Գեղարքունիքի մարզի ոստիկանները Սևանա լճի «Կարմիր ավազ» տարածքում հայտնաբերել են որսագողերին։
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ոստիկանները նախօրեին տեղեկություններ էին ստացել, որ մարզի բնակիչներ, եղբայրներ 34-ամյա Մասիս Պ.-ն և 31-ամյա Ոսկան Պ.-ն Արծվանիստ գյուղի վարչական տարածքում՝ «Կարմիր ավազ» կոչվող տարածքում զբաղվում են ապօրինի ձկնորսությամբ։ Ոստիկանները հենց դեպքի վայրում հայտնաբերել են նրանց եւ բերման ենթարկել։ Ձկնորսական մոտորանավակում հայտնաբերվել է 69 հատ «սիգ» և 1 հատ «իշխան» տեսակի՝ 27 կգ ընդհանուր քաշով ձկներ: