f

Անկախ

Մենք կորցրել ենք վերահսկողությունը ոչ միայն այդ 40-45 կմ-ի, այլ տասնապատիկ ավելի մեծ տարածքների նկատմամբ. Քոչարյան


Անվտանգության ոլորտում ես Հայաստանի համար գնահատում եմ կատարյալ ձախողում, քանի որ ոչ մի հարց այս տարվա ընթացքում չի բարելավել: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 27-ին, տարեվերջյան իր ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Տարածքների կորուստ. Իշխանությունները նույնպես ընդունում են, որ 40 քառակուսի կմ կիլոմետրից ավելի տարածք գտնվում է հակառակորդի վերահսկողության տակ, բայց իրականում մենք չենք վերահսկում շատ ավելի մեծ տարածքներ:

Այդ GPS-ով սահմանագծումը բերեց նրան, որ ադրբեջանական զորքերը դիրքավորվել են  ենթադրյալ իրենց սահմանի բերանով, մենք ստիպված ենք եղել հետ քաշվել 500 մետրից մինչեւ 1-1,5 կմ որոշտեղերում մի քիչ ավելի շատ: Նույնը կատարվելօ է ոչ միայն ԲՎարդենիս-Արաքս հատվածում, այլեւ Նախիջեւանի հատվածում դեռ մինչեւ պատերազմը: Հիշում եք, որ շատ մեծ տարածքներում ադրբեջանական զորքերն առաջ են եկել: Ամբողջ այդ տարածքը իրենց դիրքերից մինչեւ մեր դիրքերը մեր կողմից չեն վերհսկվում: Ըստ էության, մենք կորցրել ենք վերահսկողությունը ոչ միայն այդ 40-45 կմ-ի նկատմամբ, այլ տասնապատիկ ավելի մեծ տարածքների նկատմամբ»,-ասաց նա:

Քոչարյանի խոսքով, մենք կորցրել ենք այս տարվա ընթացքում կարեւորագույն ճանապարհների օգտագործման հնարավորությունը. «Մենք ունեցել ենք այս տարվա ընթացքում մոտ 36 զոհ, 30 վիրավոր եւ ավելի քան 30 նոր ռազմագերիներ:

Տարվա ընթացքում ոչինչ չի արվել բանակի մարտունակությունը բարձրացնելու համար: 2-3 դիրքերի համար մարտական գործողությունների ժամանակ ունենալ 30-ից ավելի գերի խոսում է բանակում լրջագույն պրոբլեմների մասին:

Սա կարելի է ինչ-որ բաներով բացատրել եւ հիմնական բացատրությունը կարող է լինել հետեւյալը, որ մեր զինվորները եղել են երկրի առաջին դեմքի  արտահայտության տպավորության տակ. «մեկ սարի համար մենք հո չե՞նք պատերազմելու»: Մեր երկիրը սարերից է բաղկացած, դա նույնն է, որ արաբներն ասեն՝ անապատի համար հո չե՞նք պայքարելու: Սա նաեւ ինչ-որ տեղ հրավեր է, «էստի համեցեք» է ադրբեջանցիների համար: Դու ասում ես, որ չբնակեցված սարերի համար մենք պատրաստ չենք պատերազմել: Եթե առաջին դեմքն այդպես է մտածում, ինչի ենք մտածում, որ բանակի մայորը կամ պայմանագրային զինծառայողը այլ կերպ պետք է մտածի: Դա բանակի  մարտունակությունը գցելու լավագույն միջոցներից մեկն է»,-ասաց երկրորդ նախագահը:

Նա հայտարարեց, որ ոչինչ չի արվել նաեւ անցած տարվա ընթացքում բանակի սպառազինության վերականգնման ուղղությամբ. «Մինչեւ այսօր չի հրապարակվել զոհվածների թիվը, սա խայտառակություն է: Մենք պետք է ունենային հուշամատյան, սա վերաբերմունք կլիներ զոհվածների, նրանց ընտանիքների նկատմամբ: Դա պետության պարտավորությունն էր: Աննորմալ է մեկ տարի անց այս հարցը այսպես անորոշ թողնելը:

Փաստ է նաեւ եւ բոլոր հարցումները ցույց են տալիս, որ բնակչության 70-80 տոկոսը լուրջ մտահոգված են անվտանգության հարցերով: Չի կարող երկիրը նորմալ զարգանալ, երբ բնակչության 80 տոկոսը մտածում է, որ ապրում է անվտանգ երկրում:

Այս բոլոր հարցերով մենք ավելի վատթարացված ձեւով մտնում ենք հաջորդ տարի: Բանակի բյուջեն այնպիսին չէ, որ հույս  փայփայենք, որ այս հարցերը հաջորդ տարի իրենց լուծումն ստանալու են: Անհնար է այս ռազմական բյուջեով լուծել այսպիսի հարցեր»,-ընդգծեց Ռոբերտ Քոչարյանը:

Հայաստան Ռոբերտ Քոչարյան

Սփյուռքի գաղթօջախները ամենուր գրեթե ոտքի են կանգնել. սա պետք է դառնա մեր վերելքի պատմությունը. Բագրատ Սրբազան
Մենք պիտի վերադառնանք Արցախ, այլ ելք չունենք. Բագրատ Սրբազան
Առավոտյան ժամը 11:00-ին շարժվում ենք դեպի Հանրապետության հրապարակ. Բագրատ Սրբազան
«Գուգլի» տնօրենը և հայազգի աշխատակիցները մերժել են Վահագն Խաչատուրյանին. Yerkir.am
CNN. Իսրայելը վախենում է, որ ԱՄՆ-ն կարող է սահմանափակել օգնությունը Գազայի հատվածի զեկույցի պատճառով
Ռադան ընդունել է օրինագիծ, որը թույլ է տալիս մոբիլիզացնել դատապարտյալներին
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում
ԱՄՆ-ը վերանայում է Իսրայելին տրամադրվող ռшզմական օգնության որոշ տեսակներ․ Օսթին
Էրդողան. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս արագ ստորագրվի
Նախկին արտգործնախարար. Ղազախստանի հանդիպումը կընկալվի որպես Հայաստանի ինտեգրում թյուրքական աշխարհին
«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող «Երևանյան գիշերներ» ռեստորանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Ամեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ իր չարածի համար. Արշակ Արքեպիսկոպոս Խաչատրյան
Լիտվան հայտարարել է Ուկրաինա զորք ուղարկելու պատրաստակամության մասին
Վրաստանի՝ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի կասեցման հնարավորությունը զրոյական է. Պապուաշվիլի
Կոնսերվատորիայի ուսանողները Աբովյանի մոտ միացան Բագրատ Սրբազանին եւ նրա հետ երգեցին
Չինաստանը կտրուկ բարձրացրել է Ռուսաստան ապրանքների մատակարարման մաքսատուրքերը
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալը 10 տարվա ընթացքում կրկնապատկվել է՝ 45-ից հասնելով 89 միլիարդ դոլարի. Պուտին
Թուրքիան ծրագրում է ռուսական գազ մատակարարել Եվրոպա
ԱՄՆ դեսպանը հանդիպել է ընդդիմության ներկայացուցիչներին
Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը կոչ է անում քայլեր ձեռնարկել Երուսաղեմի պատմական հայկական թաղամասի պաշտպանության համար
152 դրվագ համակարգչային հափշտակություն․ պատճառված վնասն ավելի քան 102 միլիոն դրամ է
«Իշխանական որոշ շրջանակներ փորձում են գնել արցախցիներին՝ երթին չմասնակցելու համար». Մետաքսե Հակոբյան
Բագրատ Սրբազանը ողջունեց երթի մասնակիցներին աջակցող իրավապաշտպաններին
Ավելին
Ավելին