f

Անկախ

Ես կողմ եմ կիսանախագահական համակարգին. Ռոբերտ Քոչարյան


Ես ընդհանրապես ճիշտ չեմ համարում, որ ամեն իշխանություն պետք է գա ու իր ուզած ձեւով Սահմանադրությունը գրի։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 27- ին ասաց Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, պատասխանելով հարցին՝ թե արդյոք ինքը կողմ կլինի սահմանադրության փոփոխություններին, եթե առաջարկվի անցում կատարել 2005թ. իր առաջարկած մոդելին՝ կիսանախագահականին։

«Առաջին հերթին սահմանադրական բարեփոխումներ անելու համար պետք է բացատրություն տաս, թե ինչը չի աշխատում այս Սահմանադրության մեջ, որովհետեւ սա լուրջ քայլ է։ Վերջապես մենք նույնիսկ չգիտենք թե ինչ մոդել են ուզում կիրառեն։ Իմ ժամանակ մենք գնացինք սահմանադրական բարեփոխումների, որովհետեւ մենք համարել ենք, որ եվրաինտեգրումը կարեւոր է Հայաստանի համար։ Մենք Եվրախորհուրդ ենք  մտել եւ մտնելու այդ պրոցեսի մեջ մենք պարտավորություն ենք ստանձնել անցկացնել սահմանադրական բարեփոխումներ»,– ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Երկրորդ նախագահի խոսքով՝  այն ժամանակ հստակ էր, թե ինչն էր գործող Սահմանադրության մեջ անընդունելի. օրինակ այն, որ նախագահը կարող է արձակել Ազգային Ժողովը միայնակ՝ խորհրդակցելով խորհրդարանի նախագահի եւ վարչապետի հետ։

«Այդպիսինն էր Սահմանադրությունը։ Վատ երազ ես տեսել, առավոտյան զարթնել ես, զանգում ես հեռախոսով վարչապետին հետո խորհրդարանի նախագահին՝ ասում ես, դե վատ երազ եմ տեսել, պիտի արձակեմ։ Խորհրդակցում ես, ոչ թե համաձայնեցնում ես։ Այն ժամանակ այն Սահմանադրությամբ վարչապետը վարում էր կառավարության նիստերը նախագահի հանձնարարությամբ, այդպես էր գրված Սահմանադրության մեջ։ Կիսանախագահական էր, բայց ըստ էության նախագահական էր։ Դատավորների նշանակման ամբողջ պրոցեսը կենտրոնացված էր նախագահականում։ Եվ ես իմ հոժար կամքով գնացել եմ այդ պարտավորությունների կատարմանը՝ շեշտակի նվազեցնելով նախագահի ինստիտուտի լիազորությունները։ Բայց մենք բացատրել ենք հանրությանը։ Մենք ասել ենք՝ անում ենք այս-այս, պատճառներով»,– պարզաբանեց Ռոբերտ Քոչարյանը՝ ընդգծելով, որ հիմա Սահմանադրությունը փորձում են փոխել առանց հանրությանը բացատրելու, թե ինչու։

Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ ինքը կողմ է կիսանախագահական համակարգին. «Այո, ես կողմնակից եմ կիսանախագահական համակարգին, բայց ես դեմ եմ այս ճանապարհով մտնել սահմանադրական բարեփոխումների մեջ։ Ես ընդհանրապես ճիշտ չեմ համարում, որ ամեն իշխանություն պետք է գա ու իր ուզած ձեւով Սահմանադրությունը գրի»։

Ռոբերտ Քոչարյանի խոսքով՝ ոչ մի նախագահ Հայաստանում այդքան լիազորություններ չի ունեցել , որքան այսօր ունի վարչապետը, ինչը, ըստ նախագահի, նորմալ չէ, եւ կարելի է լիազորությունների վերաբախշում կատարել։

«Ի տարբերություն այն ժամանակվա Սահմանադրությանը, երբ բոլոր փոփոխություններն էին ենթադրում հանրաքվե, հիմա բավական փոփոխություններ կան, որոնք կարելի է անել խորհրդարանով։ Հիմա դուք ունեք մեծամասնություն, եթե իսկապես դուք ձգտում եք ավելի բալանսավորված իշխանական համակարգ ունենալ՝ ցույց տվեք, մի քանի քայլ արեք։ Այդ ձեր կողմից քննադատված սուպերվարչապետության ինստիտուտի լիազորությունները նվազեցրեք։ Ո՞վ է ձեզ խանգարում, ձեր ձեռքից ո՞վ է բռնում, արեք։ Դրա համար կա լրջագույն կասկած, որ այս ամենը արվում է մեկ այլ նպատակի համար՝ հնարավորություն ստեղծել եւս ինչ–որ մի տեղ տեղավորվելու»։

Հայաստան Ռոբերտ Քոչարյան

«Փաստ». Ի՞նչ «սիգնալներ» են տալիս եվրոպացիները քաղբանտարկյալների հարցով
«Հրապարակ». Ընդդիմության շարքերում ռադիկալ տրամադրություններ են տիրում, իսկ Նիկոլ Փաշինյանի բախտը կբերի
Իշխանությանն աջակցող ամերիկյան կազմակերպություններն անգամ չեն կարողանում աչք փակել. Ալեն Սիմոնյանի վարքը` Freedom House-ի զեկույում. «Ժողովուրդ»
Ծեծել են ու ճնշե՞լ․ «Հրապարակ»
«Փաստ». «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը կդառնա՞ համազգային պայքարի միասնականության հարթակ
Պետական եւ համայնքային մարմինների ֆեյսբուքյան էջերում քաոս է տիրում․ «Հրապարակ»
Աննա Հակոբյանի շուրջ սկանդալները շարունակվում են. Գյումրիում նույնպես վանկարկումներ են հնչել. «Ժողովուրդ»
Կարեն Ջալավյանը՝ Քյոխը կներկայանա հակակոռուպցիոն դատարան` հարցաքննության. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ». Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերն աճել են 20 տոկոսով
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Արդարադատության նախարարությունն այսօր ամոթալի ու խիստ դատապարտելի հայտարարություն էր արել
Շոլցը վերահաստատել է, որ մտադիր չէ փոխել Ուկրաինային Taurus հրթիռներ հանձնելու վերաբերյալ որոշումը
ՄՔԴ-ն սպառնում է ձերբակալության օրդեր հանձնել Իսրայելի վարչապետին և պաշտպանության նախարարին
ԵՄ որոշ երկրներ կճանաչեն Պաղեստինը. Բորել
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մայիսի 16-ին Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցության հարցը
Եվրամիությունը պետք է ընդլայնվի, այլապես «երկաթե վարագույր» ի հայտ կգա. Շառլ Միշել
ՀԱՄԱՍ-ին առաջարկվել է 40-օրյա հրադադարի ռեժիմ. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու «անշրջելի ճանապարհին» է. Ստոլտենբերգ
Մեր հերոսական ժողովրդին արժանացրել եք արցունքի, անզորության եք մատնել. Բագրատ Սրբազանը՝ կառավարությանը եւ վարչապետին
Բլինքենն ու Ֆիդանը Էր Ռիադում քննարկել են Գազայի հարցը
Թուրքիայում արգելափակել են Threads սոցցանցը
Չեխիայի նախագահը ստորագրել է միասեռական զույգերի իրավունքներն ընդլայնող օրենքը
Ս.թ. ապրիլի 29-ին Դիվանագետների համահայկական խորհրդի անցկացրած «կլոր սեղանի» մասնակիցները ընդունեցին Հայտարարություն
Սարսափելի բան է տեղի ունենում. Գեղամ Նազարյանը` Կիրանցի բնակիչների հետ Փաշինյանի հանդիպման մասին
Կիրանցի գյուղապետը Փաշինյանի հետ հանդիպումից հետո, չպատասխանեց լրագրողների հարցերին
Ավելին
Ավելին