f

Անկախ

Ելիզավետա Շահխաթունի - 110 ՀԱՅ ՃԱՐՏԱՐԱԳԵՏ-ԱՎԻԱԿՈՆՍՏՐՈՒԿՏՈՐԸ


Հայ թատրոնի պատմության ակունքներում շատ են շնորհալիները: Տարբեր աղբյուրներում այլոց թվում հիշատակվում են նաև հայր և որդի՝ Վաղարշակ և Արշավիր /Արշո/ Շահխաթունների անունները: Արշավիրը, որ 1920-ական ավականներին նկարահանել է «Անդրանիկ» ֆիլմը և խաղացել Զորավար Անդրանիկի դերը: Նրա կյանքի ճանապարհը խաչաձևելէ նաև Հովհաննես Թումանյանի հետ կապված նրա առաջին համաշխարհային պատերազմի ռազմաճակատ, ապա նաև Կ. Պոլիս այցելությունների հետը: Նա առաջին համաշխարհային պատերազմի տարիներին զորակոչվել է դարձել ցար, ապա սպա, մինչև 1920թ. վերջը եղել է Երևանի զինվորական պարետը: Հետաքրքիր զուգադիպություն է, որ հենց Երևանի սպայի տանն եմ հանդիպում ունեցել Շահխաթունիների տոհմի մեկ այլ ներկայացուցչի՝ հայ ճարտարագետ-ավիակոնստրուկտոր Ելիզավետա Շահխաթունուն:

Ո՞վ է Ելիզավետա Շահխաթունին: Տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր էր, Լենինյան և իր ավիակոնստրուկտոր ամուսնու՝ Օլեգ Անտոնովի անվան մրցանակի դափնեկիր: Պարգևատրվել է Լենինի, Աշխատանքային կարմիր դրոշի, «Պատվո նշան» շքանշաններով, բազմաթիվ այլ մեդալներով: Գիտական աշխատանքները  վերաբերվում են տուրբոպտուտակային շարժիչներով ինքնաթիռների և պլաներների կայունության հաշվարկներին: Այս անունը քաջ հայտնի է ինքնաթիռաշինարարներին, օդաչուներին, կոնստրուկտորներին: Իր ողջ գիտակցական կյանքում նա նվիրվել է ռազմական, տրանսպորտային ծանր ինքնաթիռների ստեղծմանը:

Ծնվել է 1911 թվականի դեկտեմբերի 22-ին, Երևանում, քաղաքական գործիչ, դաշնակցական Ավետ Շահխաթունու ընտանիքում: Արյունակցական ակունքները գալիս են Խաչատուր Աբովյանից: Միջնակարգ կրթությունը ստացել է հարազատ քաղաքում, երկու տարի սովորել է Երևանի պետական համալսարանում:

Առաջին հնգամյակի տարիներին «Դեպի ինքնաթիռներ» կոչը Ելիզավետա Շահխաթունուն տարավ Մոսկվա՝ ավիացիայի ինստի¬տուտ, որը գերազանցությամբ ավարտելով, «Ինքնաթիռաշինության ինժեներ»-ի դիպլոմով 1935թ., որպես կոնստրուկտոր, աշխատանքի է անցնում պլաներային գործարանում: Դիրեկտորն էր Ռուբեն Յակովլևիչ Բա-բայանը՝ նախկինում ավիամոդելային սպորտի համաշխարհային ռեկորդակիր, Երևանի հանրապետական աէրոակումբի կազմակերպիչ:
Մինչ Հայրենական մեծ պատերազմը այստեղ ծնվում են սպորտային պլաներների նոր մոդելներ, որոնց թողարկմանը ակտիվորեն մասնակցում է Ե. Շահխաթունին:
…1943 թ. ավիաարդյունաբերության ժողկոմատի առաջարկով Շահխաթունին տեղափոխվում է Յակովլեվի ղեկավարած հատուկ կոնստրուկտորական բյուրո, որտեղ ստեղծվում էին նոր տիպի մեծաքանակ կործանիչներ: Գլխավոր ինժեներն էր Ա. Մ. Տեր-Մարգարյանը: Վերջինս նրան ներգրավեց ստեղծագործական եռուզեռի մեջ:    

 Ելիզավետա Ավետովնայի առաջին ծանրակշիռ ներդրումը աշխարհում լավագույն «ՅԱԿ–3» կործանիչի ամրության հաշվարկումն էր, ինքնաթիռ, որի թռիչքի հեռավորությունը 900 կմ էր, արագությունը ժամում 660 կմ:
Այդ ինքնաթիռներով էին կռվում ֆրանսիական «ՆՈՐՄԱՆԴԻԱ - ՆԵՄԱՆ» ավիացիայի գնդի օդաչուները, որտեղ, որպես ավագ ինժեներ, աշխատում էր Սերգեյ Աղավելյանը:
Ներկայումս «ՅԱԿ – 3» ինքնաթիռի մի նմուշ ցուցադրվում է Փարիզի թանգարանում:

Մեր հետնորդները շնորհակալությամբ կհիշեն պատերազմական տարիների այն մարդկանց սխրանքը, ովքեր, ապրելով «ամեն ինչ ռազմաճակատի համար» նշանաբանով‘ ռազմաճակատն ապահովեցին անհրաժեշտ միջոցներով: 

Ժամանակը թռչում էր: Առաջին ռեակտիվ ինքնաթիռները ստեղծեցին ավիակոնստրուկտորներ Յակովլևն ու Միկոյանը: «ՅԱԿ – 15» առաջին ռեակտիվ ինքնաթիռի ամրության հաշվարկները կատարեց  Ե. Շահխաթունին:

Մեր հանդիպման ժամանակ նա հետաքրքիր մանրամասներ պատմեց իր և ավիակոնստրուկտոր Արտեմ Միկոյանի հետ բարեկամական հանդիպումների և ՄԻԳ-երի կատարելագործման մասին:
Շուտով Յակովլևի կոնստրուկտորական բյուրոն նախագծեց և կառուցեց գերձայնային (ժամում 1170 կմ) արագությամբ ռեակտիվ ինքնաթիռ, որը գերազանցում էր համաշխարհային բոլոր ռեկորդները: Այստեղ նույնպես իր լուման ունեցավ Ելիզավետ Շահխաթունին: Ապա նախագծվեց և կառուցվեց Արամ Ռաֆայելյանի՝ 1957թ. ստեղծած «ՅԱԿ–25» կործա¬նիչ–կանխիչը (գազային ղեկի սկզբունքով): Ինչպես միշտ, այս մեքենաների ամրության հաշվարկումը վստահվում էր Շահխաթունու գլխավորած խմբին:

Ամեն անգամ ինքնաթիռի նոր մոդել ստեղծելու հետ ավելի էր դրսևորվում Ելիզավետա Շահխաթունու՝ նախագծող ինժեներ–կոնստրուկտորի, փայլուն կազմակերպչի տաղանդը:

Մարդ, որ կարողանում է ստեղծագործաբար ղեկավարել իր բաժնի ինժեներների, տեխնիկների ու բանվորների կոլեկտիվը, անընդհատ կատարելագործել հաշվարկումների ու արտադրության գործընթացները, աշխատանքի որակը ապահովող նորարարությամբ երաշխավորել նոր ստեղծվածի տեխնիկա-մարտական ցուցանիշները:

Լավ մարդ ու ստեղծագործող՝ նա կոլեկտիվին մղում է հաղթահարել դժվարությունները և միշտ դուրս գալ հաղթանակով:
Որքան լավ է, երբ մարդ այնպիսի բան է արել իր երկրի համար, որով կարող է հպարտանալ: Նա մեծ ներդրում ունի «ԱՆ–24», «ԱՆ–26»,     «ԱՆ–28», «ԱՆ–32» ինքնաթիռների ստեղծման գործում: 

«ԱԿ–24–Ռուսլան» ինքնաթիռը օդ է բարձրացնում 1500 տոննա բեռ: Դա հավասար է 10 երթուղային վագոնի տարողունակության: Նշենք, որ     ինքնաթիռի բոլոր մասերի ու ագրե¬գատների ամրության հաշվարկները արել է Շահխաթունու գլխավորած կոլեկտիվը:

Ելիզավետա Շահխաթունին Նովոսիբիրսկից Օ. Անտոնովի կոնստրոիկտորական բյուրոյի կազմում տեղափոխվել է Կիև: Աշխատանքին զուգահեռ նա դավանադել է Կիևի քաղաքացիական ավիացիայի ինստիտուտում: Հենց այստեղ էլ իր ծննդյան 100-ամյակի շեմին /2011թ. հոկտեմբերի 28-ին/ կնքել է իր մահկանացուն: Նա թաղվել է Կիևի «Բերկովցի» գերեզմանատանը, նրա հոգեհանգիստը հայկական սովորության համաձայն կատարել է արքեպիսկոպոս Գրիգոր Բունիաթյանը, նրա վրա լցնելով հայաստանից բերված մի բուռ հող:  
Ելիզավետա Շահխաթունի… Նրա մասին այստեղ ասված – պատմվածը քիչ էր, նրա բեղուն կյանքի մի քանի էջեր, որոնք, սակայն, այնքան պերճախոս են, այնքան վեհ, որ չես կարող խորին խոնարհումով չասել՝ շնորհակալություն, հազար անգամ շնորհակալություն …          

Վաղարշակ Ղորխմազյան
Հ.Գ. Տիկին Շահխաթունուն հանդիպել եմ Երևանում: Մասնակցում էի ժողկրթբաժնի տեսուչների համար կազմակերպված խորհրդակցությանը: Մեր խմբի մի խումբ մասնակիցների տարան Ուսուցչի օրվա առթիվ կազմակերպած վետերանների և մանկավարժների հանդիպմանը՝ 1981թ. հոկտեմբերին: Նրա մասին պատրաստված հրապարակումս, որ պահպանվել էր իմ արխիվում, իր ծննդյան 110-ամյակի առթիվ ներկայացնում եմ Անկախի ընթերցողներին:

Ելիզավետա Շահխաթունի հոբելյան Վաղարշակ Ղորխմազյան Հայաստան

Արմավիրի մարզում BMW-ն դուրս է եկել ճանապարհից և ընկել հարակից ձորակը. վիրավորներին դուրս են բերել փրկարարները
«Հրապարակ». Խաբե՞լ են, թե՞ ճնշել
Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվեն․ «Հրապարակ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
«Հրապարակ». Ինչո՞վ է բացատրվում Փաշինյանի ատելությունը Վանեցյանի հանդեպ
Խորենացու փողոցում բախվել են «Daewoo»-ն եւ «Mercedes-Benz»-ը. կան վիրավորները
«Ժողովուրդ». Հայոց ցեղասպանության ճանաչման մասով ոչինչ չի արվում. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 204
Հայտնի են «Եվրատեսիլ 2024»-ի առաջին կիսաեզափակիչը հաղթահարած 10 երկրները
Վթարի պատճառով 8 ժամ ջուր չի լինելու Արմավիրի մարզում
«Ժողովուրդ». Երեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղել
«Ժողովուրդ». Իրավապահ համակարգում որոշ գործընթացներ կանգ են առել. միգուցե երթը հասնի Երեւան ու գործընթացներ սկսվեն
«Հրապարակ». Սրբազանը դեռ տարիներ առաջ է երդվել, որ ձեռքերը ծալած չի նստելու
«Ժողովուրդ». Քերոբյանի գործով առաջիկայում որոշում կկայացվի
Մայիսի 8-ին երթը կմեկնարկի ժամը 13:00-ից Չարենցավանի Վերածնունդի Հրապարակից, ուղղությունը` Աբովյան
Ղրիմի կամրջով արդեն երեք ամիս ռազմական բեռներ չեն մատակարարվում. Independent
Կիևում նախագահ Զելենսկու սպանությունը ծրագրող գործակալների ցանց է բացահայտվել. Ուկրաինայի անվտանգության ծառայություն
Եվրախորհրդարանի ավելի քան 30 անդամներ խնդրում են զրկել Վրաստանը թեկնածուի կարգավիճակից
Իսրայելի պատվիրակությունը կմեկնի Կահիրե՝ ՀԱՄԱՍ-ի հետ նախնական բանակցությունների. Reuters
ԱՄՆ-ն Իսրայելին հստակորեն հայտնել է Ռաֆահ ցամաքային ներխուժման վերաբերյալ իր դիրքորոշումը. Պետքարտուղարություն
Սի Ծինպինը խոստացել է երբեք չմոռանալ, որ Բելգրադում ՆԱՏՕ-ն ռմբակոծել է Չինաստանի դեսպանատունը
Նիդեռլանդներն աշնանն Ուկրաինային կփոխանցի F-16 կործանիչների առաջին խմբաքանակը
Իրանը և ՄԱԳԱՏԷ-ն կշարունակեն փակուղուց դուրս գալուն միտված բանակցությունները. Գրոսսի
Ռաֆահում գործողությունը կշարունակվի մինչև ՀԱՄԱՍ-ին ոչնչացնելը. Գալանտ
Նիկոլ Փաշինյանը աշխատեցնում է իր ստերի ֆաբրիկան
Եվրախորհրդարանի պատգամավորները կողմնակի միլիոնավոր եվրոներ են վաստակում. Transparency International
Ավելին
Ավելին