Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն ավագանու մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել,հայտնեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Իոսիֆ Կուբատյանը։
«Երևանի քաղաքապետն արձանագրություն պետք է կազմի, որը պետք է ներկայացնի Կենտրոնական ընտրական հանձնաժողով, որից հետո մանդատը կհավարվի վայր դրված»,- նշեց նա։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 22-ին Հայկ Մարությանը պաշտոնանկ արվեց Երևանի քաղաքապետի պաշտոնից։