշվի, հիմա ռուսնե՞րն են ստիպում, թե՞ ռուսները դեմ են սահմանազատմանը. քաղաքագետ
Այս գազային հռետորաբանությունը կամ «գազային սիրավեպը» մեծ հաշվով ուղղված է ռուսական գործոնի դեմ. Վահե Դավթյան
Գլխավոր դատախազ. 2023-ին Հայաստանում գրանցվել է 40 հազար 666 հանցագործություն
Իշխանությունների ամբողջ ջանքը եղել է քաոս ստեղծել երկրում, բաժանել պառակտել. Բագրատ Սրբազան
Մալաթիա-Սեբաստիայում՝ «Հյուսիս-հարավ» ճանապարհի հատվածում 100 ծառ կտնկվի
Վարսիկ Գրիգորյան. «Մրցաշարի անցկացումը մոտիվացիա է, որ աղջիկները բարձր նվաճումների ձգտեն սպորտում»
Սա ոչ թե դիվերսիֆիկացիա է, այլ մեր էներգետիկ համակարգի ադրբեջանականացում. Վահե Դավթյան
Կյանքից հեռացել է մարզական լրագրող Դավիթ Մարտիրոսյանը
Երեւանի համայնքային հավաքակայանը կհամալրվի ևս 171 նոր ավտոբուսով
Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելը դեռ դառը պտուղներ է բերելու. «Հայաստան»
«Դիվերսիֆիկացիա» կոչվածն ադրբեջանական խողովակներով ռուսական գազի հույսն է՝ մի քանի անգամ ավելի թանկ. Դանիելյան
Հայկական կողմը տանուլ է տալիս դիվանագիտական պատերազմում. փորձագետ
Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո»-ի մոտ բախվել են «BMW X6»-ը, «Changan»-ը և «Նիվան». վերջինս կողաշրջվել է. կա վիրավոր
Բերքաբերում ականազերծման աշխատանքներ են ընթանում. Գառնիկ Դանիելյան
Ապրիլի 29-ի դրությամբ հաստատվել է կարմրուկով վարակման 362 դեպք
«Ռեժիմի հպատակ «արտուշգաբրիելյանների» մասին». Նարեկ Սամսոնյանը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Բաքուն սկզբում նախատեսում է Հայաստանում բնակեցնել 300 հազար ադրբեջանցիների. նախկին օմբուդսմեն
Տեղահանումը կարող է նշանակալի սոցիալական սթրես լինել անձի, ընտանիքի, երեխաների համար․ ԱՄՆ դեսպան
Մեր լուծումն է՝ ձեւավորել պայքարի միասնական ճակատ եւ սկսել կռավարության անվստահության գործընթաց. «Հայաքվե»
Երեկ Ոսկեպարի եկեղեցու մոտ ադրբեջանցիներ են եղել. Գառնիկ Դանիելյան
Պատերազմն ադրբեջանա-թուրքական տանդեմի հետ չի ավարտվել. ՀՀ նախկին արտգործնախարար
Ծաղկաձորում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
«Մի մատով երկու աչքդ կհանեմ». Երևանի թիվ 140 դպրոցի դասղեկը վիրավորել է երեխային, հաճախակի հարվածում է. Ահազանգ
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում. ԱԳՆ
«2 տարի ունենք ընդամենը». հայտնի է՝ որտեղ եւ ինչ ժամկետում կկառուցվի Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը
Ավելին
Ավելին