f

Անկախ

Լիլիթ Դալլաքյան․ «Փառք ու պատիվ ամեն օր ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ՊԱՐՏԱԴՐՈՂ հայ զինվորին ու սպային և խոնարհում՝ զոհված զինծառայողների հիշատակին»


Վերջերս Երևանում կայացավ բռնցքամարտի միջազգային մրցաշար, որին մասնակցեցին Հայաստնաի, Ուկրաինայի, Վրաստանի և Իրանի հավաքականները։ Տարեվերջյան ստուգատեսում իրեն լավագույն կողմերով դրսևորեց բռնցքամարտի հավաքականի առաջատար մարզուհի, 48 կգ քաշային Լիլիթ Դալլաքյանը։ Լիլիթը, 2 տպավորիչ հաղթանակ տարավ՝ նվաճելով հաղթողի կոչումը։
Անկախի հետ զրույցում հայ մարզուհին կիսվում է տպավորություններով՝ կարևորելով անցողիկ տարին ձեռքբերումների և նպատակների իրագործման առումով, միաժամանակ հղում ամանորյա ամենակարևոր բարեմաղթնաքը՝ խաղաղություն։ 


-Շնորհավորում ենք տարին հաղթական նորտայով ավարտելու կապակցությամբ։ Ինչպե՞ս էիք տրամադրվել մրցաշարին։
-Թիմային ձևաչափով բռնցքամարտի միջազգային  մրցաշար էր, որին մասնակցում էին Հայաստանի,Ուկրաինայի,Վրաստանի և Իրանի հավաքականները։Մենամարտեցի 48կգ քաշային կարգում։ Սա մեզ համար կարևոր ստուգատես էր, քանի որ   մշտապես պատրաստվում ենք  ոչ թե միջազգային մրցաշարերի, այլ Եվրոպայի,աշխարհի առաջնություններին։
Տրամադրված էի մարտական և վստահ էի, որ հաղթելու եմ, իսկ այդ վստահությունը գալիս էր ամբողջ տարվա քրտնաջան աշխատանքից․վստահ էի, քանի որ ես ինքս գիտեի, որ լավ եմ մարզվել,պատրաստ եմ պայքարելու ոսկե մեդալի համար։


-Անցկացրած մենամարտերի, մրցակիցների մասին ի՞նչ կասեք։
-Երկու մենամարտի մրցակիցներս էլ Ուկրաինայից էին (տարբեր քաղաքներից)։ Կիսաեզրափակչի մրցակիցս փորձառու մարզիկ էր, երիտասարդների Եվրոպայի և աշխարհի մրցանակակիր։ Կարելի է ասել, որ դա իմ եզրափակիչ մենամարտն էր, բայց և, 3 ռաունդներում էլ առավելությունն իմ կողմ էր։
Եզրափակչի մրցակիցս արդեն ծանոթ էր մարտավարությանս և ամեն կերպ փորձում էր միավորներ քաղել, բայց ես և մարզիչս` Վարդան Աբգարյանը, փոխեցինք մարտավարությունը և նորից  հաղթանակ տոնեցինք։
Եվ չեմ կարող չնշել, որ իմ հաղթանակներում հատկապես մեծ դեր խաղաց մարզչիս ներկայությունը։ Ոգևորվածությունս էլ ավելի բարձր էր, քանի որ նա Մոսկվայից հատուկ մենամարտիս համար էր եկել, որ կողքիս լիներ այդ ստուգատեսին։


-Ի՞նչ տվեց Ձեզ այս հաղթանակը՝ հատկապես տարեվերջին․ առհասարակ ի՞նչ է տալիս ցանկացած նոր ձեռքբերում։
-Մենք հաղթում ենք մարզումների ժամանակ, իսկ մրցաշարերում հաղթանակ տոնելով՝ գնում ենք առաջ՝ դեպի մեծ երազանքներ։ 
Տարին նույնպես սկսել էի հաղթանակով, որը շատ կարևոր էր ինձ համար և այդ հաղթանակից հետո ամբողջ տարին հաղթանակներով անցավ։ Ցանկացած հաղթանակ յուրովի կարևոր է ինձ համար, որովհետև ամեն մրցաշար, յուրաքանչյուր հաղթանակ քայլ առ քայլ մոտեցնում է բաղձալի երազանքներիս։ Անգամ մարզումների ընթացքում, երբ շատ փորձելով ստացվում է ինչ-որ նոր բան, դա ավելի մեծ հաղթանակ է, քանի որ մեզ համար ամենաբարդ մրցակիցը մենք ինքներս ենք․ մեզ հաղթելով՝ կհաղթենք ցանկացած մրցակցի։


-Այն, ինչ պլանավորել էիք տարվա ընթացքում, իրականացրի՞ք։
-Ամենակարևոր մրցաշարը, որին պատրաստվում էինք, աշխարհի առաջնությունն էր, որը, ցավոք, քովիդի պատճառով հետաձգվեց մինչև հաջորդ տարի, բայց՝ չկա չարիք առանց բարիք․ կպատրաստվենք ավելի լավ։ 
Վերլուծելով ամբողջ տարին՝ գոհ եմ արդյունքներից․ոչ մի մրցաշարում պարտություն չեմ ունեցել և կատարել եմ իմ առջև դրված խնդիրները։ Նշեմ, որ այս տարի նաև անցկացրել եմ առաջին պրոֆեսիոնալ մենամարտս, որտեղ նույնպես հաղթանակ տոնեցինք։


-Ի՞նչ ծրագրեր կան 2022-ի համար, որոնք արդեն հայտնի են։
- 2022-ին կմասնակցեմ մի շարք միջազգային մրցաշարերի, այդ թվում նաև Եվրոպայի և աշխարհի առաջնություններին։ 


-Ձեր ամանորյա բարեմաղթանքը։
-Ցանկանում եմ ողջունել Հայկական մարզաշխարհի բոլոր ներկայացուցիչներին, շնորհավորել բոլորիս տարվա ձեռքբերումների կապակցությամբ։ Այս տարի հայկական բռնցքամարտը նոր շունչ ստացավ․ երկարատև դադարից հետո նորից օլիմպիական բրոնզե մեդալ ունեցանք։ Շնորհավորում և շնորհակալություն եմ հայտնում մեր տաղանդաշատ մարզիկ Հովհաննես Բաչկովին   այս մեծ հաղթանակի համար․ սա ամբողջ ազգի ուրախությունն է։ Ցանկանում եմ շնորհակալություն  հայտնել  հավաքականի և անձնական մարզիչներին, հանձինս իմ անձնական մարզիչներ` Վարդան Աբգարյանի, Եղիշե Սադյանի և ՀՀ բռնցքամարտի կանանց հավաքականի մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանի։ Նրանց  լավ և ճշգրիտ աշխատանքի արդյունքը այսօր տեսնում ենք գործնականում՝ այսքան մեդալների տեսքով։
Եվ վերջում, մեր բոլոր մարզիկներին ցանկանում եմ վստահեցնել, որ բոլորիս մեջ  կա այնքան ուժ, որ հասնենք մեր նպատակներին, երազանքներին։ Եթե մեր առջև դրել ենք մեծ նպատակ,  հավատացե՛ք մեր մեջ  կգտնենք դրան  հասնելու ուժը, ուղղակի պետք է արթնացնել, զարգացնել։ Ամենակարևորը, մարդ հոգեպես պետք է ուժեղ լինի, հավատա Աստծուն, իր ուժերին, գիտակցի՝ իրեն ինչ է պետք։
 2022-ի ամենակարևոր մաղթանքը՝  Խ Ա Ղ Ա Ղ ՈՒ Թ Յ ՈՒ Ն. թո՛ղ որ սահմանին միշտ խաղաղություն տիրի, գալիք տարում մեր զինվորների մայրերը միայն ուրախության արտասուքներ հեղեն: Հաջորդիվ՝ մեզ բոլորիս մաղթում եմ լավատեսություն. թո՛ղ որ գալիք տարում ավելի շատ կարողանանք գնահատել լավն ու չհուսահատվել վատից:
Փառք ու պատիվ ամեն օր խաղաղություն պարտադրող հայ զինվորին ու սպային և  խոնարհում՝ զոհված զինծառայողների հիշատակին։
 

Սպորտ բռնցքամարտ քիք-բոքս, Լիլիթ Դալլաքյան պրոֆեսիոնալ բռնցքամարտ հարցազրույց խմբագրի ընտրանի միջազգային մրցաշար

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին