f

Անկախ

«ԲԱՆԱԳՆԱՑՆԵՐԻ» ՊԵՐՃԱՆՔՆ ՈՒ ԹՇՎԱՌՈՒԹՅՈՒՆԸ


«Հայ»- ադրբեջանական հանդիպման ներքնաշորի գարշահոտը

Ս.թ. դեկտեմբերի 24-ին Մոսկվայում տեղի է ունեցել այսպես կոչված «հայ մտավորականների» պատվիրակության հանդիպումը ադրբեջանցի իրենց համախոհների հետ:

Ըստ շրջանառվող լուրերի` հանդիպումը կայացել է ՌԴ նախաձեռնությամբ, սակայն հայտնի չէ իրական նախաձեռնողը: Թեպետ գուշակելի է:

«Հայկական» կողմից մասնակցել են Երևանի պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը, Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը, Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանը:

Քննարկվել են մարդասիրական, մշակութային և կրոնական խնդիրներին վերաբերող հարցեր, նաև նշվել է, որ հանդիպումն անցել է «բարեհաջող և արդյունավետ»:

Անկարելի «հերոսական ճիգեր» գործադրելով վերոնշյալ «մտավորականները» տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների հետ (ադրբեջանակա՞ն, թե՞ ռուսական) կարողացել են կարևորել «մշակույթի պահպանության արդիական խնդիրները»  (այսինքն` թշնամու ողորմածությանը թողած), պատմական ժառանգության ճշգրիտ պահպանման (իմա` քանդման) ու փոխանցման (ո՞ւմ)  հնարավոր տարբերակները, գերիների առողջության մասին ճշգրիտ տեղեկատվություն ստանալու (հասկացա՞ք` ոչ վերադարձի) տվյալներ:

Նախ հավելենք, որ մեր «քաջարի բանագնացները» կարողացել են «հաջողեցնել» հանդիպումներ իրենց քիրվա «առանցքային» ներկայացուցիչների հետ:

Անհավանական ջանքեր գործադրելով այս «բանագնացները» կարևորել են հումանիտար խնդիրների հրատապ լուծումը և մարդասիրական արժեքների տարանջատումը քաղաքական հարցերից:

Մարդկային լեզվով ասած` սա նշանակում է`ադրբեջանցի ասկյարներին առանց նախապայմանների վերադարձ ի տրիտուր հայ ռազմագերիների`մեկից երկու ամիս, այսինքն` ընդմիշտ թշնամու ողորմածությանը թողնել:

Չնայած, որ դիվանագիտական ոլորտում այս «բանագնացները» իրենց «անձնվեր գործողություններով» նպաստելու են «կառավարության գործադրած ջանքերի հաջողությանը», այն է`«խաղաղության դարաշրջանի բացմանը»:

Դա անկասկած հնարավոր է, քանի որ «բանագնացներից» մեկը երկրի գլխավոր տիկնիկավար-խամաճիկն է: Տիկնիկներին թելերով խաղացնողը, իր համոզմամբ, կարող է նույն կերպ խաղացնել մի ամբողջ ժողովրդի`հայությանը: »Բանագնացների» մեջ է նաև հայտնի կորոնատեռորիստ, «Զինվորի տան» շինիչ Արմենը, որ հավակնում է հատուկ հանձնարարություններով (իմա` ստոր) դեսպան «բարձր» կոչման: Այս «մեծահռչակ» ցանկը իմաստավորում է «ծիրանահամ» ռեժիսոր, սեռախտաբանական ֆիլմերի ջատագով Հարությունը, որը նաև Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության կրիչ-ղեկավարն է: Եվ ապա`«բանագնացների» կոհորտան եզրափակում է մի փայլատու աստղ, որը մշուշոտ անհայտությունից մտավորականության ցանկը մխրճվող մի քանի անհայտներով հայտնի տնօրեն է, որը, իբրև տեսիլ դյութական, նաիրյան հեզաճկուն շրշյունով հայտնվել է Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի (ավաղ քեզ թատրոն) ոսկեհուռ գահին: Սույն տիկնոջ առաքելությունը, ենթադրաբար, նպատակ ունի հաշտեցնել անհաշտելին` ադրբեջանական իսլամիզմը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու սկզբունքներին:

Ահա այստեղ մեծն Քերթողահայրը ահաբեկված կբացականչեր`«Ողբամ զքեզ, Հայո՛ց Աշխարհ, զի սոքա են բանագնացներդ...»

Հ. Գ. Իսկ եթե առանց հեգնանքի` հաստատ սրանք չեն հայ մտավորականության ու մշակույթի գործիչների ներկայացուցիչները, որոնք իշխանությունը զավթած ժամանակավոր ավազակախմբի պալատական վարձակներն են:

Ճշմարիտ մտավորականությունը ալեկոծված է:

Մենք 88-ի մտավորականության ժառանգորդներն ենք և ինչպես ճիշտ ժամանակին բնորոշեց հայ ազնիվ մտավորականներից մեկը` Հենրիկ Իգիթյանը` «բոզին բոզություն է հասնում»:

Վճռականորեն մերժում ենք այս տեսակին և հումանիզմ չենք տեսնում մարդասպանների, հուշարձաններ պղծողների, հավատամերժների, պղծություն ջատագովողների վարքաբանության մեջ:

Սա վերջը չէ...

Ձեր ու ձեր նմանների արդար հատուցման ժամը հեռու չէ...

՛՛Ձայն հայրենեաց՛՛

ադրբեջանցի հայ մտավորականներ հանդիպում հայտարարություն Ձայն հայրենյաց

Սփյուռքի գաղթօջախները ամենուր գրեթե ոտքի են կանգնել. սա պետք է դառնա մեր վերելքի պատմությունը. Բագրատ Սրբազան
Մենք պիտի վերադառնանք Արցախ, այլ ելք չունենք. Բագրատ Սրբազան
Առավոտյան ժամը 11:00-ին շարժվում ենք դեպի Հանրապետության հրապարակ. Բագրատ Սրբազան
«Գուգլի» տնօրենը և հայազգի աշխատակիցները մերժել են Վահագն Խաչատուրյանին. Yerkir.am
CNN. Իսրայելը վախենում է, որ ԱՄՆ-ն կարող է սահմանափակել օգնությունը Գազայի հատվածի զեկույցի պատճառով
Ռադան ընդունել է օրինագիծ, որը թույլ է տալիս մոբիլիզացնել դատապարտյալներին
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում
ԱՄՆ-ը վերանայում է Իսրայելին տրամադրվող ռшզմական օգնության որոշ տեսակներ․ Օսթին
Էրդողան. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս արագ ստորագրվի
Նախկին արտգործնախարար. Ղազախստանի հանդիպումը կընկալվի որպես Հայաստանի ինտեգրում թյուրքական աշխարհին
«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող «Երևանյան գիշերներ» ռեստորանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Ամեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ իր չարածի համար. Արշակ Արքեպիսկոպոս Խաչատրյան
Լիտվան հայտարարել է Ուկրաինա զորք ուղարկելու պատրաստակամության մասին
Վրաստանի՝ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի կասեցման հնարավորությունը զրոյական է. Պապուաշվիլի
Կոնսերվատորիայի ուսանողները Աբովյանի մոտ միացան Բագրատ Սրբազանին եւ նրա հետ երգեցին
Չինաստանը կտրուկ բարձրացրել է Ռուսաստան ապրանքների մատակարարման մաքսատուրքերը
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալը 10 տարվա ընթացքում կրկնապատկվել է՝ 45-ից հասնելով 89 միլիարդ դոլարի. Պուտին
Թուրքիան ծրագրում է ռուսական գազ մատակարարել Եվրոպա
ԱՄՆ դեսպանը հանդիպել է ընդդիմության ներկայացուցիչներին
Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը կոչ է անում քայլեր ձեռնարկել Երուսաղեմի պատմական հայկական թաղամասի պաշտպանության համար
152 դրվագ համակարգչային հափշտակություն․ պատճառված վնասն ավելի քան 102 միլիոն դրամ է
«Իշխանական որոշ շրջանակներ փորձում են գնել արցախցիներին՝ երթին չմասնակցելու համար». Մետաքսե Հակոբյան
Բագրատ Սրբազանը ողջունեց երթի մասնակիցներին աջակցող իրավապաշտպաններին
Ավելին
Ավելին