f

Անկախ

Նման գնաճի պարագայում որպես պետություն դու պարտավոր ես ինդեքսավորել թոշակներն ու աշխատավարձերը. Ռոբերտ Քոչարյան


Տնտեսական անկումը 2020-ին եղել է 7,4 տոկոս, այս տարի կանխատեսվում է 4,2 տոկոս տնտեսական աճ. նույնիսկ 2019-ի ցուցանիշներին հասնելու համար մենք այս տարի պետք է ապահովեինք առնվազն 8 տոկոսանոց տնտեսական աճ: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 27-ին, տարեվերջյան իր ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Չենք ապահովել, վստահ եմ, որ հաջորդ տարի եւս չենք ապահովելու եւ ստացվելու է, որ 2020-2022 թվականները լինելու են տեղում կանգնած տարիներ»,-ասաց նա:

Քոչարյանը հիշեցրեց, որ 2018-ին «կախարդական փայտիկի» մասին էր խոսվում. «Պարզվեց, որ այդ փայտիկը ռեվերսի ռեժիմով էր աշխատում: Դա ոչ թե մեր տնտեսությունը մեծացնելու համար էր, այլ ճիշտ հակառակը, ժողովրդին աղքատացնելու եւ տնտեսության ծավալները փոքրացնելու կախարդական փայտիկ էր:

Պետական պարտքը 9 մլրդ դոլարից անցել է եւ վերջին երեք տարում աճել է 2,3 մլրդ դոլարով: Սա նշանակում է, որ այս 4 տոկոսանոց սպասվող տնտեսական աճի մի  զգալի մասը պյմանավորված է պարտքի մեծացմամբ:

Գնաճը կազմել է 9,6 տոկոս: Ես 10 տարի նախագահ եմ եղել եւ չեմ պատկերացնում, թե ինչ պետք է անես, որ ունենաս 9,6 տոկոս գնաճ: Միջին գնաճը եղել է 2-3 տոկոս, սա է նորմալը: Նման գնաճի պարագայում որպես պետություն դու պարտավոր ես ինդեքսավորել թոշակներն ու աշխատավարձերը, ինչը չի արվում եւ չի էլ սպասվում:

Այս իշխանությունը կարծես շփոթել է երկնիշ թվերը գնաճի ու տնտեսական աճի միջեւ, տեղերը փոխվել են: Պետք է երկնիշ թվերով աճեր ոչ թե գնաճը, այլ տնտեսությունը: Մենք կարիք ունեն լրիվ այլ տնտեսական աճի տեմպերի, հակառակ դեպքում մեր անվտանգային հարցերը որեւէ կերպ հնարավորություն չենք ունենալու լուծելու»,-հայտարարեց երկրորդ նախագահը: Անդրադառնալով ներդրումների խնդրին, նա նկատեց, որ այս տարվա ընթացքում եւս պարզվեց, որ միլիարդավոր դոլարների ներդրումային ծրագրերը միֆ էին, լկտի սուտ. «Այս մի քանի տարվա ընթացքում մարդկանց ավելորդ լավատեսություն էին հաղորդում, ինչի պատճառով մարդիկ  մտել են մեծ սպառողական վարկերի բեռի տակ, եւ այսօր մենք կանգնած ենք վարկային փաթեթների անվորակ լինելու առջեւ: Մեծ է հավանականությունը, որ ունենալու ենք ճգնաժամ այդ վարկերի սպասարկման տեսանկյունից»,-ընդգծեց Քոչարյանը:

Հայաստան Ռոբերտ Քոչարյան

Մամուլի շենքի վերելակը կփոխարինվի. Կառավարությունը 11,7 մլն դրամ հատկացրեց
Բոլոր նախագահներին թիրախավորելն, ազգին պառակտելն արդեն ծիծաղելի է, դա արդեն չի աշխատում․ Գառնիկ Դանիելյան
Կապահովվի ՏՏ ոլորտի առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության ֆինանսավորումը
2024-ին միջին նորոգման աշխատանքներ կկատարվեն 107.7 կմ ճանապարհահատվածներում
«Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդ Արշակ Կարապետյանը հանդես է ելել ուղերձով
Բագրատ Սրբազանը՝ Չարենցավանից, Միքայել Սրբազանը՝ Գյումրիից, Վրթանես Սրբազանը՝ Երեւանից շարժվում են դեպի Աբովյան․ ուղիղ
Դատախազության կողմից պետությանը վերադարձված՝ 1 հա մակերեսով երկու հողամասերն ամրացվեցին Պետգույքի կառավարման կոմիտեին
Հայաստանի համար այս վճռորոշ օրերին պարտավոր ենք նորի՛ց համախմբվել. Սեյրան Օհանյան
ՔՊ-շչիկների բոլոր «նոր արժեքները» նյութական են. Քաղաքագետ
Փոփոխություններ են եղել երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում
Անահիտ Մանասյանը Ժնեւում ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը
Մեր գյուղն էդ այգիներով ա ապրում, կարկուտի պատճառով բերք չի մնացել. Օհանավանի բնակիչ (ֆոտո)
Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում
Կառավարությունը 1 միլիարդ 12 միլիոն գումար հատկացրեց 21 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Մադրիդ
56-ամյա տղամարդը գողացել է փողոցում նվագող տղամարդու՝ մետաղադրամներով լի արկղը․ ոստիկանները հետապնդել և բռնել են
Գաղափարական պայքարում եկեղեցուն հաղթել հնարավոր չէ. Շիրակի թեմի առաջնորդ
Ինչպես ներկայացնել անշարժ գույքի վարձակալությունից հաշվարկված եկամտային հարկի հաշվարկ-հայտարարագիր
Էջմիածնում մի ամբողջ թաղամաս ողողվել է կեղտաջրերով, «Վեոլիա ջուր»-ը ոչ մի լուծում չի տվել
Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման հարցերով միջազգային կենտրոն կստեղծվի. ՀՀ-ն միացել է համաձայնագրին
Շարժման պահանջը և նպատակը պետք է լինի իշխանությունների անհապաղ և ամբողջական հեռացումը. «Ապրելու երկիր»
Գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Քասախում
Կինը 2 ամսական երեխայի հետ միացել է «Շիրակը հանուն հայրենիքի» շարժմանը
Համազգային հանրահավաք՝ Երեւանում
Կանգնած ենք Տավուշի ու Մայր Հայաստանի մեր մտահոգ հայրենակիցների կողքին․ Հայտարարություն
Ավելին
Ավելին