f

Անկախ

Ռուսաստանը հետաքրքրված է թուրքական ԱԹՍ-ների գնմամբ․ The National Interest


Ռուսաստանը հետաքրքված է թուրքական արտադրության անօդաչու թռչող սարքերի ձեռքբերմամբ։ The National Interest-ում հրապարակված հոդվածում Փիթեր Սոչիու գրում է, որ թուրքական անօդաչուները ռուսական արտադրության մի շարք ՀՕՊ համակարգեր են խոցել։ 

Մոսկվան վիճարկում է այդ պնդումները, սակայն դա չի խանգարում Ռուսաստանին հետաքրքրություն ցուցաբերել թուրքական անօդաչու թռչող սարքերի նկատմամբ: Թուրքիան դարձել է անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) խոշոր արտադրող, օգտագործող և վաճառող։

Զենքի արտահանումը մեծ բիզնես է, և 2019 թվականին կազմել է մոտ 27 միլիարդ դոլար: ԱՄՆ-ը շարունակում է մնալ աշխարհի խոշորագույն զենք արտադրողը, առաջատարներն են նաև ՌԴ-ն, Ֆրանսիան, Չինաստանը և Գերմանիան։ Հեղինակը գրում է, որ ՌԴ-ն նաև ավելացրել է զենքի ներմուծումը, այս ամիս էլ տեղեկություններ տարածվեցին, որ Մոսկվան կարող է դառնալ թուրքական ռազմական տեխնիկայի, մասնավորապես՝ անօդաչուների գնորդ։

Այս շաբաթ էլ Թուրքիայի ԱԳ նախարար Մևելութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ որևէ խնդիր չկա անօդաչուները կամ թուրքական այլ զենքերն ու ռազմական տեխնիկան Ռուսաստանին վաճառելու հարցում։ «Թուրքիան վաճառում է անօդաչուներ նրանց, ովքեր դրա անհրաժեշտությունն ունեն»,- ասել էր Չավուշօղլուն։

Խնդիրն այն է, որ 2019 թվականին Թուրքիան իր Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքերը վաճառել է Ուկրաինային։

Չնայած դրան՝ Չավուշօղլուն նշել է, որ Ուկրաինայի հետ գործարքը չպետք է խոչընդոտի Ռուսաստանին դրանց հնարավոր վաճառքին։ «Ուկրաինայի գործարքն ուղղված չէ Ռուսաստանի դեմ։ Եթե Ռուսաստանը մեր արտադրանքը գնելու անհրաժեշտություն ունենա, կարող է դրանք գնել, ինչպես մենք ավելի վաղ գնել ենք նրա C-400-ները»,- ասել է թուրք պաշտոնյան։

Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը նաև ասել է, որ Անկարան  շարունակում է բանակցությունները ՌԴ-ի հետ՝ C-400 համակարգերի երկրորդ խմբաքանակի գնման շուրջ, չնայած նրան, որ ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ի մյուս դաշնակիցները հրապարակայնորեն բողոքել են այդ կապակցությամբ։ Ռուսական զենքի գնման պատճառով ԱՄՆ-ը նաև պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի նկատմամբ։ 
 

Ռուսաստան Թուրքիա ԱԹՍ Աշխարհում

CNN. Իսրայելը վախենում է, որ ԱՄՆ-ն կարող է սահմանափակել օգնությունը Գազայի հատվածի զեկույցի պատճառով
Ռադան ընդունել է օրինագիծ, որը թույլ է տալիս մոբիլիզացնել դատապարտյալներին
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում
ԱՄՆ-ը վերանայում է Իսրայելին տրամադրվող ռшզմական օգնության որոշ տեսակներ․ Օսթին
Էրդողան. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս արագ ստորագրվի
Նախկին արտգործնախարար. Ղազախստանի հանդիպումը կընկալվի որպես Հայաստանի ինտեգրում թյուրքական աշխարհին
«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող «Երևանյան գիշերներ» ռեստորանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Ամեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ իր չարածի համար. Արշակ Արքեպիսկոպոս Խաչատրյան
Լիտվան հայտարարել է Ուկրաինա զորք ուղարկելու պատրաստակամության մասին
Կոնսերվատորիայի ուսանողները Աբովյանի մոտ միացան Բագրատ Սրբազանին եւ նրա հետ երգեցին
Վրաստանի՝ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի կասեցման հնարավորությունը զրոյական է. Պապուաշվիլի
Չինաստանը կտրուկ բարձրացրել է Ռուսաստան ապրանքների մատակարարման մաքսատուրքերը
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալը 10 տարվա ընթացքում կրկնապատկվել է՝ 45-ից հասնելով 89 միլիարդ դոլարի. Պուտին
Թուրքիան ծրագրում է ռուսական գազ մատակարարել Եվրոպա
ԱՄՆ դեսպանը հանդիպել է ընդդիմության ներկայացուցիչներին
Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը կոչ է անում քայլեր ձեռնարկել Երուսաղեմի պատմական հայկական թաղամասի պաշտպանության համար
152 դրվագ համակարգչային հափշտակություն․ պատճառված վնասն ավելի քան 102 միլիոն դրամ է
«Իշխանական որոշ շրջանակներ փորձում են գնել արցախցիներին՝ երթին չմասնակցելու համար». Մետաքսե Հակոբյան
Բագրատ Սրբազանը ողջունեց երթի մասնակիցներին աջակցող իրավապաշտպաններին
Գայա Արզումանյան. Ուզում եմ, որ արցախցու ցավը չտեսնեք
Մեղսագրումներին և անպարկեշտ դատողություններին չենք արձագանքում. Մայր Աթոռ
Թե ԱԱԾ-ի, թե ՆԳՆ-ի տարբեր օղակներից ինֆորմացիաներ են գալիս, շնորհակալ եմ, որ հայտնում եք. Բագրատ Սրբազան
ԱԺ-ի դիմաց ԵՊՀ ուսանողները բողոքի ակցիա են անում՝ ի պաշտպանություն Բագրատ Սրբազանի շարժման
Ավելին
Ավելին