f

Անկախ

Մարզական ամփոփում 2021


Ավանդույթի համաձայն Անկախը ներկայացնում է տարվա մարզական ամփոփումը։ Տարվա կարևորագույն մարզական իրադարձությունը, բնականաբար, օլիմպիական խաղերն էր։ Մեր մարզիկները հանդես եկան նաև աշխարհի և Եվրոպայի առաջնություններում․ եղան մեդալներ ու ձեռքբերումներ, եղան նաև չնախատեսված սայթաքումներ։ Տարեմուտին արժե խոսել հատկապես նվաճումների, կարևոր հաղթանակների մասին, որոնցով ուրախացավ, ոգևորվեց և ապրեց հայ հասարակությունը այս դժվար ժամանակահատվածում։

Օլիմպիական խաղերում՝ 69-րդը
Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Տոկիո-2020 օլիմպիական խաղերը հետաձգվեցին մեկ տարով և անցկացվեցին 2021թվականի հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը: 
Տոկիոյի օլիմպիական խաղերի ուղեգիր էին նվաճել Հայաստանի 17 մարզիկներ 8 մարզաձևերում:
 Սպասելիքներն ավելին էին․ 32-րդ ամառային օլիմպիական խաղերում Հայաստանի թիմը ելույթն ավարտեց 4 մեդալով՝ 2 արծաթե, 2 բրոնզե:
Հայաստանի օլիմպիական հավաքականի կազմում արծաթե մեդալներ նվաճեցին հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը (97 կգ) և ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ), բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը (63 կգ) դարձավ բրոնզե մեդալակիր, իսկ Արթուր Դավթյանը երրորդ տեղը գրավեց սպորտային մարմնամարզության հենացատկի վարժությունում: 
2 արծաթե և 2 բրոնզե մեդալով Հայաստանի ընտրանին մեդալային հաշվարկում զբաղեցրեց 69-րդ տեղը:

 Էլինա Դանիելյանը՝ շախմատի Եվրոպայի չեմպիոն
Հայաստանի շախմատի կանանց հավաքականի առաջատար գրոսմայստեր Էլինա Դանիելյանը հռչակվեց Եվրոպայի կանանց առաջնության 2021 թվականի չեմպիոն:
11 տուրերի արդյունքում վաստակած 9 միավորով զբաղեցրել առաջին տեղը՝ միաժամանակ նվաճելով կանանց աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր:
 Այս հաղթանակը նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին նմանատիպ հաջողությունն է թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց շրջանում (անհատական առաջնություններ):

Մալխաս Ամոյանը ուժեղագույնն է աշխարհում
Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում կայացած ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականին  1 ոսկե մեդալ պարգևեց Մալխաս Ամոյանը։
Հունահռոմեական ոճի ըմբիշը 72 կգ քաշային կարգում փայլեց՝ իրեն լավագույն կողմերով դրսևորելով։ Եզրափակչում Մալխասը 3։1 հաշվով հաղթեց ռուսաստանցի Սերգեյ Կուտուզովի նկատմամբ։

Մրցաշրջան-2021-ը` պատմական  բռնցքամարտի համար 
Տոկիոյի oլիմպիական խաղերում Հովհաննես Բաչկովը 13 տարվա դադարից հետո նվաճեց բրոնզե մեդալ  Հայաստանի համար:
Սերբիայում կայացած աշխարհի առաջնությունում Հայաստանը երկու մեդալ նվաճեց. գերծանր քաշային Դավիթ Չալոյանը դարձավ արծաթե մեդալակիր, իսկ Հովհաննես Բաչկովը՝ բրոնզե:
22-ամյա գյումրեցի Դավիթ Չալոյանը նվաճեց բռնցքամարտի աշխարհի փոխչեմպիոնի կոչումն ամենահեղինակավոր քաշային կարգում։ 
Դավիթ Չալոյանն իսկական բացահայտում եղավ հայկական մարզաշխարհի համար: 


Ծանրամարտիկները՝ աշխարհի առաջնությունում․ սպասելիքներն ավելին էին
Ուզբեկստանում կայացած ծանրամարտի աշխարհի առաջնությունում աշխարհի կրկնակի չեմպիոն, օլիմպիական խաղերի կրկնակի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանը / 102 կգ / պոկեց 188 կգ, հրեց 228 կգ, երկամարտում ունեցավ  416 կգ, գրավեց երրորդ տեղը և արժանացավ բրոնզե մեդալի:
Գերծանր քաշայինների պայքարում գյումրեցի ծանրորդները լիովին արդարացրին սպասելիքները։Վարազդատ լալայանը  պոկեց 211 կգ, հրեց 246 կգ և երկամարտի 457 կգ –ով դարձավ աշխարհի փոխչեմպիոն: Գոռ Մինասյանը երկամարտի  448 կգ արդյունքով տեղ զբաղեցրեց  պատվո պատվանդանի «բրոնզե»  աստիճանին:


Լևոն Արոնյանը հեռացավ
 Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար, Հայաստանի հավաքականի կազմում օլիմպիական եռակի չեմպիոն Լևոն Արոնյանը դեռ մարտին հայտարարեց, որ որոշել է տեղափոխվել ԱՄՆ: Նա նշեց, որ իր որոշման պատճառը պետության զրոյական վերաբերմունքն է։ Գրոսմայստերի կարծիքով՝ հեռանալը թույլ կտա իրացնել իր շախմատային ներուժը։
Լևոն Արոնյանը ԱՄՆ դրոշի ներքո սկսեց հանդես գալ դեկտեմբերի 1-ից՝ 2771 միավորով 8-րդ տեղը զբաղեցնելով  ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում:

Ֆուտբոլի մասին
Հայաստանի 2021 թ. լավագույն ֆուտբոլիստ  ճանաչվեց Հայաստանի ազգային հավաքականի և իսպանական «Կադիսի» պաշտպան Վարազդատ Հարոյանը: 
Տարվա լավագույն մարզիչ  ճանաչվեց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը, ով արժանանում է այդ կոչմանը երկրորդ տարին անընդմեջ: 
Ազգային հավաքականը ունեցավ շատ հաջող մեկնարկ, գրավելով աշխարհի ուշադրությունը, սակայն հետագայում չկարողացավ  հաջող հանդես գալ (Լիխտենշտեյն-Հայաստան՝ 0։1, Հայաստան-Իսլանդիա՝ 2։0, Հայաստան-Ռումինիա՝ 3։2, Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստան՝ 0։0, Գերմանիա-Հայաստան՝ 6։0, Հայաստան-Լիխտենշտեյն՝ 1։1, Իսլանդիա-Հայաստան՝ 1։1, Ռումինիա-Հայաստան՝1։0, Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա՝ 0։5, Հայաստան-Գերմանիա՝ 1։4)
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ՖԻՖԱ-ի ԱԱ-2022 որակավորման փուլի J խմբում  պայքարն ավարտեց 4-րդ հորիզոնականում՝ 12 միավորով։
ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանի հավաքականը 92-րդն է։
Դեկտեմբերի 17-ին հաստատվեցՈՒԵՖԱ Ազգերի լիգայի 2022/2023 խաղարկության հանդիպումների ժամանակացույցը։ Հայաստանի հավաքականի մրցակիցները կլինեն Շոտլանդիան, Իռլանդիան, Ուկրաինան։
2021-ի լավագույն տասնյակն ու «Հանդիսատեսի համակրանք»  անվանակարգը
2021 թ. «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի արդյունքներն ամփոփեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։ 
Լավագույնների ընտրությունը կայացավ դեկտեմբերի 21-ին, ԿԳՄՍ նախարարությունում հավատարմագրված մարզական լրագրողների և ՀՀ հավաքական թիմերի գլխավոր մարզիչների քվեարկության համադրությամբ:
2021 թվականի 10 լավագույն մարզիկներ  ճանաչվեցին․
Ալեքսանյան Արթուր – հունահռոմեական ըմբշամարտ
Ամոյան Մալխաս – հունահռոմեական ըմբշամարտ
Բաչկով Հովհաննես – բռնցքամարտ
Դանիելյան Էլինա –շախմատ
Դավթյան Արթուր – սպորտային մարմնամարզություն
Լալայան Վարազդատ – ծանրամարտ
Հարությունյան Արսեն – ազատ ոճի ըմբշամարտ
Մարտիրոսյան Սիմոն – ծանրամարտ
Մինասյան Գոռ - ծանրամարտ
Չալոյան Դավիթ - բռնցքամարտ
2021 թվականի «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում SMS քվեարկության արդյունքում հաղթող ճանաչվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ23 տարեկանների հաղթող, աշխարհի չեմպիոն, 72 կգ քաշային Մալխաս Ամոյանը։ 

Սպորտ մեդալ Օլիմպիական խաղեր Հայաստանի ազգային հավաքական

Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ադրբեջանում մեկնարկել են ռազմական հավաքները
Իսրայել այցելած ԱՄՆ պետքարտուղարը Գազայի խաղաղ բնակիչների տառապանքների համար մեղադրել է ՀԱՄԱՍ-ին
Ծայրահեղականները հրկիզել են Եվրոպայի խոշորագույն զենք արտադրողի ղեկավարի ամառանոցը
ԱՄՆ-ն Ադրբեջանի ո՞ր ընկերությունն է ընդգրկել հակառուսական պատժամիջոցների նոր ցանկում
ԱՄՆ-ը մտադիր է արգելել Ռուսաստանից ուրանի ներմուծումը
Գերմանիայում առաջարկել են պարտադիր զինծառայություն մտցնել տղամարդկանց եւ կանանց համար
ԱՄՆ պաշտպանության նախարարը ԱՄՆ-ի գործընկերներին հորդորել է Patriot ՀՕՊ համակարգեր փոխանցել Ուկրաինային
Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան․ Մետաքսե Հակոբյան
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Չեմ ուզում տեսնել Հայաստանը էլ ավելի ստորացված. 44-օրյա պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել կառավարության մոտ
Մի քանի կարևոր նկատառում Տավուշից սկսված սահմազատման գործընթացի մասին
Կան դիրքեր, որոնք հանձնվել են թուրքերին, Կոթի գյուղում արդեն իրենք են նստած․ Եղիշե Մախսուդյան
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Համացանցում հայտնվել է տեսագրություն, որտեղ տավուշցի տղամարդիկ պատմում են օրեր առաջ Կիրանցում բախման մասին
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Հայ Եկեղեցին այս քաոսի մեջ միակ կանգուն հեղինակությունն է, թեև թիրախավորված, բայց` համոզիչ և կանգուն․ Լիլիթ Գալստյան
«Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը
Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել
Հետո էլ կասի Արագածի վրա մի՛ նայեք, Տավուշ մի՛ գնացեք. Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանն այս պահին չի կարող պատերազմ սկսել. Վազգեն Մանուկյան
«Սա վերջը չի». Հայկ Մարությանը միաձայն ընտրվեց «Նոր ուժ» կուսակցության նախագահ
Ավելին
Ավելին