f

Անկախ

Իշխանությունը չի գնացել ընտրությունների, որովհետեւ գիտակցում է, որ Երեւանում կունենա լրջագույն պրոբլեմ. Ռոբերտ Քոչարյան


Իշխանությունը չի գնացել ընտրությունների, որովհետեւ գիտակցում է, որ Երեւանում կունենա լրջագույն պրոբլեմ։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 27-ին, տարեվերջյան իր ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Հարցին՝ եթե լինեն Երեւանի ավագանու ընտրություններ տեղի ունենան, արդյոք «Հայաստան» դաշինքը կմասնակցի՞ ընտրություններին, Ռոբերտ Քոչարյանն ասաց. «Այո, անպայման մասնակցելու ենք։ Կարծում եմ՝ իրենք էլ կգնային ընտրությունների, եթե գոնե մի քիչ վստահություն ունենային, որ կարող են հաղթել Երեւան քաղաքում»։

Հարցին՝ քաղաքապետի նոր ընտրությունը որքանո՞վ է լեգիտիմ համարում, երկրորդ նախագահն ասաց, որ այդ ընտրությունը չի կարելի լեգիտիմ համարել.

«Սա ոչ թե ասում եմ՝ ի պաշտպանություն Հայկ Մարությանի, իրեն չեմ ճանաչում, բայց ակնհայտ է մեկ բան, որ նա Հայաստանում ուներ հարյուր տոկոս ճանաչելիություն. նա սիրված դերասան է եղել եւ միգուցե մնացել։ Ակնհայտ է, որ երկու տարին ուղղակի Երեւանում տպավորությունն այնպիսին էր, որ ընդհանրապես չկա իշխանություն, բայց վերջին տարին վարկանիշային առումով սկսել է աճել։ Այս նորին ոչ ոք չի ճանաչում։ Երբ եղել են քաղաքապետի ընտրությունները, միանշանակ է, որ Հայկ Մարությանի ճանաչելիությունն ավելի բարձր էր, քան վարչապետի։ Եթե ինքը պետք է գնար, ուրեմն պետք է լինեին ընտրություններ Երեւանում»։

Ըստ նրա՝ չի կարող մայրաքաղաքը ղեկավարել մի մարդ, որին ոչ ոք չի ճանաչում. «Կարող է շատ լավ տղա է, ես չգիտեմ՝ ով է այդ մարդը։ Լեգիտիմության հանրային ընկալման տեսանկյունից կա լեգիտիմության չափազանց մեծ դեֆիցիտ։ Բոլոր այն բացատրությունները՝ քաղաքական թիմ եւ այլն, բլեֆ են»։

Անդրադառնալով Հայաստանում ՏԻՄ ընտրությունների անցկացման օրենքին՝ երկրորդ նախագահն ընդգծեց, որ պետք է հնարավորություն տալ նաեւ քաղաքացիական նախաձեռնությամբ մարդկանց՝ մասնակցելու ընտրություններին. «Մենք ականատես ենք եղել հետեւյալ փաստերին, որ ին-չոր տարածքներում կուսակցություններ են հայտնվում, որոնք երբեք այդ տարածքներում գրասենյակ չեն ունեցել եւ մեկ կուսակցական չեն ունեցել։ Այդ մարդիկ եւ կուսակցությունները մեղավոր չեն. եվ կուսակցություններն ինչ-որ տեղ դառնում են պրոկատի առարկա»։

Հայաստան Ռոբերտ Քոչարյան

Շոլցը վերահաստատել է, որ մտադիր չէ փոխել Ուկրաինային Taurus հրթիռներ հանձնելու վերաբերյալ որոշումը
ՄՔԴ-ն սպառնում է ձերբակալության օրդեր հանձնել Իսրայելի վարչապետին և պաշտպանության նախարարին
ԵՄ որոշ երկրներ կճանաչեն Պաղեստինը. Բորել
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մայիսի 16-ին Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցության հարցը
Եվրամիությունը պետք է ընդլայնվի, այլապես «երկաթե վարագույր» ի հայտ կգա. Շառլ Միշել
ՀԱՄԱՍ-ին առաջարկվել է 40-օրյա հրադադարի ռեժիմ. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու «անշրջելի ճանապարհին» է. Ստոլտենբերգ
Բլինքենն ու Ֆիդանը Էր Ռիադում քննարկել են Գազայի հարցը
Մեր հերոսական ժողովրդին արժանացրել եք արցունքի, անզորության եք մատնել. Բագրատ Սրբազանը՝ կառավարությանը եւ վարչապետին
Թուրքիայում արգելափակել են Threads սոցցանցը
Չեխիայի նախագահը ստորագրել է միասեռական զույգերի իրավունքներն ընդլայնող օրենքը
Ս.թ. ապրիլի 29-ին Դիվանագետների համահայկական խորհրդի անցկացրած «կլոր սեղանի» մասնակիցները ընդունեցին Հայտարարություն
Սարսափելի բան է տեղի ունենում. Գեղամ Նազարյանը` Կիրանցի բնակիչների հետ Փաշինյանի հանդիպման մասին
Կիրանցի գյուղապետը Փաշինյանի հետ հանդիպումից հետո, չպատասխանեց լրագրողների հարցերին
Կիրանցի բնակիչներից մեկը Փաշինյանի հետ հանդիպումից հետո սկսեց արտաստվել
«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը Գյումրիում ավտոերթ է իրականացնում
«Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի
Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին
Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Ավելին
Ավելին